Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
Փետրվարի 11-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստից անմիջապես հետո, հենց դատարանի բակից ձերբակալեցին նրա եղբորը` Գոռ Համբարձումյանին, որը Դավիթ Համբարձումյանի գործով ևս մեղադրյալ է։
Նրա պաշտպան Գայանե Պապոյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ նախնական դատական լսումների փուլում դատարանը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով և գրավով՝ 10 միլիոն դրամի չափով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
