Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

էս մարդն ինչպես Մեծ պահքն է պահում, այնպես էլ խաղաղություն է հաստատելու. Շարմազանով

Ներքաղաքական
«Ինչպես Մեծ պահքն է պահում, տենց էլ խաղաղություն է բերելու. պահք պահելը դիետա պահել չէ։ Այս օրերին Մեծ պահքի շրջան է։ Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։ Մեծ պահքի հենց առաջին օրը հաշտություն, համերաշխություն սահմանելու օր էր, գժտություններն ու թշնամությունները մեղմելու, հասարակության մեջ ներդաշնակ բարեկամական հարաբերությունները վերականգնելու օր է։
 
Միջնորդները գործի էին անցնում, հանդիպեցնում նույնիսկ թշնամիներին։ Ուդադրություն դարձրեք «ինքնմաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության ու ինքնազսպման, հաշտություն, համերաշխություն հաստատելու, գժտությունն ու թշնամությունը մեղմելու» բառերի վրա։
 
Այսինքն՝ Մեծ պահք պահող մարդը պետք է համերաշխություն քարոզի,զերծ մնա գժտությունիից ու թշնամանքից։ Ես Մեծ պահք վերջին տարիներին չեմ պահում, քանի որ ի վիճակի չեմ այս փուլում իրականացնել այդ պատգամները։ Կարծում եմ, ավելի լավ է չպահել, քան «պահել» ու ամեն Աստծո օր գիտակցված խախտել՝ զայրացնելով մեր Տիրոջը։
 
Բայց արի ու տես, հայտարարվում է, որ «վարչապետը պահք է պահում»։ Պահք է պահում, բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է իր հետ անհամաձայն քաղաքացիների հետ։
 
Մեծ պահք պահելը շաուրմայից հրաժարվելով ու կարտոֆիլ ուտելով չէ։
Մեծ պահք պահողը չպետք է բղավելով հարձակվի արցախցի աղջկա վրա։
Մեծ պահք պահողը չի կարող թշնամանք տարածել արցախցիների նկատմամբ։
Մեծ պահք պահողը չի կարող երեսով տալ, որ միլիարդներ է ծախսել Արցախի վրա։
Մեծ պահք պահողը չի կարող պատերազմի շանտաժ անել սեփական ազգին։
Մեծ պահք պահողը չի կարող ատել իրեն քննադատողներին։
Մի բան ակնհայտ է, էս մարդն ինչպես Մեծ պահքն է պահում, այնպես էլ խաղաղություն է հաստատելու։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ