Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ HUPE FIGHTING ՄՐՑԱՇԱՐԻՆ

Սպորտ

Մարտի 28-ին, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի քառակի չեմպիոն, Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կմասնակցի Hype Fighting մրցաշարին, որը կկայանա Երևանում։ Հայ անվանի ըմբիշը գոտեմարտ է անցկացնելու, մրցակիցը խառը մենամարտերի մարտիկ, ազգությամբ ղազախ Բագդատ Ժուբանիշն է։ Սպասվող գոտեմարտի մասին ԱՐՍԵՆԸ նշել է այսպես. «Սա իմ առաջին փորձն է Խառը մենամարտերում, ըմբշամարտի կանոններով է լինելու։ Հրավեր եմ ստացել Hype Fighting ընկերությունից, սիրով եմ ընդունել, քանի որ Հայաստանում է լինելու։ Ինձ համար նշանակություն չունի, թե որ մրցաշարում եմ գոտեմարտում, ով է մրցակիցս։ Կարևորն այն է, որ ըմբշամարտի կանոններով է և Հայաստանում է լինելու մրցաշարը։ Համաձայն եմ, որ հայ երկրպագուների համար հետաքրքիր երեկո կլինի, նրանց կուրախացնեմ։ Վերջին շրջանում շատերն են ցանկանում տեսնել իմ գոտեմարտերը։ Սա լավ հնարավորություն է բոլորիս համար։ Կարծում եմ լավ երեկո կունենանք միասին»։ Հաջողություն մեր ըմբիշին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ