Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Հնարավորինս շուտ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակվի Սրբուհի Գալյան

Քրեական

«Մենք ունենք որոշում, որ ինչ-որ պահի՝ հնարավորինս շուտ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակվի»,-ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով, հիմա շատ ակտիվ կերպով զբաղված են այլընտրանքային լուծումներ փնտրելով։

«Ունենք առաջարկ՝ մասնավոր-պետություն համագործակցության շրջանակում կառուցել ՔԿՀ, հիմա այդ առաջարկն ենք դիտարկում։ Պետք է գնահատենք այն ֆինանսական բեռը, որը պետք է պետությունը վերցնի մասնավորի հետ  կառուցման դեպքում, համեմատենք այն չափի հետ, երբ պետությունը միայնակ կառուցի կամ վերանորոգի «Էրեբունի» ՔԿՀ-ն; Այդ տարբերակն էլ ենք քննարկում։ Մոտ ապագայում կունենանք հստակ որոշում, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվում, բայց այն, որ  մեր ապագայում «Նուբարաշեն» ՔԿՀ-ն չի լինելու, դա միանշանակ է»,-ասաց Գալյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ