Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Որն է իրական այլընտրանքը

Վերլուծություն

Մետրոյում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը՝ արցախցի երիտասարդ մոր եւ երեխայի մասնակցությամբ, շատ ավելի խորքային շերտեր բացեց, քան վերջին օրերին հանրային դիսկուրսում շրջանառվող մեկնաբանություններ են: Իրականում սա քաղաքական միջավայրի, իշխանության վարքագծի եւ հասարակության հոգեբանական վիճակի խտացված արտացոլումն է։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս պաշտոնապես չմեկնարկած նախընտրական տրամաբանությամբ գործող քարոզարշավը մտել է վտանգավոր փուլ։ Երբ իշխանությունը չի կարողանում ներկայացնել համակարգային հաջողություններ, իսկ այդքան գովազդված խաղաղության փաստաթղթավորված հաստատումն էլ ի չիք է դարձել, սկսում է ապավինել էմոցիոնալ դաշտի արհեստական բորբոքմանը։ Մետրոյի միջադեպը հենց այդպիսի հարմար «նյութ» էր՝ հասարակության ներսում առկա ցավերն ու բաժանարար գծերը խորացնելու համար։

Ավելին, այս միջադեպը, կարծես թե, տեղավորվում է մի ավելի լայն ռազմավարության մեջ, որտեղ անուղղակիորեն օգնության են կանչում արտաքին ուժերին՝ առաջին հերթին Ադրբեջանին։ Ուղերձը պարզ է՝ իշխանությունը պատրաստ է կոշտ, երբեմն անգամ ագրեսիվ կերպով լռեցնել Արցախի թեման բարձրացնողներին՝ ներսում ձեւավորելով այնպիսի միջավայր, որտեղ «խնդիրը փակված է»։ Սա ոչ միայն ներքաղաքական մանիպուլյացիա է, այլեւ արտաքին քաղաքական հաշվարկ՝ ցույց տալու համար, որ «ասեք, կանենք», միայն թե թողեք վերարտադրվենք իբրեւ իշխանություն: Ահա, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի աղճատված մակետը՝ առանց Արցախի, վերցրած ընկել փողոցներով ու փորձում է այն կախել մարդկանց դոշին:

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը. «Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում»։ Սա արդեն ոչ թե ենթատեքստ է, այլ` ուղիղ քաղաքական դիրքորոշում, որը փաստացի համընկնում է Ադրբեջանի պաշտոնական նարատիվի հետ։ Երբ նման հայտարարություն է հնչում պետության օրենսդիր մարմնի ղեկավարի մակարդակով, խոսքն այլեւս անհատական կարծիքի մասին չէ, այլ` պետական մտածողության փոփոխության։

ՈՒՄ ԵՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉՈՒՄ

Ստացվում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունը, լինելով ճնշման տակ թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում, փորձում է սեփական գոյությունը երկարաձգել անգամ ազգային օրակարգի հաշվին։ Պատերազմի սպառնալիքը, անվտանգային շանտաժը, հասարակության բեւեռացումը դառնում են գործիքներ՝ իշխանությունը պահելու համար։ Իսկ այդ ընթացքում ավելի ու ավելի տեսանելի է դառնում, որ Հայաստանի շահերը հաճախ զիջվում են՝ առանց հստակ ու հրապարակային հաշվետվողականության։

Հենց այստեղ է, որ քաղաքական դաշտում ձեւավորվում է այլընտրանքային օրակարգ։ Խոսքն այն ուժերի մասին է, որոնք առաջ են քաշում Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանն ինտեգրման գաղափարը՝ որպես անվտանգության եւ պետականության պահպանման այլընտրանքային մոդել։ Այս մոտեցումը, անկախ գնահատականներից, առնվազն առաջարկում է հստակ ուղղություն՝ ի տարբերություն գործող իշխանության թուրք-ադրբեջանական տանդեմին ամբողջովին տրվելու, հանձնվելու քաղաքականության:

Պատահական չէ, որ այս թեման իշխանության մոտ առաջացնում է կտրուկ նյարդային ռեակցիա։ Այն ոչ միայն քաղաքական մրցակցություն է, այլ նաեւ գաղափարական մարտահրավեր։ Եվ հենց այդ պատճառով իշխանությունը չի հանդուրժում այս տեսակետը բարձրաձայնողներին՝ փորձելով նրանց մարգինալացնել։ Մինչդեռ, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած քաղաքական ուժը մեկ անգամ չէ, որ նիկոլական իշխանությունը՝ Ալեն Սիմոնյանի շուրթերով համարել է Աստծո պարգեւ:

ՆԻԿՈԼԻ «ՉԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ»

Իսկ Սամվել Կարապետյանի նորաստեղծ քաղաքական ուժի համակարգող Նարեկ Կարապետյանն այս համատեքստում խաղաքարտերը լրիվ բացեց: Ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիր Մարիո Նավալին տված հարցազրույցում նա նշել է հետեւյալը. «Մեզ այս տարածաշրջանում անհրաժեշտ է հավասարակշռություն, եւ Թրամփի TRIPP նախագիծը հենց այդ հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել։ Միակ բանը, որի վրա մենք պետք է աշխատենք, ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելն է։ Դա խաղաղություն կբերի այս ամբողջ լոգիստիկ շղթային եւ այս խաչմերուկին, որը կդառնա ամենաանվտանգ խաչմերուկը այս անկայուն տարածաշրջանում»:

Ավելի կարճ ասած՝ Նարեկ Կարապետյանն ասում է այն, ինչ ասում է օրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Բայց էլ ավելի բացենք փակագծերը: «ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելը» նշանակում է հեռացնել Հայաստանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան, խզել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, Իրանի հետ հարեւանից վերածվել թշնամիների: Եվ այստեղ հարց է ծագում՝ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի՞ց էր եկել, թե՞ Վաշինգտոնից: Եվ ընդհանրապես՝ ո՞րն է այս ուժի եւ Նիկոլ Փաշինյանի գաղափարական, ծրագրային տարբերությունը:

Ի դեպ, մոտավորապես՝ նույն գաղափարն առաջ էր մղում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ խոսում Թրամփի TRIPP նախագծի մի բան էլ ընդլայնման մասին: Միայն տարօրինակ է, թե ինչի՞ համար է այսքան նախընտրական աղմուկը, երբ բոլորը բոլորի հետ համաձայն են: Ահա, թե ինչու վերստին գալիս ենք այն եզրահանգման, որ առաջիկա ընտրություններին իրական այլընտրանք է պետք, իսկ դա կարող է լինել միայն Ռուսաստան-Բելառուս Միութենական գաղափարի կողմնակիցներով, որոնք TRIPP նախագիծը կդնեն դարակում եւ կխորացնեն դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի հետ, ինչը աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում միակ փրկության բանալին է մնում: Այլապես, այո՛, այս հարցում ճիշտ դուրս կգա Նիկոլ Փաշինյանը, եւ պատերազմն իրեն երկար սպասեցնել չի տա՝ անկախ նրանից հունիսի 8-ից հետո Հայաստանում իշխանություն կլինի նա, թե իր սրտի «չընդդիմադիրներից» որեւէ մեկը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված