Հոկտեմբերի 14. Օրվա խոսք Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանը երբ և ինչու պետք է «նստի» Թրամփի և Պուտինի «դիզելային գործարքը» կարող է Կրեմլի համար ավելի երկարաժամկետ խաղադրույք լինել. Փորձագետ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ

Առողջապահական

Այսօր լրատվամիջոցները գրել էին, որ Հանրապետական ծննդատանը օրեր առաջ ծննդկանի մահվան դեպք է արձանագրվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ծննդկանը մահացել է ոչ թե «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը, այլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Նա 40 տարեկան է եղել։ 

«Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 40-ամյա Հասմիկ Մ.-ն։ Նա նշված բժշկական կենտրոնի ծննդատուն էր տեղափոխվել հղի վիճակում, և երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ», - գրում է լրատվամիջոցը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ