Ինձ ձեւաչափով է ընտրություններին մասնակցելու ԱԻՄ-ը
ՆերքաղաքականԱԻՄ նախագահության ընդլայնված նիստում հաստատվել է ընտրություններին մասնակցելու ԱԻՄ-ականների սկզբունքային դիրքորոշումը։ Այս մասին տեղեկացանք ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հայտարարությունից:
— Նիստի ընթացքում ընդգծվել է, որ ինչպես առաջիկա, այնպես էլ հնարավոր բոլոր ընտրություններին մասնակցության գլխավոր նախապայմանը դրանց անցկացումն է սահմանադրորեն ամրագրված Բացարձակ ժողովրդավարության (ԲԺ) պետական համակարգին համապատասխան։ Միաժամանակ շեշտվել է, որ պետական կյանքի թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական գործընթացները պետք է կազմակերպվեն հենց այդ համակարգի սկզբունքներով։
Ըստ ընդունված դիրքորոշման՝ եթե ընտրական գործընթացների որեւէ փուլ չի իրականացվում ԲԺ միջավայրում, ապա ԱԻՄ-ի մասնակցությունը՝ լինի դա ինքնուրույն, դաշինքով կամ համանման դիրքորոշում ունեցող քաղաքական ուժի աջակցությամբ, կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ առաջնահերթ է դիտարկվում ԲԺ համակարգի հնարավորինս արագ ներդրման նպատակը՝ որպես նախընտրական ծրագրի առանցքային դրույթ։
Նիստում նաեւ նշվել է, որ չի բացառվում սկզբունքների հիման վրա դաշինքների կամ համագործակցության այլ ձեւաչափերի ձեւավորումը՝ պահպանելով վերոնշյալ պահանջները։

