Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք

«Հրապարակ». Փաշինյանն արցախցիների նկատմամբ էլ է որոշել հոգեբանական տեռոր իրականացնել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը` մի խումբ արցախցիների մասնակցությամբ, «Ներառական զարգացում. ձեռքբերումներ եւ անելիքներ» խորագրով համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ինքն ու իր նախարարները խոսում էին այն մասին, թե ինչպես են արցախցիների կյանքը դրախտի վերածել Հայաստանում:

Համաժողովին մասնակցող մի արցախցի, որը հետո պարզվեց՝ Արագածոտնի մարզպետի խորհրդականն է, հոտնկայս շնորհակալություն հայտնեց Փաշինյանին։ Պարզվում է՝ միջոցառումից շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը գրություն է ուղարկել գերատեսչություններին եւ հորդորել հավաքագրել այն արցախցիներին, որոնք կհամաձայնեն մասնակցել այդ միջոցառմանը եւ կխոստանան իշխանությանը գովերգող տեքստեր ասել։

Ընտրություններից առաջ Փաշինյանն արցախցիների նկատմամբ էլ է որոշել հոգեբանական տեռոր իրականացնել, նման միջոցառումներով ոչ միայն նրանց, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ցույց տալ, որ անգամ արցախցիներն են իրեն ընդունում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ