Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչու՞ է նա կարծում, որ մարդիկ այսօր մոռացել են իր երեկվա ասածները. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին անընդհատ թվում, թե հայ ժողովրդին երբ ուզի, ինչպես ուզի, ինչքան ուզի՝ կարող է խաբել

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվում, որ անվերջ կարող է ասել մի բան, անել լրիվ հակառակը, և մարդիկ պարտավոր են հավատալ իր կործանարար հեքիաթին:

 

Ինչու՞ այսօր, ոչ մի պետության ղեկավար չի վստահում այլ պետության հայտարարություններին և փնտրում է իրական երաշխիքներ, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է», հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին կամ թղթի կտորին:

 

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփը կասկածում և անվստահություն հայտնում իր ՆԱՏՕ-ական դաշնակիցներին, իսկ Նիկոլ Փաշինյանն անվեապահ վստահում է Իլհամ Ալիևին: 

 

Ինչո՞ւ է իր կառավարման ընթացքում չորս կորստաբեր պատերազմներում պարտված Նիկոլ Փաշինյանը կարծում, որ ինքը «խաղաղություն» է բերելու, իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ:

 

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանին թվում, թե քարոզչությամբ կարելի է որևէ ազգի ներկայացուցչի վերածել մանկուրտի՝ ստիպելով նրան մոռանալ հայրենիքը, անցյալը, պատմությունը, ազգային արժանապատվությունը, սրբությունները, հաղթանակները, հոգևոր ժառանգությունն ու ինքնությունը: 

 

Ընդհանրապես, ինչու՞ է նա կարծում, որ մարդիկ այսօր մոռացել են իր երեկվա ասածները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ