Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

Բա հիմա ո՞ւր է գնալու նիկոլը

Միջազգային

Գլ­խա­վոր հար­ցադ­րու­մը, ո­րի ա­ռաջ այ­սօր կանգ­նած է ողջ աշ­խար­հը, ա­ռա­վել եւս, Ի­րա­նի շրջա­պատ­ում գտնվող երկր­նե­րը, դար­ձել է սա` ի՞նչ ա­վարտ կա­րող է ու­նե­նալ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի այս պա­տե­րազ­մը, եւ դրա­նից հե­տո ի՞նչ հա­վա­նա­կան ու­ժա­յին, ա­պա քա­ղա­քա­կան բա­լանս է ստեղծ­վե­լու: Այն, որ այդ հարցն ա­մե­նայն սրութ­յամբ դրված է նաեւ Փա­շին­յան Նի­կո­լի ա­ռաջ, ե­րե­ւի երկ­րորդ կար­ծիք չլի­նի:

ԵՐԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՉԱՇԽԱՏԵՑ

­Նի­կո­լի պա­րա­գա­յում, հի­շեց­նենք, ի­րա­վի­ճա­կը սա էր: Նախ­նա­կան կուր­սը Եվ­րո­պան էր, ո­րը ո­րո­շա­կի տրանս­ֆոր­մա­ցիա­յի են­թարկ­վեց Թ­րամ­փի ժա­մա­նա­կաշր­ջա­նում: Այ­սինքն, ե­թե Բ­րի­տա­նիան, ա­վան­դա­բար հեն­վե­լով թուր­քա­կան գոր­ծո­նի վրա, ակ­տի­վո­րեն ա­ռաջ էր տա­նում պանթ­յուր­քիս­տա­կան սխե­ման, ա­պա Թ­րամ­փի ժա­մա­նա­կաշր­ջա­նում շատ գե­րիշ­խող դար­ձավ իս­րա­յե­լա­կան տես­լա­կա­նը: Այն է` Թուր­քիա­յին չտա­լով լուրջ ա­ռա­վե­լութ­յուն, նաեւ շա­րու­նա­կել Հա­յաս­տան–Ադր­բե­ջա­նով` Ի­րա­նի դեմ պլաց­դարմ ստեղ­ծե­լու սխե­ման: Իսկ դրա տար­բե­րա­կը «Թ­րամ­փի ու­ղին» էր, ո­րը այդ գծի վրա պա­հե­լով ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նը, Ան­կա­րա­յին զրկում էր կա­րե­ւոր լծա­կից:

­Մե­խա­նիզ­մը, ո­րի ուղ­ղութ­յամբ էլ ան­ցած տար­վա օ­գոս­տո­սից «վե­րապ­րո­ֆի­լա­վոր­վեց» Փա­շին­յա­նը, գա­գա­թնա­կե­տին կա­րող էր հաս­նել Ի­րա­նի ան­կու­մով: Ու ե­րե­ւի Նի­կոլն էլ նրան­ցից մեկն էր, ով հա­մոզ­ված էր` ԱՄՆ–ն եւ Իս­րա­յե­լը կհար­վա­ծեն, Ի­րանն ան­մի­ջա­պես ծնկի կգա, ո­րից հե­տո Թել Ա­վի­վը Թ­րամ­փի մի­ջո­ցով ա­րա­գո­րեն կձե­ւա­վո­րի ինչ­պես ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի, այն­պես էլ` Թուր­քիա–­Հա­յաս­տան–Ադր­բե­ջան գծի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր դի­մա­գի­ծը: Միայն թե ակն­կա­լիք­նե­րը, ո­րին մի­գու­ցե սրբո­րեն հա­վա­տում էին նաեւ Թել Ա­վի­վում եւ Ս­պի­տակ տա­նը, որ ա­ռա­ջին իսկ ռում­բե­րից Թեհ­րա­նը ծնկի կգա, գո­նե այս պա­հին դեռ չի աշ­խա­տում: Ա­վե­լին, ստեղծ­վել է ռազ­մա­կան մի ի­րա­վի­ճակ, երբ մեծ հար­ցա­կան կա, թե ի­րա­կա­նում ում դիր­քերն է ա­վե­լի շա­հե­կան` ա­մե­րի­կա­–իս­րա­յե­լա­կան կոա­լի­ցիա­յի՞, թե` Ի­րա­նի, ո­րի թի­կուն­քում շատ պարզ զգաց­վում է ինչ­պես Պե­կի­նի, այն­պես էլ` Մոսկ­վա­յի շուն­չը: Այն կար­գի, որ իս­րա­յել­յան բա­նա­կա­յին հրա­մա­նա­տա­րութ­յան նյար­դե­րը, նման է, որ սկսում են տե­ղի տալ. դժվար է այլ բա­ցատ­րութ­յուն գտնել այն բա­ցա­հայտ սպառ­նա­լիք­նե­րին, ո­րոնք ՑԱՀԱԼ­–ի մա­մու­լի խոս­նակն օ­րերս հղեց Մոսկ­վա­յին, ո­րը ոչ այլ ինչ էր, քան ռու­սա­կան ղե­կա­վա­րութ­յանն ուղղ­ված սպառ­նա­լիք:

­Կարճ ա­սած, մի ի­րա­վի­ճակ է, երբ մեծ հար­ցա­կան է կախ­վել` «կգա ԱՄՆ–ն եւ բո­լո­րին կա­սի, թե ինչ են ա­նե­լու» տես­լա­կա­նի գլխին: Ա­վե­լի ճիշտ, կա­րող է լիո­վին հա­կա­ռա­կը լի­նել` «կհե­ռա­նա ԱՄՆ–ն, եւ այս դեպ­քում Թեհ­րա­նը (­Մոսկ­վան, Պե­կի­նը) բո­լո­րին կա­սի, թե ինչ են ա­նե­լու» տար­բե­րա­կով: Իսկ այդ հար­ցա­կա­նը, ի­հար­կե, ոչ միայն Նի­կո­լին, այլ բո­լո­րին է կանգ­նեց­նում խնդիր ա­ռաջ` ո՞ր տար­բե­րակն է ա­վե­լի հա­վա­նա­կան, ին­չի՞ պետք է պատ­րաստ­վել, ո՞ր ուղ­ղութ­յամբ գնալ:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՆՉ–ՈՐ ԲԱ՞Ն Է ՓՈԽՎԵԼ

­Նույն հար­ցը, նույ­նիսկ ա­վե­լի մասշ­տա­բա­յին տես­քով, նախ դրված է Թուր­քիա­յի ա­ռաջ: Էր­դո­ղա­նը, հաս­կա­նա­լի է, իր սո­վո­րա­կան դար­ձած «եր­կու ա­թո­ռի» վրա է: Մի կող­մից, հրա­պա­րա­կավ մե­ղադ­րանք­ներ է հղում, թե, տե­սեք, մեզ ու­զում են ներ­քա­շել պա­տե­րազ­մի մեջ: Մ­յուս կող­մից, ինչ­պես նա­խօ­րեին հայտ­նեց ԻՀՊԿ-ին մոտ կանգ­նած աղբ­յու­րը. «Սաուդ­յան Ա­րա­բիան Ռիա­դում հյու­րըն­կա­լեց ա­րա­բա­կան եւ­ իս­լա­մա­կան երկր­նե­րի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի հան­դի­պում՝ Ի­րա­նի շուրջ պա­տե­րազ­մի ֆո­նին տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գութ­յան հար­ցեր քննար­կե­լու հա­մար»: Ըստ աղբ­յու­րի, քննարկ­վում է Ի­րա­նի դեմ կոա­լի­ցիա ստեղ­ծե­լու թե­ման, ո­րին մաս­նա­կից­նե­րի մեջ հի­շա­տակ­վում են Ադր­բե­ջա­նը, Բահ­րեյ­նը, Ե­գիպ­տո­սը, Հոր­դա­նա­նը, Քու­վեյ­թը, Պա­կիս­տա­նը, Քա­թա­րը, Սի­րիան, Թուր­քիան եւ Միաց­յալ Ա­րա­բա­կան Է­մի­րութ­յուն­ները»: «Այս երկր­նե­րը ճա­կատ են ձեւա­վո­րում Ի­րա­նի դեմ»,– կար­ծում են ԻՀՊԿ­–ում: Բայց նաեւ, այդ հան­դիպ­մա­նը ժա­մա­նե­լուն պես Ֆի­դա­նը զան­գա­հա­րեց Ա­րաղ­չուն, նոր եր­դում­ներ տվեց, թե ի՞նչ ճա­կատ, մենք այս­տեղ ենք նման բան թույլ չտա­լու հա­մար:

­Սա­կայն այս տի­պի եր­կա­կի խա­ղե­րի ըն­թաց­քում, նաեւ մեկ ազ­դակ էլ ե­ղավ Ան­կա­րա­յից, որ գլո­բալ ա­ռու­մով ի­րա­վի­ճա­կին նա­յում են «մի փոքր» այլ դիր­քե­րից: Այս­պես, Էր­դո­ղա­նի դաշ­նա­կից, ա­վե­լի կոնկ­րետ` «էր­դո­ղա­նից էլ բե­թար Էր­դո­ղան», ազ­գայ­նա­մո­լա­կան թուր­քա­կան «Ազ­գայ­նա­կան շար­ժում» կու­սակ­ցութ­յան մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան եւ թ­յուր­քա­կան աշ­խար­հի գծով փոխ­նա­խա­գահ, թուր­քա­կան խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր, թյուր­քա­կան ժա­մա­նա­կակից գա­ղա­փա­րա­խոս­նե­րից մե­կի հա­մա­րում ու­նե­ցող Իլ­յաս Թոփ­սա­քալն ու­շագ­րավ մտքեր է հայտ­նել թ­յուր­քա­կան աշ­խար­հի ա­պա­գա­յի հետ կապ­ված սպա­սե­լիք­նե­րի մա­սին: Ըստ այդմ, «Թու­րա­նի մա­սին խո­սե­լը որ­պես պե­տութ­յուն­նե­րի միա­վոր­ման ի­րա­կան քա­ղա­քա­կան նա­խա­գիծ սխալ կլի­նի, քա­նի որ այ­սօր Թուր­քիան, Ռու­սաս­տա­նը եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի պե­տութ­յուն­նե­րը գո­յութ­յուն ու­նեն որ­պես ազ­գա­յին պե­տութ­յուն­ներ»։ Ն­րա խոս­քով՝ այ­սօր­վա պայ­ման­նե­րում «Թու­րանն» ա­վե­լի շատ ռո­ման­տիկ կար­գա­խոս եւ պատ­մա­կան պատ­կեր է, քան գործ­նա­կան ծրա­գիր։

«­Ռո­ման­տի­կա­յի» փո­խա­րեն Թոփ­սա­քա­լը պաշտ­պա­նում է ռեա­լիզ­մը, ո­րը, նրա կար­ծի­քով, նշա­նա­կում է, որ Թուր­քիան պետք է ապ­րի եւ­ աշ­խա­տի Ռու­սաս­տա­նի կող­քին՝ ընդ­հա­նուր եվ­րա­սիա­կան տա­րած­քում։ Նա նաեւ ընդգ­ծում է, որ ա­պա­գա թյուր­քա­կան աշ­խար­հը չպետք է գո­յութ­յուն ու­նե­նա «Ռու­սաս­տա­նից, Չի­նաս­տա­նից, Կով­կա­սից եւ­ այլ հար­եւան տա­րա­ծաշր­ջան­նե­րից ա­ռան­ձին», եւ­ որ թյուր­քա­կան պե­տութ­յուն­նե­րի կազ­մա­կեր­պու­մը, վեր­ջին հաշ­վով, պետք է լրաց­նի, այլ ոչ թե փո­խա­րի­նի եվ­րա­սիա­կան փո­խազ­դե­ցութ­յան առ­կա մե­խա­նիզմ­նե­րը։ Ա­վե­լին, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի մա­սին խո­սե­լով՝ Իլ­յաս Թոփ­սա­քա­լը ուղ­ղա­կիո­րեն նշում է, որ ռու­սա­կան մշա­կույ­թի եւ ռու­սա­կան կրթա­կան տա­րած­քի ազ­դե­ցութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում «շա­րու­նա­կում է մնալ շատ ու­ժեղ», եւ նա դա ար­տա­հայ­տում է բա­ցա­ռա­պես դրա­կան լույ­սի ներ­քո։ Ըստ այդմ էլ, նա փոր­ձում է հա­մո­զել, որ Թուր­քիա­յի մշա­կու­թա­յին ներ­կա­յութ­յու­նը չպետք է ըն­կալ­վի որ­պես Ռու­սաս­տա­նին տե­ղա­հա­նե­լու գոր­ծիք, եւ­ ինքն Ան­կա­րա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում ան­հա­մե­մա­տե­լի է ան­վա­նում Մոսկ­վա­յի ազ­դե­ցութ­յան հետ։ Նույ­նիսկ թուր­քա­կան կրթա­կան ծրագ­րե­րը տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար պայ­քա­րի գոր­ծիք չեն, այլ թուրք-ռու­սա­կան ա­պա­գա մեր­ձեց­ման եւս մեկ ու­ղի: «Թուր­քիա­յի ազ­գա­յին շա­հե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար մենք չպետք է մրցակ­ցենք Ռու­սաս­տա­նի հետ, այլ հա­մա­գոր­ծակ­ցենք նրա հետ այս ամ­բողջ տա­րած­քում», - նշել է Թոփ­սա­քա­լը: Իսկ ա­հա ա­րեւմտ­յան` ՆԱՏՕ­–ա­կան մո­դե­լը Թոփ­սա­քա­լը նկա­րագ­րում է, որ­պես ան­կա­յու­նութ­յան եւ քաո­սի աղբ­յուր, ո­րը տա­րած­վում է Հ­յու­սի­սա­յին Աֆ­րի­կա­յից մինչեւ Մեր­ձա­վոր Ար­եւելք, Ի­րան, Ար­եւել­յան Եվ­րո­պա եւ­ այ­լուր։ Մի խոս­քով, անհ­րա­ժեշտ է քննար­կել Թուր­քիա­յի, Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի եւ­ այլ խո­շոր եվ­րա­սիա­կան տե­րութ­յուն­նե­րի միջեւ նոր դա­շինք­ներ եւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ձեւեր, քա­նի որ հին մե­խա­նիզմ­նե­րը այլեւս չեն գոր­ծում: Իսկ թյուր­քա­կան աշ­խար­հը պետք է ըն­կալ­վի նախ­եւա­ռաջ որ­պես մշա­կու­թա­յին նա­խա­գիծ, բայց այն­պի­սին, ո­րը նպաս­տում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նութ­յա­նը եւ Թուր­քիա­յի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ ա­վե­լի սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը։

Այս­պի­սով, թուր­քա­կան ազ­գայ­նա­մո­լութ­յան քիչ տե­սա­նե­լի, բայց միան­գա­մայն «ծանր­քա­շա­յին» սույն գոր­ծի­չը փոր­ձում է բո­լո­րո­վին այլ ի­րո­ղութ­յուն­ներ նկա­րագ­րել, քան այն կուրսն է, որն Ան­կա­րան վա­րում է ԽՍՀՄ-ի փլու­զու­մից ի վեր: Ի՞նչ է սա նշա­նա­կում. Թուր­քիա­յում սկսել են մտա­ծել, որ գլո­բալ փո­փո­խութ­յուն­ներն այն կար­գի՞ են, որ պետք է փո­խել Ան­կա­րա­յի հետ­խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի ողջ կուր­սը, թե՞ այս ա­մե­նը սո­վո­րա­կան «թուր­քա­կան դի­վա­նա­գի­տութ­յուն» է` «եր­կու ա­թո­ռի» վրա խա­ղի դրվագ­նե­րից մե­կը: Բայց ե­թե ան­գամ երկ­րորդ տար­բե­րակն է, ա­պա մեկ է, նշա­նա­կում է, որ Թուր­քիա­յում մինչ այս միան­շա­նա­կո­րեն, ա­ռանց ո­րե­ւէ բա­նի նա­յե­լու, վար­վող կուր­սը փոր­ձում են դարձ­նել ա­վե­լի քո­ղարկ­ված: Ին­չը եւս հու­շում է, որ Ան­կա­րան գլո­բալ ի­րա­վի­ճա­կը սկսել է այլ կերպ տես­նել:

Ա­մեն դեպ­քում` Ան­կա­րան, ի­հար­կե, քա­ղա­քա­կան կուր­սի վե­րախմ­բագր­ման կա­րիք ու­նի. ի՞նչ չա­փով, հար­ցը դա է: Կ­հաղ­թի Ի­րա­նը, պետք է սկսել խո­սել ՌԴ–­Չի­նաս­տա­նի հետ «նոր դա­շինք­նե­րի եւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ձեւե­րի» մա­սին: Կ­հաղ­թի Իս­րա­յե­լը... Չ­նա­յած այս դեպ­քում արդ­յուն­քը կա­րող է Թուր­քիա­յի հա­մար ող­բեր­գա­կան լի­նել. հա­ջորդ թի­րա­խը հաս­տատ Էր­դո­ղանն է դառ­նա­լու:

Ու սա եւս մեկ գոր­ծոն է, ո­րը Նի­կո­լի հա­մար ա­պա­գան դարձ­նում է մշու­շոտ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված