«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

Մեկ փառատոն՝ չորս մեծ բեմ, մեկ միասնական տոն. մեկնարկում է «Ծաղկունք»-ը

Մշակութային

«Կամուրջ» մշակութային կենտրոնը ներկայացնում է հայաստանյան մշակութային տարվա գլխավոր իրադարձություններից մեկը՝ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը: Այս տարի փառատոնը կնշվի աննախադեպ մասշտաբներով, դառնալով տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը: Լինելու է մեկ փառատոն՝ չորս մեծ բեմ, մեկ միասնական տոն։

Փառատոնին հյուրընկալվելու են հայտնի պարային անսամբլներ՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ եւ Լիոն քաղաքներից, Անգլիայի Լոնդոն քաղաքից, Հունաստանի Աթենք քաղաքից, Վրաստանի Թբիլիսի քաղաքից, Ռուսաստանի Սոչի քաղաքից եւ, իհարկե, բազմաթիվ պարային անսամբլներ Հայաստանից։

Փառատոնը կկայանա մարտի 28-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ապրիլի 13-ին՝ Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ապրիլի 17-ին՝ Վրաստանի Վասո Աբաշիձեի անվան պետական երաժշտական և դրամատիկական թատրոնում:

Ուշադրոթյուն, չորրորդ հոբելյանական համերգը կանցկացվի հոկտեմբերի 25-ին Մոսկվայի հայտնի MOS PRODUCER համերգասրահում: Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը դառնալու մշակութային մեծ իրադարձության մասնակից:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ