Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Ինեսա Կուդրուկ. Մենք հպարտանում ենք հայ ժողովրդի հետ մեր ընդհանուր հերոսական պատմությամբ

Վերլուծություն

Բացառիկ հարցազրույց «ՆԿ» թերթին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկի հետ

 

Հարցազրույցը վարեց Նատալյա Օհանովան

 

– Տիկի՛ն Կուդրուկ, այս տարի լրանում է Հայաստանում Բելառուսի դեսպանատան բացման 25-ամյակը: Ինչպե՞ս են զարգացել երկկողմ հարաբերությունները այս տարիների ընթացքում: Ի՞նչ առավել կարևոր իրադարձություններ կարելի է նշել հայ-բելառուսական հարաբերություններում քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում:

– Բելառուսի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները հաստատվել են 1993 թվականին: Մինչ այդ մեր երկրներն ու ժողովուրդները տասնամյակներով հաջողությամբ փոխգործակցել են ԽՍՀՄ-ի շրջանակներում, և մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում այդ ժամանակաշրջանի դրական ժառանգությանը: Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանատան բացումից ի վեր 25 տարվա ընթացքում երկկողմ հարաբերությունները տպավորիչ ուղի են անցել, ձեռք են բերել համալիր և բազմակողմանի բնույթ՝ արտացոլելով մեր երկրների շահերը, հարուստ փորձը և համագործակցության ներուժը: Վերջին տարիների ընթացքում կնքվել են ավելի քան 80 երկկողմ համաձայնագրեր, արձանագրություններ և հուշագրեր, որոնք կարգավորում են փոխազդեցության ամենատարբեր ոլորտները: Մեր երկրները ակտիվորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի, ինչը նպաստում է նաև տնտեսական համագործակցության ամրապնդմանը: Վերջին տարիներին Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը պահպանում է դրական դինամիկա: Բելառուսը Հայաստանին մասնավորապես մատակարարում է գյուղատնտեսական տեխնիկա, մեքենաշինության և քիմիական արդյունաբերության արտադրանք, իսկ Հայաստանը Բելառուս է արտահանում սննդամթերք, ալկոհոլ և թեթև արդյունաբերության ապրանքներ: Հումանիտար ոլորտում համագործակցությունը, ի թիվս այլ բաների, դրսևորվում է սփյուռքի աջակցության և միջհասարակական կապերի ամրապնդման մեջ:

– 2025 թվականին ԱՊՀ-ում և աշխարհում նշեցին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Խորհրդային յուրաքանչյուր հանրապետություն իր ներդրումն ունեցավ ֆաշիզմի ջախջախման գործում։ Սակայն անվիճելի է նաև այն փաստը, որ «շագանակագույն ժանտախտի» դեմ պայքարում ամենից շատ տուժեց Բելառուսը՝ և՛ մարդկային կորուստներով, և՛ աղետալի ավերածություններով։ Պատերազմն ազդե՞լ է Ձեր ընտանիքի վրա։

– Իհարկե, բոլոր խորհրդային հանրապետությունները հսկայական կորուստներ կրեցին Հայրենական մեծ պատերազմում: Բելառուսում զոհվեց յուրաքանչյուր երրորդ բնակիչը, հազարավոր քաղաքներ ու գյուղեր ավերվեցին ու ոչնչացվեցին, այդ թվում գրեթե 300 գյուղեր կրկնեցին Խատինի սարսափելի ճակատագիրը. դրանք այրվեցին իրենց բնակիչների հետ միասին և պատերազմից հետո չվերակենդանացան: Իսկապես ազգային ողբերգության մասին այս հիշողությունը ապրում է նաև այսօր: Շատ բելառուսական ընտանիքներ պատմություններ ունեն իրենց պապերի ու նախապապերի մասին, որոնք մեկնել են ռազմաճակատ կամ զոհվել օկուպացված տարածքում: Այս հիշողությունները խնամքով փոխանցվում են սերնդեսերունդ՝ ձևավորելով պատասխանատվության զգացում խաղաղության և պատմական հիշողության պահպանման համար: Ահա թե ինչու 2025 թվականին Հաղթանակի 80-ամյակը մեզ համար դարձավ ոչ թե պարզապես տարեդարձ, այլ համազգային միասնության պահ. մենք հիշեցինք ոչ միայն անօրինակ հերոսությունը, այլև այն անչափելի գինը, որը վճարեցին մեր ժողովուրդները նացիզմի «շագանակագույն ժանտախտից» ազատվելու համար:

Այս հիշողությունը ընդհանուր է Հայաստանի և Բելառուսի, ինչպես նաև մյուս եղբայրական ժողովուրդների համար. սա երկրների միջև բարեկամության և վստահության ամենաամուր հենարաններից մեկն է:

– Պատմական տարեգրությունները նշում են, որ ռազմաճակատ է մեկնել Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը, ինչը փոքր հանրապետության համար ԽՍՀՄ ժողովուրդների մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Գուցե սա՞ է պատճառը, որ «Անմահ գունդը», որն անցնում է ամեն տարի մայիսի 9-ին, այդ թվում նաև Երևանում, այն ամուր թելերից մեկն է, որը կապում է մեր ժողովուրդներին։

– Անշուշտ, Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը ամուր կապում է Բելառուսին և Հայաստանին: Մեր երկրում հիշում են, որ հայ ժողովրդի 600 հազար որդիներն ու դուստրերը անգնահատելի ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մեջ, այդ թվում՝ Բելառուսի ազատագրման ժամանակ: Դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանը առաջիններից մեկն էր, որ ստացավ Բելառուսի համար մղված մարտերում Խորհրդային Միության հերոսի կոչումը: Հայ հրամանատարների պատվին անվանակոչված են Բելառուսի փողոցներ ու դպրոցներ, կանգնեցված են հուշարձաններ ու հուշատախտակներ: Մենք հպարտանում ենք հայ ժողովրդի հետ մեր հերոսական պատմությամբ:

–Ինե՛սա Նիկոլաևնա, Հայաստանում կա բելառուսական համայնք, որի գործունեությունը կապված է Բելառուսի պատմության, նրա մշակույթի, ծեսերի, ավանդույթների տարածման և, իհարկե, բելառուսերենի պահպանման հետ: Ի՞նչ մասնակցություն ունի Ձեր դիվանագիտական ​​առաքելությունը մեր երկրում Ձեր հայրենակիցների կյանքում:

– Բելառուսի Հանրապետության դեսպանատունը ամենաանմիջական մասնակցությունն ունի Հայաստանում մեր հայրենակիցների կյանքում: Մենք ուրախ ենք, որ ձեր երկիրը նրանց համար դարձել է երկրորդ տուն: Հարկ է նշել բելառուսական համայնքի անդամների զգալի ներդրումը Բելառուսի պատմության, լեզվի և մշակույթի տարածման գործում: Անցյալ տարի մեր դեսպանատանը տեղի ունեցավ Բելառուսի Հանրապետության նախագահի և Բելառուսի Արտաքին գործերի նախարարության շնորհակալագրերի հանձնումը Հայաստանի Հանրապետությունում բելառուսական համայնքի ղեկավարությանը: Դեսպանատան աջակցությամբ համայնքը կազմակերպում է մշակութային միջոցառումներ, կազմակերպում հիշարժան ամսաթվերի, այդ թվում՝ Հաղթանակի օրվա և Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա տոնակատարություններ:

–Վերադառնալով երկկողմ համագործակցության թեմային՝ չի կարելի չնշել տնտեսական կապերը: Նույնիսկ չնայած պարբերաբար առաջացող քաղաքական անհարթություններին, մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը շարունակում է զարգանալ: Անցկացվում են ֆորումներ, հանդիպումներ, գործում են բելառուսական կապիտալով ձեռնարկություններ: Մասնավորապես, 2010 թվականին բացվեց հայ-բելառուսական «Ար-Բե» առևտրային տունը, իսկ հետո նրա խանութների ցանցը, որտեղ հիմնականում ձեռք են բերում բարձր որակի պարենամթերք, ինչը հետաքրքիր է բելառուսական ազգային խոհանոցին ծանոթանալու տեսակետից: Որքանո՞վ է արդյունավետ այս առևտրային տան գործունեությունը մեր երկրների համար:

– Արտասահմանում բելառուսական արտահանող կազմակերպությունների ապրանքաբաշխիչ ցանցի զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքի շրջանակներում դեսպանատունը ակտիվորեն համագործակցում է Հայաստանում  առևտրա-արդյունաբերական սինդիկատի (ТПС - торгово-промышленный синдикат) սուբյեկտների հետ, այդ թվում՝ Հայ-բելառուսական «Ար-Բե» առևտրի տան հետ։ Առևտրի տան հասցեով մատակարարվում է բելառուսական արտադրության կաթնամթերքի և մսամթերքի լայն տեսականի, քաղցրավենիք, խմիչքներ, օծանելիք, կոսմետիկական ապրանքներ և այլն, որոնք մեծ պահանջարկ ունեն սպառողների շրջանում։ «Հայ-բելառուսական «Ար-Բե» առևտրի տուն» ՍՊԸ-ն ապահովում է բելառուսական արտադրանքի մրցունակությունը՝ հայկական առևտրի ցանցերում իրացվող նմանատիպ ապրանքների համեմատությամբ։

– Բելառուսական ո՞ր ապրանքներն են հայտնի հայկական շուկայում, իսկ ո՞ր հայկականները՝ Մինսկում: Որքանո՞վ են այսօր արդյունավետ մեր երկրների միջև և ԵԱՏՄ-ի շրջանակներում ներմուծման-արտահանման կապերը: Մանավանդ որ Բելառուսը 2025 թվականից նախագահում է Եվրասիական տնտեսական միությունը, ի դեպ, երրորդ անգամ:

– Բելառուսում ավանդաբար լայն ճանաչում և պահանջարկ ունեն հայկական քաղցրավենիքը, չրերը, մրգերն ու բանջարեղենը, ալկոհոլային արտադրանքը, կոշիկը և տեքստիլը։ 2025 թվականին Բելառուսի Հանրապետությունը նախագահում էր ԵԱՏՄ մարմիններում: Նախագահության ծրագրով իրականացվեցին համապատասխան միջոցառումներ Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում նշված համագործակցության առաջնահերթ ուղղությունները իրագործելու համար: 2025 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում աճել է 22.9 %-ով՝ 2024 թվականի հետ համեմատած և կազմել է 251,4 միլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 42,6 %-ով և կազմել 162,6 միլիոն ԱՄՆ դոլար, ներմուծումը նվազել է 9.3 %-ով և կազմել է 90,4 միլիոն ԱՄՆ դոլար:

– Այսօր շատ են խոսում զբոսաշրջության զարգացման մասին, չնայած այն հանգամանքին, որ նման խաչաձեւ ուղևորություններ իսկապես կան։ Եվ չնայած յուրաքանչյուր երկիր ունի իր այցեքարտը, այնուամենայնիվ, մնում է հաստատել, որ զբոսաշրջիկներն այնքան շատ չեն, որքան կցանկանայինք։ Հիմնականում դրանք այցելություններ են հարազատներին կամ գործնական գործուղումներ են։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է այսօր բացակայում մեր երկրների միջև լիարժեք զբոսաշրջության զարգացման համար։

– Որպեսզի զբոսաշրջությունը Հայաստանի և Բելառուսի միջև դառնա լիարժեք կամուրջ, բավարար չէ միայն մարդկանց ճանապարհորդելու ցանկությունը։ Պահանջվում է դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ համակարգված աշխատանք՝ տրանսպորտի, ենթակառուցվածքների, համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից։ Այս ուղղությամբ արդեն քիչ քայլեր չեն ձեռնարկվել։ Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ուղիղ չվերթների հաճախականությունը մեծացել է՝ հասնելով շաբաթական երեք անգամի։ Մեր երկրների միջև գործում է առանց վիզայի ռեժիմ։ Դրա հետ մեկտեղ հարկավոր է ավելի ակտիվ գովազդել միմյանց զբոսաշրջային հնարավորությունները, տարածել տեղեկությունները զանգվածային լրատվամիջոցների, առցանց հարթակների և ցուցահանդեսների միջոցով։ Ոչ պակաս կարևոր են նաև համատեղ մարզական ու մշակութային միջոցառումները, որոնք պատշաճ իրազեկման դեպքում նույնպես կարող են առիթ դառնալ փոխադարձ ուղևորությունների համար։

– Տիկի՛ն Կուդրուկ, այս փոխադարձ հետաքրքրության նոտայի վրա ի՞նչ կմաղթեք մեր թերթի ընթերցողներին, ինչպես նաև Ձեր և մեր հայրենակիցներին Հայաստանում և Բելառուսում։

– Ձեր թերթի ընթերցողներին, ինչպես նաև Հայաստանում և Բելառուսում մեր հայրենակիցներին ամենից առաջ ես կցանկանայի խաղաղություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Թող մեր երկրների միջև համագործակցությունը բերի կայունություն, տնտեսական փոխազդեցություն՝ բարգավաճում և նոր հնարավորություններ, իսկ հումանիտար կապերը՝ փոխադարձ հարգանք և մշակութային հարստացում։ Թող յուրաքանչյուր հայ և բելառուս զգա, որ մեր երկրների միջև բարեկամության կամուրջները կառուցվում են հանուն ապագա սերունդների։ Եվ ամենագլխավորը՝ թող մարդկանց սրտերում միշտ ապրի բարիդրացիության, փոխըմբռնման և ստեղծագործելու նկատմամբ ձգտումը։

 

 

Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսսա Կուդրուկ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված