Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Լևոն Մուքանյան. Փաշինյանի խաբեական քաղաքականությունը բացարձակապես անընդունելի է

Վերլուծություն

 

Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի ՝ Ռուսաստանի Դաշնության պետական կառույցների հետ փոխգործակցության հարցերով ներկայացուցիչ Լևոն Մուքանյանի հետ

– Ես կարծում եմ՝ Ռուսաստանի հայերը, որոնք եկել էին Հայաստանի Հանրապետությունից, լավ ինտեգրվեցին, քանի որ նրանք մշակույթով, մտածելակերպով նույն միջավայրում էին եղել՝ լինելով Ռուսական կայսրության և Խորհրդային Միության կազմում։ Եվ այս առումով մենք ինչ-որ օտարածին, արտասահմանյան քաղաքացիներ չէինք։ Այդ պատճառով, եթե խոսենք միգրացիոն գործընթացների մասին, ապա եղել են մի քանի ալիքներ՝ 1990-ականների սկզբին, ապա մոտավորապես 2000-ականների կեսերին, իսկ հետո արդեն՝ 2020 թվականից հետո։ Հիմնականում Հայաստանի բոլոր այն հայ քաղաքացիները, որ գալիս են այստեղ, տիրապետում են ռուսերենին։ Նրանք մոտիկ են հոգով, հավատքով, և այս առումով նրանք որևէ խնդիր չեն ստեղծում ռուս հասարակության համար։ Ընդհակառակը, կարող եմ ասել, որ նրանք շատ ուժեղ կերպով լրացնում են նրան։ Եթե վերցնենք մշակույթի, գիտության, բժշկության և կրթության ոլորտների բոլոր հայտնի մարդկանց, կտեսնենք, որ նրանցից շատերը, եթե ոչ ճնշող մեծամասնությունը, ժամանակին ավարտել են Երևանի համալսարանը, բժշկական համալսարանը և այստեղ արդեն դարձել են ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ ու պրոֆեսորներ։ Ահա այս փոխադարձ կապը պահպանվում է նաև այժմ։ Հետևաբար, մենք միշտ այս միտմանը դրականորեն ենք վերաբերվել, որն ամրապնդում է ռուս-հայկական փոխհարաբերությունները՝ գործնական, մշակութային, կրթական ու գիտական։

– Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի հայերի միությունում Ձեր աշխատանքային փորձի մասին։ Դուք այնտեղ, հատկապես Ռուսաստանի շրջաններում, բախվել եք հարցերի, խնդիրների, լուծել եք դրանք։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։

– Խնդիրներ միշտ էլ եղել են, կան ու կլինեն։ Հարցն այն է, որ Ռուսաստանի իշխանությունը, պետական ​​կառույցները միշտ դրան վերաբերվել են, իմ կարծիքով, հանդուրժողականությամբ և որոշ չափով դրականորեն։ Օրինակ, մեր զինծառայողներից մեկը՝ վետերան, խնդիրներ ուներ։ Ճանապարհա-պարեկային ծառայության աշխատակիցը նրան երեք տուգանք էր նշանակել 500-ական ռուբլու չափով 1 անգամվա համար՝ անսարք լուսարձակներ, չմիացված լուսարձակներ և  չամրացված անվտանգության գոտի։ Համապատասխանաբար, նա ընկավ այն օրենքի տակ, որը սահմանում է, որ  երկու կամ ավելի վարչական իրավախախտումների դեպքում դրան հետևում է երկրում մնալու արգելքը։ Օրենքի տառին համապատասխան՝ սա, հավանաբար, ճիշտ է, բայց մենք դիմեցինք վերադասներին՝ խնդրելով վերաքննել այս գործը։ Մեր զինծառայողը տուգանքները վճարեց մեկ շաբաթվա ընթացքում, նա այստեղ ընտանիք, աշխատանք ունի, օրինավոր մարդ է, և նրանք զիջման գնացին։ Բացի դրանից, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և նրա քաղաքացիները որոշակի արտոնություններ ունեն ինչպես աշխատանքային միգրացիայի, այնպես էլ պարզապես բնակվելու առումով։ Ռուսաստանի և Հայաստանի միջև ահա այս դաշնակցային հարաբերությունները՝ թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, կանխորոշում են, որ Հաաստանի քաղաքացիներին լավ են վերաբերվում։ Իսկ նրանք, ովքեր ավելի վաղ են եկել և վաղուց արդեն դարձել են ռուսական հասարակության լիարժեք մասը, ինձ թվում է, ընդհանրապես չեն ունենում որևէ առանձնապես շատ մեծ խնդիր։

– Այսինքն, Ձեր պատասխանն այն է, որ վերջին 30 տարիների ընթացքում եկած հայերը, ամեն դեպքում (չենք հաշվում նրանց, ովքեր այստեղ ապրել են 200 տարուց ավել) ինտեգրվել են ռուսական հասարակությանը։

– Միանգամայն ճիշտ է։

Ավանդաբար, հարցազրույցների ժամանակ ես հարցնում եմ իմ զրուցակցին իր արմատների մասին՝ իր պապերի, ծնողների մասին։ Կցանկանայի, որ Դուք պատմեիք Ձեր արմատների մասին։ Ծագումով որտեղի՞ց են Ձեր ծնողները, պապերը, նախապապերը։ Ինչո՞վ են նրանք զբաղվել, և ինչպիսի՞ն է եղել նրանց կյանքի ուղին։

– Ինքս ծնվել եմ Բաքվում, սովորել եմ այնտեղ դպրոցում։ Ծնողներս ծնվել են Լեռնային Ղարաբաղում, բնականաբար իմ նախնիները՝ և՛ պապս, և՛ տատս, Արցախից են։ Թե՛մորս կողմից, թե՛ հորս կողմից նրանք բոլորը Հայրենական մեծ պատերազմի մասնակից են։ Մինչ այդ, համապատասխանաբար, իմ նախապապն է եղել Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։

1988 թվականին մենք ստիպված էինք հեռանալ Բաքվից որպես փախստականներ։ Այն ժամանակ այն դեռևս Խորհրդային Միություն էր՝ միասնական պետություն, բայց այն ժամանակ արդեն լսվում էին ֆաշիստական, նացիստական ​​կարգախոսներ, և այնտեղ մնալը պարզապես անվտանգ չէր։ Հայաստանում հայտնվեցինք Մասիսի շրջանում՝ Սիս գյուղում։ Այնտեղ դպրոցում սովորեցի երկու տարի՝ ավարտելով այն, ապա դիմեցի զինվորական կոմիսարիատ (դպրոցն ավարտելիս 16 տարեկան էի)՝ երկրին օգտակար լինելու խնդրանքով։ Ինձ առաջարկեցին գնալ սովորելու՝ սպա դառնալու համար։ Ես ընտրեցի ավիացիան, և այդպես Մասիսի զինվորական կոմիսարիատի տեղաբաշխման համաձայն հայտնվեցի ավիացիոն ուսումնարանում։ Հետագայում ավարտեցի ավիացիոն ակադեմիան։

– Որտե՞ղ էր գտնվում այդ ուսումնարանը։

– Սլավյանսկում՝ Դոնեցկի մարզում։ Այնտեղ պատրաստում էին ավիացիայի մասնագետների՝ ուղղաթիռների և ինքնաթիռների ինժեներների։ Հետագայում արդեն ավարտեցի Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան։

– Եվ դրանից հետո Դուք չգնացիք մասնագիտությամբ աշխատելու, այլ զբաղվեցիք հասարակական կյանքո՞վ։

– Ես եկա Հայաստան՝ «Հայկական ավիաուղիներ» ընկերություն։ Ես նրանց կադրն էի, կարմիր դիպլոմով, բայց ինձ ասացին, որ չեն կարող ինձ աշխատանքի տեղավորել։ Ես ասացի, որ պատրաստ եմ ցանկացած աշխատանքի, չեմ հավակնում որևէ հատուկ պաշտոնի զուտ ակադեմիական կրթության հիման վրա։ Սակայն պատասխանը մեկն էր. ինձ համար աշխատանք չկա։ Ուստի խնդրեցի ինձ համապատասխան փաստաթղթեր տրամադրել՝ այսպես ասած՝ «ազատվածի»։

– Որպեսզի հետագայում որևէ պահանջ, բողոք չլինի՞։

– Այո՛։ Նրանք գրեցին, որ ոչ մի առարկություն չունեն. չեն կարող աշխատանքի տեղավորել, հետևաբար դեմ չեն, որ մարդը աշխատանք գտնի այնտեղ, որտեղ կարող է։

– Եվ Դուք մեկնեցիք Մոսկվա՞։

– Այո՛, ես մեկնեցի Մոսկվա։ Մոսկվայում աշխատանքի տեղավորվեցի «Շերեմետևո» օդանավակայանում, այնտեղ աշխատեցի երեք տարի։ Օդանավակայանում լավ աշխատանք է՝ ամեն ինչ ճշգրիտ է ընթանում։ Բայց ամեն օր նույն բանն էր։ Ես սկսեցի առաջարկներ գրել, գրել գլխավոր տնօրենին, ծառայության պետին և այլն։ Այնտեղ բոլորը, հավանաբար, մի փոքր հոգնել էին ինձնից։ Հետագայում, ի դեպ, երբ ես այնտեղից արդեն հեռացել էի, վերակազմակերպման իմ բոլոր առաջարկները ներդրվեցին։ Պարզապես ես, հավանաբար, փոքր-ինչ առաջ էի անցել ժամանակից։

Ահա այսպես ես հայտնվեցի հասարակական կյանքում՝ բոլորովին պատահաբար։ Կուզենայի պատմել, քանի որ հիշեցի։ Գիշերային հերթափոխից հետո, ամառ էր՝ 2001 թվականի օգոստոսի 8-ը, ինչպես հիշում եմ, որոշեցի այցելել մեր Սուրբ Հարություն եկեղեցին Վագանկովսկոյե գերեզմանատանը։ Այնտեղ՝ եկեղեցու ելքի մոտ, գրքեր էին վաճառում, և դրված էր «Նոև կովչեգ» (“Ноев Ковчег”) թերթը։ Ես գնեցի, այնտեղ ծառի տակ նստարան կար։ Նստեցի ու սկսեցի կարդալ այն, հենց այնտեղ. լավ եղանակ էր։ Եվ ահա կարդում եմ, իսկ այնտեղ գրված էր Ռուսաստանի հայերի միության մասին, որ կա նման մի կազմակերպություն, այն գործում է և այլն։ Իսկ իմ գլխում այն ժամանակ այն էր, որ մենք ապրում էինք Բաքվում, այնտեղ տեղի ունեցան ջարդեր, իսկ մենք, կոպիտ ասած, լքված էինք պետական ​​կառույցների կողմից։ Ամեն մեկն իր համար էր լուծում իր անվտանգության հարցերը, պաշտպանում իր ընտանիքը։ Ինչ-որ կառույցներ, որ կարող էին ներկայացնել մեր շահերը, չկային։ Եվ ես մտածեցի. «Իսկապե՞ս հնարավոր չէ նման բան անել»,– և ահա հանկարծ նման բան եմ կարդում թերթում։ Եվ հենց այդտեղ որոշեցի, որ պետք է գտնեմ այդ կազմակերպությունը։

Ոչ ոք չգիտեր՝ որտեղ փնտրեմ այն, բայց խորհուրդ տվեցին դիմել դեսպանատուն, միգուցե այնտեղ կասեն։ Հարցնում եմ. «Իսկ որտե՞ղ է այդ դեսպանատունը»։ Ասացին, որ իջնեմ «Կիտայ-գորոդ»-ում, ամեն ինչ կգտնեմ՝ Հայկական նրբանցք 2։ Ես միանգամից գնում եմ դեսպանատուն. իջնում եմ Կիտայ-գորոդում, գնում եմ Մարոսեյկա փողոցով, նայում եմ. մի «Վոլգա» է անցնում ու կանգ առնում ուղիղ իմ առջև։ Դուրս է գալիս Տեր Եզրասը, ողջունում է ինձ և հարցնում. «Ի՞նչ ես անում այստեղ»։ Իսկ մենք ծանոթ էինք միմյանց դեռևս Սանկտ Պետերբուրգից, երբ ես դեռևս ուսանող էի։ Այն ժամանակ նա մեր եկեղեցու վանահայրն էր, և նա իր օրինակով ​​ վերակենդանացրեց այդ եկեղեցին։ Մենք՝ ակադեմիայի ուսանողներս, գալիս էինք շաբաթօրյակների և աշխատում, իսկ մեր կողքին, թևքերը ծալած, աշխատում էր նաև Տեր Եզրասը։ Մենք նույնիսկ չգիտեինք, թե ով է նա։ Արդեն հետո, երբ սեղան գցեցին բակում և մեզ հրավիրեցին թեյի, տեսնում ենք նա փարաջա է հագել։ Մենք հարցնում ենք. «Այս քահանա՞ն էր աշխատում մեզ հետ»։ Մենք նույնիսկ չէինք պատկերացնում, որ քահանայի հետ ենք այս ամենը անում։ Այսպես մենք բարեկամացանք, և արդեն Մոսկվայում հանդիպելուց հետո միասին գնացինք Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն։ Նա ինձ տարավ Գեղամ Լևոնի Խալաթյանի մոտ, որն այն ժամանակ Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի մասնաճյուղի ղեկավարն էր, ներկայացրեց նրան և ահա այդպես ես մտա կազմակերպության մեջ։

– Կարճ ասած՝ «Նոև կովչեգ» թերթը Ձեզ մղեց հասարակական գործունեության։

– Այո՛, միանշանակ դա այդպես է։ Կարող եմ ասել, որ «Նոև կովչեգի» շնորհիվ ես գտա իմ ուղին։

– Դուք 20 տարի եղել եք Ռուսաստանի հայերի միության անդամ, աշխատել եք երիտասարդության և այլ կարգի հարցերով։ Ի՞նչը ստիպեց Ձեզ հեռանալ այնտեղից: Չէ՞ որ Դուք տեղափոխվեցիք հայկական եկեղեցի որպես Ռուսաստանի պետական ​​​​կառույցների հետ փոխգործակցության ներկայացուցիչ:

– Գիտեք, ես ընդհանրապես այդ մասին երբեք չեմ խոսել։ Հարցին կպատասխանեմ այսպես. հավանաբար Տեր Աստված ինձ դուրս բերեց այդտեղից և ուղղորդեց այնտեղ, որտեղ ես, հավանաբար, պետք է լինեի և կարող էի ինչ-որ բան անել։ Այդ պատճառով ազնվորեն կասեմ՝ ես ոչինչ չէի ծրագրել։ Դա պատահաբար տեղի ունեցավ։ Ես նստած էի գրասենյակում, ժամը 16.00-ին զանգերը հնչեցին։ Ես ամեն ինչ թողեցի, գնացի եկեղեցի, աղոթեցի, և մնացածը կարծես տեղի ունեցավ ինքնաբերաբար։ Ինձ համար Ռուսաստանի հայերի միությունը հարազատ կազմակերպություն է այն առումով, որ իմ կյանքի ավելի քան 20 տարիները նվիրել եմ նրան՝ որպես գաղափար։ Համախմբման գաղափար։ Այնպես որ, այս հարցում ես շարունակում եմ առաջ շարժվել իմ ճանապարհով՝ համախմբման գաղափարների ճանապարհով։

– Հենց երեկ Դուք հերթական հանրահավաքը կազմակերպեցիք Մոսկվայում՝ Հայկական նրբանցքում գտնվող Հայաստանի դեսպանատան մոտ։ Որքան գիտեմ, այնտեղ հավաքվել էր ավելի քան 200 մարդ։ Գլխավոր պատճառը Հայաստանի իշխանություններին դիմելն էր՝ հայ հոգևորականների վրա նրանց հարձակումների հարցով։ Խնդրում եմ պատմեք Հայաստանի իշխանություններին ուղղված Ձեր բողոքների մասին, և արդյոք ձեր հանրահավաքների շնորհիվ որևէ արդյունք կա՞ ։

– Ես կցանկանայի ասել, որ այս ակցիաները կազմակերպում է «Նոյի ժառանգներ» հասարակական շարժումը։ Նրանք մարտական ​​գործողությունների վետերաններ են, հատուկ ռազմական գործողության (СВО) մասնակիցներ, բոլորը մտահոգ ծխականներ՝ մեր Հայ եկեղեցու զավակներ, որոնք շատ հիվանդագին են տանում այն, ինչ այժմ տեղի է ունենում։ Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները Սուրբ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բացարձակապես անընդունելի է։ Սա արդեն մեր չորրորդ ակցիան է։ Մենք գնում ենք այնտեղ մեր Սուրբ Հայ առաքելական եկեղեցուն, գերագույն պատրիարքին և Ամենայն հայոց կաթողիկոսին մեր լիակատար աջակցությունն արտահայտելու նպատակով և պահանջելու ազատ արձակել բոլոր անօրինական կերպով կալանավորված, անարդարացիորեն ձերբակալված քահանաներին, ծխականներին և ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Արտահայտելու մեր բողոքը այն բանի դեմ, ինչ անում է փաշինյանական ռեժիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մենք կարծում ենք, որ այդ գործողությունները հակասահմանադրական են, անօրինական, կարող են հանգեցնել Հայաստանի կորստին, ինչպես որ դրանք հանգեցրին Արցախի կորստին։ Մարդիկ դրան նույնպես չէին հավատում, բայց դա տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», որ «Արցախի նախագահը Հայաստանի մարզպետն է», իսկ հետո հայտարարում է, որ «Արցախը բեռ է Հայաստանի համար, և մեր բախտը բերել է, որ ազատվել ենք Արցախից»։ Այնպես է ստացվում, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ամեն ինչ արեց Արցախի կորստի համար՝ ասելով, որ «այդպես պարտվեցինք, չկարողացանք», մինչդեռ իրականում կազմակերպում էր այդ պարտությունը։

Մենք բոլորս սա շատ լավ հասկանում ենք և տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն այժմ գործում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միասնաբար. այն, ինչ անում են Էրդողանը, Ալիևը և Փաշինյանը, նույն  բանն է։ Ոչ թե խոսքերը, այլ նրանց գործողությունները։ Եվ մենք տեսնում ենք դրա վտանգը, քանի որ Հայաստանը վերածում են Հակառուսաստանի։ Սա վտանգավոր միտում է։ Նրանք այս անդրկովկասյան հանրապետությունը Վրաստանի և Ադրբեջանի հետ դիտում են որպես հարթակ` Հյուսիսային Կովկասի ռուսական տարածքների վրա հարավից հարձակման համար,  Կասպից ծով և Կենտրոնական Ասիա ելքով։ Իհարկե, Ռուսաստանը դա այդպես չի թողնի։ Եվ մենք դիմում ենք մեր հայրենակիցներին։ Դուք հնարավորություն ունեք շտկելու այս իրավիճակը։ Քանի դեռ դա հնարավոր է։ Մենք բացատրում ենք սա և համարում ենք, որ Փաշինյանի կեղծ քաղաքականությունը բացարձակապես անընդունելի է։ Այն ամենը, ինչ Փաշինյանը խոստացել էր 2018 թվականին իշխանության գալով՝ ժողովրդավարություն, խոսքի ազատություն, մարդու իրավունքներ, ոտնահարված են, խախտված, ամեն ինչ վերացված է։ Ես չեմ կարող հիշել երկրի և ժողովրդի համար որևէ լուրջ քաղաքական խոստում, որը նա կատարած լինի։ Այն, ինչ մարդիկ օրինակ են բերում նրան պաշտպանելու համար՝ տների, դպրոցների, մանկապարտեզների կառուցում, այդ բոլորը լավ է, բայց դա իշխանությունների պարտականությունն է, որի ֆինանսավորումը բյուջեից են ստանում։

– Դրանք կառուցվում են վարկով,  ճի՞շտ է։

– Այո՛։ Իշխանությունը, որն բյուջե, ստանում է աշխատավարձ, պարտավոր է դա անել։ Նրանք դա ներկայացնում են որպես հերոսություն, բայց դա նույն բանն է, եթե Մոսկվայի կոմունալ տնտեսության բաժինը իր ամենօրյա գործունեությունը ներկայացնի որպես սխրանք։ Իրականում այս ամբողջը խաբեություն է։ Մարդիկ ահա ասում են, որ ներկել են ավտոբուսի կանգառը, ցանկապատերը և այլն, այս ամենը, իհարկե, հրաշալի է, այն բանի փոխարեն, որ մենք կորցրինք հսկայական տարածքներ, կորցրինք ինքնահարգանքը, կորցրինք այսքան շատ մարդկանց։ Գերագույն հրամանատարը նախապես գիտեր, որ ամեն ինչ կլինի հենց այդպես, որ կզոհվեն ու կվիրավորվեն այսքան շատ մարդիկ. սա, իհարկե, աններելի է։ Իմ զարմիկ Սեյրան Աբրահամյանը զոհվեց այնտեղ։ Ի դեմս նրա՝ բոլոր զոհվածներին երկնային թագավորություն. մենք միշտ հիշում ենք նրանց։

– Ես հարցրի՝ զգո՞ւմ եք Ձեր հանրահավաքներից որևէ արդյունք։ Դրանք ինչ-որ օգուտ տալի՞ս են։

– Այո՛, արդյունքներ կան։ Երբ դու սկսում ես առաջին անգամ դա անել, բոլորը ասում են. «Որ ի՞նչ։ Իսկ ինչի՞ համար» և այլն։ Երբ դա անում ես երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ, դա դառնում է շղթայական ռեակցիա մնացած բոլորի համար։ Մինչև մենք դա երեք անգամ չարեցինք, Ռուսաստանի մյուս քաղաքները չմիացան։

– Ո՞ր քաղաքներում միացան։ Ես գիտեմ Սոչիի մասին։

– Էսենտուկիում անցկացրին, Արմավիրում անցկացրին, Սանկտ Պետերբուրգում, Ռոստովում։ Համապատասխանաբար այդպես գնում է. այնտեղ, որտեղ հնարավոր է։ Այն կեղծ նարատիվները, թե մենք հանդես ենք գալիս Հայաստանի դեմ, հայկական պետության դեմ, բացարձակապես սատանայից են։ Փաշինյանն է հենց հակաազգային, հակաժողովրդական, հակապետական ​​տարր։ Ինչպես Գորբաչովը ոչնչացրեց Խորհրդային Միությունը՝ լինելով գործակալ, այնպես էլ Փաշինյանն անում է ամեն ինչ,  որպեսզի ոչնչացնի Հայաստանը։

Նախկինում գոյություն ունեցած բոլոր պետական ​​կառույցներում, օրինակ՝ մշակույթի նախարարությունում, նրանք ղեկավար են դնում ինչ-որ աղջկա, և նա աշխատում է։ Հետո նրանք երկրորդ աղջկան են դնում, հետո փակում են մշակույթի նախարարությունը։

Սփյուռքի նախարարությունը։ Ղեկավար են դնում ինչ-որ մի տղայի, որը վազում էր, մայթեզրերին էր նստում։ Նա աշխատում է մեկուկես տարի, իսկ հետո ասում է. «Մեր ինչին՞ է պետք սփյուռքի նախարարությունը»,  նախարարությունը փակում են։

Կրթության նախարարությունը բարեփոխում են, ինչ-որ վինեգրետ են դարձնում՝ ամեն ինչ հասցնելով նվազագույնի։

Բանակը վերածում են անգործունակ կառույցի՝ նվաստացնելով, վիրավորելով, գեներալներին վռնդելով։ Կառույցներին զրկում են առաջնորդներից։ Ինչպես Ավետարանն է ասում. «Հովվին կխփեմ, և ոչխարները կփախչեն»։ Հետևաբար, Եկեղեցին, իմ կարծիքով, վերջին բաստիոնն է, որտեղ Փաշինյանի՝ որպես պետության ղեկավարի ձեռքերը դեռ չեն հասել։

ԱԱԾ-ն ունակ չէ կատարելու իր անմիջական պարտականությունները՝ որպես ազգային անվտանգության ծառայություն։

Ոստիկանությունը։ Հայաստանի տարածքը օկուպացված է։ Ադրբեջանցիները այնտեղ անցել են 250 կիլոմետր. նրանք տիրացել են բարձունքներին, ջրային ռեսուրսներին։

Փաշինյանն ասում է. «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչներիս ա պետք զինվոր...», այնտեղ միևնույն է, ոչ ոք չի ապրում։ Դե խնդրեմ...

Մի խոսքով՝ ես չեմ ուզում մեկնաբանել սա այն առումով, որ այս կառույցները պետք է հասկանան. նրանք չպետք է կատարեն հանցավոր հրամանները։

– ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնպես եկեղեցու դեմ արշավի գնաց։ Հայ առաքելական եկեղեցու նշանակած գնդերեցների ծառայության դադարեցումը բանակում ևս մեկ ապացույց է այն բանի, որ կառավարությունը նույնիսկ անձամբ կաթողիկոսի դեմ չի գնում, այլ Եկեղեցու և եկեղեցական այն ամեն ինչի դեմ, ինչը կարող է գոյություն ունենալ։ Եվ այս ամենն արվում է առանց հաշվի առնելու հենց զինծառայողների կարծիքը։ Ոչ ոք նրանց չի հարցրել. «Դուք ուզո՞ւմ եք, որ այս քահանաները ծառայեն ձեզ, բացատրեն ձեզ հայ ժողովրդի հոգևոր արժեքները։ Թե՞ չեք ուզում դա»։ Ոչ ոք չի հարցրել։ Նրանց պարզապես հեռացրել են։ Ինչպե՞ս կարելի է այս ամենը դիտարկել։ Որպես Փաշինյանի անձի պաշտամո՞ւնք։ Թե՞ կան ինչ-որ այլ պատճառներ։

– Ինձ թվում է, որ սա համակարգային ապակառուցողական գործունեություն է, որտեղ Փաշինյանը դրսից ստանում է առաջադրանք և շատ լավ է կատարում այն։ Այն իրականացվում է թե՛ Ուկրաինայում, թե՛ Մոլդովայում, թե՛ Հայաստանում՝ ​սցենարի համաձայն։ Հետևաբար Փաշինյանը դա անում է իր անձնական շահերից ելնելով՝ իշխանությունը պահելու համար։ Նա պատրաստ է վաճառել ամեն հնարավոր բան, ոչնչացնել ամեն հնարավոր բան, որպեսզի որքան հնարավոր է երկար պահպանի իր իշխանությունը, քանի որ նա հասկանում է, որ երբ ինքը կորցնի այն, կձերբակալվի և կդատապարտվի իր կատարած հսկայական քանակի հանցագործությունների համար։

– Սակայն Հայաստանի բնակչության որոշակի մասը այդպես չի կարծում։ Չգիտեմ՝ քանի տոկոսը։ Ինձ թվում է՝ մարդկանց մոտ 20 %-ը կարծում է, որ Փաշինյանը լավ է անում, որ նա այս ամենն անում է Հայաստանի ծաղկման համար և այլն։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ մարդիկ խաբված են և չե՞ն ուզում տեսնել ճշմարտությունը, թե՞ հարմարվել են իրադրությանը։

– Մարդկանց հիմնականում խաբում են։ Ինչո՞ւ. որովհետև նրանք ամեն ինչ հավատալով են ընկալում։ Ահա նա այսպես է ասում, ուրեմն այդպես է։ Երբ Փաշինյանը 2018 թվականին իշխանության եկավ, ինչպիսի՞ն էր նրա կերպարը։ Մոնթե Մելքոնյանի՝ «Ավոյի» կերպարը՝ վիրակապված ձեռքով, վերքով, մորուքով հերոսը։ Եվ մարդկանց խաբում էին թե՛ արտաքինով, թե՛ տեսողականորեն, թե՛ խոսքերով։ Ինչպես Ավետարանում է ասվում. «Զգուշացե՛ք կեղծ մարգարեներից, իրենց պտուղներով կճանաչեք նրանց»։ Բայց նրա գործերը բոլորովին այլ են։ Ամենուրեք և ամեն ինչում անընդհատ խաբեություն։ Այս խաբեությունը տեղի է ունենում նաև հիմա։ Մարդկանց մոլորության մեջ են գցում։ Ինչ-որ մեկը թերուս է, մյուսը՝ դյուրահավատ։ Օրինակ՝ դուք մտնում եք ինքնաթիռի սրահ և տեսնում եք, որ օդաչուների խցիկ է մտնում ոչ թե մասնագիտական անձնակազմը, այլ, ասենք, Փաշինյանը և ասում է. «Հիմա կթռչենք, դուխո՛վ»։ Եվ դուք հնարավորություն ունեք դուրս գալու սրահից կամ թռչել։ Դուք ի՞նչ կանեք։ Գրեթե բոլորն ասում են, թե այո՛, դուրս կգան։ Եվ դու հավատում ես նրա խոսքին, թե կարող է թռչել ու վայրէջք կատարե՞լ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ նրան այս դեպքում չես վստահում՝ հասկանալով, որ նա չի կարող ինքնաթիռ վարել, բայց պետության կառավարման պարագայում նրա խոսքին հավատո՞ւմ ես։

– Դուք կրթությամբ պրոֆեսիոնալ օդաչու եք, հավանաբար այդ պատճառով եք այսքան հետաքրքիր օրինակ բերում։

– Դա պարզապես համեմատություն է։

– Ասացեք, Դու այժմ աշխատում եք եկեղեցում, կատարում եք հասարակական աշխատանք և այլն։ Դուք հավատացյա՞լ եք։

– Այո՛, անկեղծորեն։

– Դուք աղոթո՞ւմ ես եկեղեցում։

–Այո՛։ Չնայած ես, հնարավոր է, արտաքնապես կրոնավոր չեմ, բայց ներքուստ համարում եմ, որ այն ամենը, ինչ մենք անում ենք, մենք չենք անում։ Դա անում է մեր մեջ Սուրբ Հոգին, որն առաջնորդում է մեզ։ Եվ մենք, առնվազն ես միշտ, ձգտում ենք մեր ինչ-ինչ գործերը, արարքները, գործողությունները համաձայնեցնել Աստծո հետ։

Դուք նոր քննադատեցիք այն սխալները, կարելի է ասել, հանցավոր սխալները, որոնք այսօր կատարում է Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Իսկ կա՞ արդյոք որևէ մեկը, որին Դուք տեսնում եք որպես Հայաստանի ղեկավարի։ Որոշակիորեն։ Ես գիտեմ, որ սա բարդ հարց է և շատ դժվար է դրա պատասխանը ստանալը։

– Կան մեկ, երկու, երեք մարդ, որոնք կարող են զբաղեցնել այդ տեղը։

-Նշեք նրանց անունները։

– Ես կասեմ նրանց անունները, և հետո նրանց կսկսեն ճնշել։

– Նրանց վրա առանց այն էլ ճնշում է գործադրվում, այնպես որ Դուք առաջինը կամ վերջինը չեք լինի։ Ինձ պարզապես հետաքրքրում է Ձեր կարծիքը։

– Անկեղծ եմ ասում՝ Սամվել Կարապետյանին եմ տեսնում՝ որպես կայացած մարդու, համակարգային մտածողությամբ մարդու։ Նա իր փորձի բարձունքից ուզում է  ժողովրդի, երկրի համար ինչ-որ լավ բան անել։

– Բայց այսօր արվող քայլերը արդյոք բավարա՞ր են իշխանության գալու հայտ ներկայացնելու համար։

– Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի դա տեղի չունենա։ Իմ կարծիքով՝ կա նաև Արման Թաթոյանը՝ մարդու իրավունքների նախկին պաշտպանը։ Ես նրան համարում եմ օրինավոր մարդ, հայրենասեր։ Պատերազմի ժամանակ մենք ընդհանրապես տեղեկությունները ստացել ենք նրա մեկնաբանություններից, նրա հայտարարություններից։ Նա իրենով փոխարինում էր ամբողջ պետական կառույցների։

– Ի տարբերություն Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Արծրուն Հովհաննիսյանի, որը խաբում էր ժողովրդին։ Նա պարտավոր էր հանրությանը տրամադրել ստույգ, արժանահավատ տեղեկություններ, բայց ամեն ինչ արեց հակառակը։

– Զարեհ Սինանյանը, որը պատասխանատու էր սփյուռքի հետ կապերի համար, ընդհանրապես անհետացել էր։ Մի քանի շաբաթ նրան չէին կարողանում գտնել։ Մենք այս ամենը հիշում ենք, այդ ամենը եղել է։ Այդ պատճառով Արման Թաթոյանը նույնպես լավ տպավորություն թողեց ինձ վրա։ Գրագետ է, կրթված է։ Դատարկախոս  չէ։ Եվ նման մարդիկ կան։ Ընդհանրապես մենք արժանավոր մարդիկ շատ ունենք, հարցն այն է, թե արդյոք նրանց հնարավորություն կտա՞ն, թե՞ ոչ։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ նրանք կարո՞ղ են համախմբվել։

– Գիտեք, ես կարծում եմ՝ կարելի է այսպես ասել. նրանք պարտավոր են համախմբվել։ Եթե մենք կրկին անջատ-անջատ գործենք, մենք դրանով կօգնենք իշխանությանը։ Դուք ինքներդ էլ գիտեք՝ ովքեր հավաքեն 5 %, կանցնեն խորհրդարան։  Ովքեր չհավաքեն 5 %, իրենց ձայնը կփոխանցեն իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը կօգտագործի իր ողջ վարչական ռեսուրսը։ Դրան գումարած այն ամբողջ գումարը, որը եվրոպական երկրները տվել են և էլի կտան առանց ամաչելու, քանի որ նրանք դիմում են դրան իբր թե ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Ահա այսպիսի մտացածին պատրվակով։

Հետևաբար, եթե մենք խոսում ենք միավորման մասին, այն վերացական չպետք է լինի, այն պետք է նյութականանա։ Մենք պետք է պայմանավորվենք. դուր է գալիս ինչ-որ մեկին, դուր չի գալիս մյուսին, քվեարկում ենք մեկ թեկնածուի օգտին։ Եվ այդ ժամանակ մենք հնարավորություն ունենք հաղթելու Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» և՛ վարչական ռեսուրսին, և՛ ֆինանսական հոսքերին։ Հակառակ դեպքում, մենք կրկին կկանգնենք նույն խնդրի առաջ։

– Դե ահա, արդեն լավատեսություն հայտնվեց։ Դա լավ է։ Եվ մեր զրույցի ավարտին ի՞նչ կցանկանայիք մեր թերթի ընթերցողներին։

– Թերթի ընթերցողներին, մեր հայրենակիցներին, մեր Սուրբ Հայ առաքելական եկեղեցու ծխականներին ես կցանկանայի մաղթել ոգու տոկունություն և հավատքի ամրություն։ Չտրվել բոլոր այն գայթակղություններին, որոնք գալիս են խաբեությունից՝ փաշինյանական քարոզչության տեսքով։ Ներկայիս իրավիճակում պետք է միավորվել ոչ թե խոսքերով, այլ գործով։ Միավորումը պետք է նյութականանա մեզանից յուրաքանչյուրի պարագայում՝ մեր պատմական հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ, քանի որ հունիսին տեղի կունենան ընտրությունները (սա շատ կարևոր է)։ Եվ եթե մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, կարող ենք մասնակցել դրանց, ապա պարտավոր ենք դա անել։ Եթե մենք Հայաստանի քաղաքացիներ չենք, բայց այնտեղ ունենք ազգականներ, ընկերներ, մեզանից յուրաքանչյուրը կարող է համոզել թեկուզ մեկ, երկու կամ երեք մարդու չանել նույն սխալները և չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» կամակատարների օգտին և շտկել իրավիճակը։ Ամեն ինչ հնարավոր է ուղղել, եթե միայն կամենանք։

Այնպես որ, ես կցանկանայի այս կոչով դիմել ընթերցողներին։ Ու նաև՝ հավատարիմ մնալ «Նոև Կովչեգ»-ին, որը հրատարակվում է արդեն 29 տարի։ Այն վերլուծական, խելացի և լուսավոր թերթ է։ Հստակ է, արտահայտում է տարբեր տեսակետներ։ Թերթ է խելացի մարդկանց համար, այսպես կարող եմ ասել։ Այդ պատճառով մաղթում եմ ամենայն բարիք։ Առողջություն, բարեկեցություն և Աստծո օրհնություն։

– Շատ շնորհակալ եմ, Լևո՛ն Ալբերտովիչ։ Իսկ ես իմ հերթին ուզում եմ մաղթել Ձեզ նոր հաջողություններ Ձեր դժվար ասպարեզում։ Չէ՞ որ պետական ​​մարմինների հետ հարաբերությունները նույնպես բավական կարևոր ու դժվար աշխատանք են։

– Շատ շնորհակալ եմ։

 

Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը

 

Լուսանկարում՝

«Նոև Կովչեգ»-ի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը (ձախից) հարցազրույց է վերցնում Հայ առաքելական եկեղեցու՝ ՌԴ պետական կառույցների հետ փոխգործակցության հարցերի Ռուսաստանի թեմի ներկայացուցիչ Լևոն Մուքանյանի հետ

Լևոն Մուքանյանը՝ բողոքի հանրահավաքի ժամանակ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան առջև

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված