Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին

«Ժողովուրդ». Երևանի «հպարտ» հարկատուն և վարձատուն վճարում է Ավինյանի ինքնագովազդի համար

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրելով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդ անելու համար բյուջետային միջոցներից 25.5 հազար դոլար գումար է հատկացրել։

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 600 հազար դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ծառայությունների շրջանակը բավական լայն է․ այն ներառում է Facebook, Instagram և TikTok հարթակներում գովազդների կառավարում և իրականացում։ Ըստ պայմանագրի՝ սահմանվել են նաև հստակ չափորոշիչներ․ ամեն ամիս գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում (impression), 1 միլիոն 200 հազար հասանելիություն (reach), իսկ TikTok-ում՝ առնվազն 750 հազար դիտում։ Այսինքն՝ Հայաստանի և Երևանի հպարտ հարկատուն և վարձատուն վճարում է Տիգրան Ավինյանի համար հավաքվող սրտիկների և քլիկների համար։
Սա տարակուսելի է այն իմաստով, որ քաղաքացիները շարունակում են բախվել Երևանի առօրյա խնդիրներին՝ փոսերով լի ճանապարհներ, վնասվող, կոտրվող ավտոմեքենաներ և չլուծվող ենթակառուցվածքային հարցեր։ Սակայն Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանը առաջնահերթությունը տալիս է գովազդին։ Խնդրի լուծման փոխարեն քաղաքապետը տեղեկատվական դաշտում սեփական գործունեության գովազդն է անում՝ բյուջետային գրեթե 10 միլիոն դրամներ դուրս գրելով։

Պետք է ասել, որ ամեն դեպքում Ավինյանի հեղինակության վրա ծախսված միլիոնները ազդեցություն չեն ունենում, քանի որ ԽԱՊԿի հրապարակած տարեկան զեկույցով լրագրողների հետ անվայելուչ պահվածք դրսևորող պաշտոնյաներից մեկը Տիգրան Ավինյանն է։ Ինչպես նաև Ավինյանը ՔՊ-ական այն պաշտոնյաներից է, որի անունը կոռուպցիոն ամենատարբեր պատմություններում է շոշափվում։

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ պետական բյուջեից ԱՆԻՖ հիմնադրամին տրամադրվել է մոտ 25 միլիարդ դրամ (մոտ 70 մլն դոլար), սակայն իրականացված ծրագրերից շատերը չեն հասել իրենց նպատակներին կամ ընդհանրապես չեն իրականացվել, իսկ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը հենց Ավինյանն է եղել 2019-2023 թթ․։ Հիմա այդ հիմնադրամը լուծարված է, բայց պատիժներ չկան։

Հիշեցնենք նաև Ավինյանի ծնողների թանկարժեք առանձնատների փաստը, տարբեր բիզնեսներում Տիգրան Ավինյանի ներգրավված լինելու մասին տեղեկությունները, որոնց մասին՝ հաջորդիվ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ