Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին

«Փաստ». Փաշինյանը պարզապես ահաբեկում է Հայաստանի ժողովրդին

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին, կարելի է ասել՝ հերթական անգամ, Նիկոլ Փաշինյանը նորից հայ ժողովրդին ահաբեկում էր պատերազմով: Ավելին, Փաշինյանը կոնկրետ ժամկետ նշեց՝ սեպտեմբեր: Պարզ է, թե ինչու սեպտեմբեր, որովհետև երբ հունիսի 7-ի ընտրություններից հետո Փաշինյանը մերժվի, նոր իշխանության ձևավորումը կլինի այդ ժամանակ:

Գործնականում Փաշինյանն անընդհատ վախեցնում է պատերազմով, եթե իրեն մերժեն: Երեկ նույն սպառնալիքները ԱԺ-ում կրկնեց նաև Փաշինյանի կաբինետի ԱԳ նախարարը: Բայց ի՞նչ է սա նշանակում:
Սրա հետ կապված՝ այս օրերին բազմաթիվ հարցադրումներ են հնչում: Օրինակ՝ արդյո՞ք սա նշանակում է բաց ակնարկ Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկորցնի իշխանությունը: Կամ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանն Ալիևի հետ ունի ինչ-որ ավելի խորքային ու ահավոր զիջումների պայմանավորվածություններ, որոնց ետևից Ադրբեջանը «կգա», եթե Փաշինյանն այլևս իշխանություն չլինի: Այս իշխանությունների պարագայում ոչինչ բացառել չի կարելի: Սակայն, ինչ էլ լինի, իրականում հասկանալի է, որ Փաշինյանը պարզապես ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, իրեն ներկայացնում է որպես «խաղաղության ուժ», մյուսներին՝ «պատերազմի»:

Պատերազմի թեման ընտրություններից առաջ քվե պլոկելու, հանրության զգացմունքների վրա խաղալու, հասարակությանն ահաբեկելու և այդ հույզերը շահագործելու համար է Փաշինյանն օգտագործում:

Հա, ի դեպ, Փաշինյանը պատերազմ սկսվելու ժամկետն իմանալու առումով ասում է՝ այսքան տարի վարչապետ եմ, դա էլ չիմանա՞մ: Սա ի՞նչ է նշանակում: Այսինքն, 2020-ի պատերազմի մեկնարկի մասին էլ է իմացե՞լ (զգուշացված եղել): Գուցե Ջերմուկի վրա հարձակման օրն էլ է իմացե՞լ: Հետաքրքիր վիճակ է ստացվում, այնպես չէ՞:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ