Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե Ադրբեջանի հետ կոմունիկացիա ունեն ու գիտեն պատերազմի հստակ օրն ու ժամը. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը։

«Դա կարող է մի բան նշանակել, միգուցե կան պայմանավորվածություննե՞ր, միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ ու գիտեն պատերազմի հստակ օրն ու ժամը»,-ասաց նա։

Դանիելայնը հիշեցրեց, որ  կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել. «Եթե խոսում են զոհերից, ապա գնացեք և վիճակագրությամբ տեսեք, թե ում իշխանության օրոք, ինչքան պատերազմ  է եղել ու ինչքան զոհեր են եղել, ինչ արհավիրք է եղել»։

Նա «տխմարագույն թեզ» համարեց այս իշխանությունների պնդումները, թե  նախկինում հաղթանակած նախագահներն են իբր Արցախը հանձնել․«Ախր կա պատմություն չէ՞, իրավիճակ։  Առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ իրենք Ստեփանակերտի մատույցներին էին հասել, այդ մարդկանց պայքարի ու հերոսական ուղու շնորհիվ 12,000 կմ տարածք է եղել Արցախի Հանրապետության տարածքը»։

Դանիելյանը նաև հավելեց․ «Բա որ տվել էին, էտ որտե՞ղ էին նուռը գրկած նկարվում»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ