Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Բացահայտել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպք. եղբայրներ են կալանավորվել

Քրեական

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մոտ մեկ ամիս առաջ ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերը և արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել և կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։

 

ՆԳՆ-ից հայտնում են, որ մարտի 3-ին, հերթական հանցանքը կատարելուց հետո վերադառնալիս, Լոռու քրեական ոստիկանները կանգնեցրել են «Ռենո» և «Շևրոլե» մակնիշի մեքենաներ, որոցում գտնվող կազմակերպիչ եղբայրներն ու ևս հինգ հոգի բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել են Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Արջհովիտ գյուղի մի տնից հափշտակած գողոնը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ արտերկրում բնակվող, քրեական ենթամշակույթ կրող մեկը, օգտագործելով վանաձորցի եղբայրների ունեցած ազդեցությունը, նրանց միջոցով դիմել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մի բնակչի, որ վերադարձնի իրեն պարտք 300 հազար ռուսական ռուբլին կամ ավտոմեքենան:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ