Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք

«Ժողովուրդ». Սոցիապ նախարարի գերթանկարժեք հեծանիվ ու Հայաստանի աղքատությունը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որ հանուն պաշտոնի հեծանիվ էր վարում և 20 կգ-ից ավել քաշ կորցրեց, պարզվում է՝ գերթանկարժեք հեծանիվ էր վարում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նախարար Արսեն Թորոսյանի հեծանիվը և պարզեց, որ լուսանկարում երևացող հեծանիվը Canyon Aeroad մրցարշավային, բարձր դասի carbon հեծանիվների ընտանիքին է պատկանում։ Canyon-ի պաշտոնական կայքում Aeroad CF SLX 7 Di2 մոդելը վաճառվում է 5,099 դոլարով, CF SLX 8 Di2-ը՝ 6,199 դոլարով, CF SLX 9 Di2-ը՝ 8,299 դոլարով, իսկ Aeroad CFR AXS տարբերակը սկսվում է 10,499 դոլարից։ Լուսանկարից հեծանիվի ճշգրիտ կոմպլեկտացիան հաստատել հնարավոր չէ, բայց ակնհայտ է, որ խոսքը «սովորական» հեծանիվի մասին չէ։

Այսինքն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գերթանկարժեք հեծանիվ էր վարում։ Ուսումնասիրեցինք նրա հայտարարագիրը, բայց հեծանիվի մասին տվյալներ չգտանք։

Քանի դեռ Հայաստանի հազարավոր ընտանիքներ շարունակում են ապրել աղքատության պայմաններում, հանրային պաշտոն զբաղեցնող անձի ցուցադրական թանկարժեք առօրյան դառնում է ոչ միայն անձնական ճաշակի, այլև քաղաքական ու բարոյական պատասխանատվության թեմա։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը, իհարկե, վկայի կարգավիճակով, անցնում է COVID-19ի քրեական գործով, որը 6 տարի շարունակ քննում է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հ.Գ.- Իհարկե, Նիկոլը կարող է էլի խոսել, թե իր պաշտոնյաները կոռումպացված չեն, թերեւս նաեւ ավելացնելով, որ Թորոսյանն այդ հեծանիվը (իհարկե, ոչ միայն դա) պապերից է ժառանգություն ստացել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ