Երջանկությունը ոչ թե գտնում են, այլ կառուցում՝ ամեն օր, ամեն քայլով.Հայտնի փաստաբանը օրվա խորհրդի մասին
Այսօր Երջանկության միջազգային օրն է
Երջանկությունը ձեր կյանքում լինի ոչ թե պահի թեթև զգացում, այլ՝ գիտակցված ընտրություն, ներքին խաղաղություն և արժանապատիվ ապրելակերպ։
Թող երջանկությունը չպայմանավորվի միայն նյութականով, այլ ծնվի ձեր արդար գործերից, ձեր ստեղծած արժեքից, ձեր սիրուց ու հավատից։
Թող յուրաքանչյուրիդ տուն լցվի ջերմությամբ, սրտերը՝ հույսով, իսկ ճանապարհները՝ լույսով։
Երջանկությունը ոչ թե գտնում են, այլ կառուցում՝ ամեն օր, ամեն քայլով։
Կառուցեք այն ձեր ներսում, և աշխարհը կսկսի փոխվել ձեզ հետ։
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
Լևոն Բաղդասարյան
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
