Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Արփինե Սարգսյանը հրահանգել է ուսումնասիրել, թե ինչու են Փաշինյանի դեմ գրառման համար արցախցի կնոջը փոքրիկի հետ գիշերը տարել ՔԿ

Քրեական

Փաշինյանի դեմ գրառման համար արցախցի կնոջը փոքրիկի հետ գիշերը ՔԿ տանելու դեպքով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հրահանգել է ուսումնասիրություն սկսել։

«Ես ևս տեսել եմ, թե ինչ է ներկայացնում տվյալ անձը, և եթե այդպես է, շատ մտահոգիչ է։ Ես հանձնարարել եմ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությանն ուսումնասիրել իրավիճակը, լսել նաև կնոջը և հասկանալ, եթե նմանատիպ իրավիճակ կա, միանշանակ կլինի արձագանք իմ կողմից»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` պետք է ուսումնասիրվեն բոլոր դրվագները, որոնք բարձրաձայնվել են՝ սկսած գործողություն իրականացնելու ժամից, հայտարարություններից՝ «գոհ եղեք, որ ձեռնաշղթաներով չենք տանում, կամ դիմակներով չենք մտել»։

«Պետք է գնահատել տվյալ ժամին գործողության հրատապության աստիճանը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ արցախցի բազմազավակ մայր Գայանե Մեսրոպյանին ՔԿ տանելու  պատճառը մեկ տարի առաջվա ինչ-որ մի գրառում է եղել Նիկոլ Փաշինյանի հասցեին, որում օգտագործել էր «սատկացնել» բառը։ Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու մեկ տարի անց եկել հինգ երեխայի մոր հետևից և նրան յոթ տարեկան աղջկա հետ Նոր Հաճնից Դիլիջան տարել։

Կնոջը երկու օր հարցաքննել են, նա ասել է, որ Փաշինյանի դեմ մեկնաբանության հեղինակն ինքն է: Այժմ կինը որևէ կարգավիճակ չունի, բայց նրա հեռախոսն առգրվված է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ