Նեթանյահուն շատ ծանր հարված ստացավ Մակրոնը հերքեց լուրերը, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրա Զապորոժեի ճակատի արեւելքում ռուսական ուժերը խորը ճեղքումով կարեւոր բնակավայր են գրավել Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում

«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ՓԻԼՈՍՅԱՆ

Հասարակություն

Մարտի 19-ը, անմահ հերոս ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՓԻԼՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 31 տարեկան։ Նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի մայրը, տիկին ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում պատմեց.«Սուրենս ծնվել է 1995 թվականի մարտի 19-ին, Լոռու մարզի Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղում։ Նա մեր ավագ ու տան միակ տղա զավակն էր, ունի քույր։ Որդիս 2001-ին հաճախել է Սարահարթի միջնակարգ դպրոցը, ավարտել է 2012֊ին։ 2013֊ի հունիսի 19֊ին զորակոչվել է Հայոց բանակ ծառայության։ Ծառայում էր Հադրութի զորամասում։ Թանկագին որդիս, շատ էր սիրում ավտոմեքենաներ, քանդում ֊հավաքում էր, վերանորոգում։ Նա միշտ ձգտում էր հասնել իր նպատակներին։ Միաժամակ, մեծ սեր ուներ նաև ընտանի կենդանիների հանդեպ, շատ հոգատար էր, պահում ու կերակրում էր նրանց։ Սուրենս բնավորությամբ շատ հանգիստ, հավասարակշռված, խելացի ու համեստ անձնավորություն էր։ Շատ հարգված ու գնահատված երիտասարդ։ Դեպքի օրը, մարտական ընկերները ափսոսանքով ասել էին, որ երանի ճանաչած չլինեին Սուրենին։ Հունվարի 19֊ի, լույս 20֊ի գիշերը Ղարաբաղա ֊ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, թշնամու կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ։ Նենգ թշնամին ցուցաբերել է ակտիվություն, տարբեր տրամաչափի զինտեխնիկաներով ռմբակոծության ենթարկել, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց։ Նույն ժամանակահատվածում, շփման գծի տարբեր հատվածներում, ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզական դիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են ու կորուստներ կրելով հետ շպրտվել։ Ցավոք, դրանցից մեկը ճակատագրական է եղել Սուրենիս համար։ 2015֊ի հունվարի 20֊ին, հերոսաբար զոհվել է դիպուկահարի կրակոցից։ Զոհվել է տեղում, գլխի շրջանում ստացած վնասվածքի հետևանքով։ Որդիս ընդամենը 5 ամսից պիտի զորացրվեր։ Ինչ էլ լինի, մեր ցավը մնում է ցավ ու երբեք էլ չի սպիանում։ Երբեք չենք կարող համակերպվել այս դաժան իրողության հետ։Սուրենս միշտ ասում էր այսպես.

«Ես անպայման ծառայելու եմ, էլ ինչ տղա, որ չծառայի, հենց հետ գամ, սաղ լավ է լինելու»... Անմահ հերոս Սուրեն Փիլոսյանը, հետմահու պարգևատրվել է այս մեդալներով «Արիության համար», ԵԿՄ կողմից «Երկրապահ», «Զորավար Անդրանիկ», «Միասնություն հանուն հայության» ԲՀԿ ֊ի նախագահ Սուսաննա Իսահակյանի կողմից, «Սպիտակի արծիվ» հուշամեդալի Հայկ Եղիազարյանի կողմից։ Հայրենի Սարահարթ գյուղի ներքևում կառուցվել է տաղավար, հուշաղբյուր ի հիշատակ Սուրենի։ Գյուղի կենտրոնում տեղադրվել է խաչքար։ Գյուղի դպրոցը անվանակոչվել է Սուրենի անվամբ։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նեթանյահուն շատ ծանր հարված ստացավՄակրոնը հերքեց լուրերը, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրաԶապորոժեի ճակատի արեւելքում ռուսական ուժերը խորը ճեղքումով կարեւոր բնակավայր են գրավելԵ՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված