Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել

«Փաստ». Փաշինյանի քարոզչական «գործիքները»

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Սպասվող ընտրությունների շեմին, ի թիվս այլ «մեթոդների», Նիկոլ Փաշինյանը կիրառում է նաև «քարոզչական» առնվազն երկու գործիք: Առաջինը վերաբերում է նրան, որ այս կամ այն անձի նկատմամբ շինծու «գործերով» նպատակ է հետապնդվում հնարավորինս ավելի շատ «անցանկալի» անձանց լռեցնել, «աչքը վախեցնել», մի խոսքով՝ հեռու պահել ակտիվությունից:

Արդյունքում գնալով ավելի հաճախակի են դառնում որևէ մի բառի, որևէ մի գրառման համար քրեական վարույթ նախաձեռնելու օրինակները: Ճիշտ է՝ այդ «գործերը» անհեթեթ են, անհիմն ու շինծու, բայց իշխանություններն առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով: Իսկ նպատակի մասին նշեցինք:
Երկրորդ «գործիքը» նպատակ ունի հասարակության մեջ, առավել ևս՝ որոշակի ակտիվություն դրսևորողների շրջանում ձևավորել ապատիայի մթնոլորտ: Բացի, մեղմ ասած, հավատ չներշնչող «սոցհարցումների» տվյալներ հրապարակելուց և 50, 60, 65 տոկոս ստանալու «նպատակների» մասին բարձրաձայնելուց, իշխանությունները կիրառում են նաև այլ միջոց: Այս դեպքում նրանք օգտագործում են ոչ թե քպականներին, նույնիսկ ոչ թե մերձքպական սատելիտներին, այլ մարդկանց, որոնք վերջին շրջանում դիրքավորվել են իբրև «Նիկոլին քննադատողներ»: Վերջիններս «պատահական» հանդիպումների ժամանակ «ձեռքի հետ» առաջ են քաշում այն միտքը, թե՝ «ես էլ եմ սրանց դեմ, բայց, դե, հասկանում ենք, որ ամեն ինչ որոշված է, արդեն ընտրված են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ