Ձեր կյանքը կապեք կնոջը գնահատող ու մեծարող առյուծների հետ, ոչ թե դատարկագլուխ որձ կովերի.Հայտնի իրավապաշտպանի իմաստուն գրառումը
Կանանց միամսյակի շրջանակում հայտնի փաստաբանը ինչպես ինքն է ճշմարտացիորեն վերնագրել «Կիրակնօրյա անվճար խորհրդատվությամբ» է կիսվել.
- Առյուծ արքայի ղեկավարությամբ կենդանիները խնջույք են անում։
Ցուլի բջջայինին զանգում է կինը, հարցնում, թե երբ է տուն գալու։
- Աղջի, պառկի քնի, երբ կգամ, կգամ,- պատասխանում է ցուլը։
Քիչ անց առյուծին է զանգ գալիս, զանգում է կինը, հարցնում, թե երբ կգա։
- Սիրելիս, պառկիր, քնիր, ուշ եմ գալու։
- Առյուծ ախպեր, դու տեսար, թե մեր ցուլ ախպերը ոնց խոսաց կնգա հետ, դու թագավոր տեղովդ այդ ո՞նց խոսացիր կնգադ հետ,- հարցրեց սեղանի մասնակից շակալներից մեկը։
- Ուրեմն ուշադիր լսի, արա, ու բոլորդ լսեք, արա, զուլը խոսեց կովի հետ, ես խոսեցի թագուհու հետ։ Հասկացա՞ք։
- Հասկացանք, թագավորն ապրած կենա։
Խորհուրդ.
Վերաբերմունքը կնոջ նկատմամբ ցույց է տալիս քո հզոր լինելու, իսկ շրջապատում՝ քո բացառիկ անհատականությունը։
Ձեր կյանքը կապեք կնոջը գնահատող ու մեծարող առյուծների հետ, ոչ թե դատարկագլուխ որձ կովերի, որոնց ցուլ էլ չի կարելի անվանել։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk