Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հերթական հարվածը տպագիր մամուլին

Ներքաղաքական

Իշխանությունները շարունակում են հետեւողականորեն նեղացնել տպագիր մամուլի առանց այդ էլ սահմանափակ դաշտը: Մինչ այժմ գործող մի շարք օրենքներ պահանջում էին տարբեր ծանուցումների պարտադիր հրապարակում թերթերում՝ ապահովելով հանրության իրազեկման որոշակի մակարդակ եւ ոչ պակաս կարեւոր՝ պահելով մամուլի կենսունակությունը:

Սակայն ԱԺ-ում քննարկված նոր նախաձեռնությամբ իշխանությունը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել այդ պահանջից: Արդարադատության նախարար ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրինագիծը, որով տպագիր մամուլը փաստացի դուրս է մղվում այս գործընթացից:

Պաշտոնական հիմնավորումը՝ «ժամանակակից պահանջներին համապատասխանեցումն» է եւ «ծախսերի կրճատումը»: Իրականում, սակայն, խոսքը հերթական քայլի մասին է, որը հարվածում է արդեն իսկ դժվարին պայմաններում գոյատեւող թերթերին՝ զրկելով նրանց գոյատեւման աղբյուրից:

Նախագծով առաջարկվում է պարտադիր հրապարակումները տեղափոխել առցանց հարթակներ՝ այդ թվում azdarar.am կայք: Բայց ակնհայտ է, որ այս փոփոխությունը ոչ միայն չի լուծում տեղեկատվության հասանելիության հարցը բոլոր խմբերի համար, այլեւ խորացնում է տպագիր մամուլի անկումը՝ այն թողնելով լուսանցքում:

Այսպիսով, «թվայնացման» անվան տակ իշխանությունը շարունակում է վերաձեւել տեղեկատվական դաշտը՝ հերթական անգամ անտեսելով տպագիր խոսքի դերը եւ դրա գոյության անհրաժեշտությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ