Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Եթե կառույցը համարվում է ստրատեգիական, ինչ կապ ունի`ով է նկարում` քարտաշ Վաչո՞ն, թե՞ իջեւանցի Նիկոլը

Ներքաղաքական

Երեւանի մետրոպոլիտենում նկարահանումներն արգելվում են՝ անվտանգային նկատառումներից ելնելով։ Կառույցը համարվում է ստրատեգիական։ Ու դա գիտեն բոլորը, անգամ հասարակ քաղաքացին: Ոչ ոք իրավունք չունի նկարահանել մետրոպոլիտենի աշխատանքը: Անգամ լրագրողները նկարահանում իրականացնելու համար պետք է ունենան հատուկ թույլտվություն մետրոպոլիտենի ղեկավարությունից: Սակայն ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը դա անում է անկաշկանդ եւ «բեսպրիդել»

«Երեւանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերը հանդիսանում է ՀՀ կառավարությունը եւ կառավարության ղեկավարն իրավունք ունի նկարահանումներ անել»,- ահա այսպիսի պատասխան է տվել լրատվականներից մեկի հարցմանը Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։

Նախ, նկատենք, որ Փաշինյանի եւ ՔՊ-ականների անվերջանալի շրջագայությունն այլեւս անհասկանալի բանաձեւով հասել է պիկին՝ քաղաքացիների նյարդերը տեղի են տալիս: Ոմանք ատամները կրճտացնելով զսպում են ցասումը, ոմանք՝ հակադարձում: Ու մի հատ էլ նկարահանվում վարչապետի տեսախցիկներով: Ընդ որում՝ նկարահանվում նույնիսկ իրենց կողմից չցանկալի տեսքով, խոսքով, դիրքով: Հետո` նկարահանվում վայրերում, որն իսկապես արգելված տարածք է համարվում:

Հիմա հարց. եթե կառույցը համարվում է ստրատեգիական, ապա ի՞նչ կապ ունի` դա ով է նկարում, քարտաշ Վաչոն, թե՞ իջեւանցի Նիկոլը: Միթե՞ այդքան բարդ մաթեմատիկական խնդիր է, որ չեն հասկանում, եթե անվտանգությանը վերաբերող հարց է, ապա դա վերաբերում է բոլորին՝ անկախ սեռից, դիրքից եւ կերած կարկանդակներից...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ