Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Երեք օղակների մեջ սկանդալ հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը. Հայկ Դեմոյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հաստատեց, որ ինքն է խնդրել Էդիտա Գզոյանին՝ Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին, ներկայացնել հրաժարականի դիմում: Փաշինյանի խոսքով՝ պատճառը եղել է Գզոյանի կողմից ԱՄՆ փոխնախագահ Վենսին ներկայացված՝ Ղարաբաղյան հակամարտության մասին գիրքը, ինչը, ըստ նրա, հակասում էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին եւ դիտվել է որպես «սադրիչ գործողություն»: Այս քայլը լայն քննարկում է հարուցել հանրության եւ գիտական շրջանակներում, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու վարքագիծը՝ առհասարակ կապված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատելու վերաբերյալ:

— Դա անմեղսունակության դրսեւորում է եւ ոչինչ ավելին: Ես Էդիտա Գզոյանի պաշտպանը չեմ, բայց ես տրամաբանության կողմնակիցն եմ: Եթե Փաշինյանն իր տեղում լիներ եւ հասկանար` ինչ կարեւորության աստիճանի արարողակարգի այց է ԱՄՆ փոխնախագահի այցը, այդ դեպքում նրանք 1-2 ժողովի փոխարեն՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ ժողովները կանեին եւ, ամենայն մանրամասնությամբ, կճշտեին բոլոր դետալները: Սովորոբար նմանատիպ աշխատանքով զբաղվում են աշխատակազմի ղեկավարները, տվյալ դեպքում՝ Արայիկ Հարութունյանը, եւ դրան պետք է անպայման միացած լիներ Արարատ Միրզոյանը: Պետք է քննարկվեր հյուրի տեղաշարժը, ժամանակացույցը եւ ինչ արարողակարգային նվերներ են տրվելու: Էդիտա Գզոյանին մինչ հասնելը՝ նա պետք է ստանար կոնկրետ ցուցում, եւ նույնիսկ նրանից պետք է ճշտեին, թե նա ինչ է պատրաստվում տալ:

Իմ դեպքում այդպես է եղել: Ես 400 արարողակարգային այց եմ դիմավորել: Եղել է ընդամենը երկու դեպք, երբ ինձ հարցրել են, եւ ես առանց բան փոխելու՝ պատասխանել եմ: Այսինքն, չի եղել ճնշում, որ ես փոխեմ՝ սա տամ կամ չտամ: Ինձ հարցրել են՝ պատրա՞ստ ես, ասել եմ՝ այո: Առանց խորամուխ լինելու, թե ես ինչ եմ տալու:

Եթե հիմա կար դիցաբանական արտաքին քաղաքական կուրս, որին հավատարմորեն երկրպագում է Փաշինյանը, որը հասկանալի է , թե որտեղից է այդ ուղղությունները, ուրեմն՝ պետք է այդ բոլոր նրբությունները հաշվի առնվեին: Հյուրին նվեր տալը շատ կարեւոր է՝ ընդհուպ  այդ նվերին դիպչելը, որը պետք է փոխանցել: Դա էլ է նույնիսկ ստուգվում՝ որոշ նախագահների պարագաներում: Առաջին օղակը, որը կիքս է տվել, դա եղել է աշխատակազմի մեղավորությամբ: Ծիծեռնակաբերդ մինչ հասնելը՝ սովորաբար տնօրենի կողքին պետք է լինի կա՛մ քաղաքապետը, կա՛մ որեւէ նախարար: Տվյալ դեպքում՝ Ժաննա Անդրեասյանը, երեւի 5 կամ 10 րոպե վաղօրոք եկել է Ծիծեռնակաբերդ, ժամանակ է ունեցել որպես վերադաս հետաքրքրվել Էդիտա Գզոյանից, թե ինչ է պատրաստվում անել: Չէ, որ նա վերդասն է եւ պետք է իմանար՝ ինչ է անում թանգարանի տնօրենը: Այսինքն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումները Ժաննա Անդրեասյանի համար էական չեն եղել:

Երրորդ մակարդակը՝ պետական արարողակարգն է, որը արդեն գտնվում էր Ծիծեռնակաբերդում, պետք է լիովին վերահսկեր իրավիճակը: Մեքենան աջ-ձախ, դուռը բացել-փակելը, դա դեռ չի նշանակում վերահսկողություն է: Պետք է հյուրի հետ անմիջական շփումը նվերի միջոցով լինի: Ինչպես նաեւ բովանդակությանը պետք է տեղյակ լիներ, եթե իրեն հանձնարարություն լիներ նախապես տրված աշխատակազմից: Այդ դեպքում, կասեին, որ  ցանկալի չէ նման նվեր տալը, քանի որ այն կարող է բերել ինչ-ինչ հարցերի: Ուրեմն՝ երեք օղակներ մեջ սկանդալ հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ իր աշխատակազմն ու արարողակարգն է թերացել:

Վերջապես, թանգարանում կա Արցախի բաժին, որն ուսումնասիրում է Արցախը: Հիմա այդ նույն տրամաբանությամբ թանգարանը պետք է փակի՞ այդ բաժինը: Եթե Փաշինյանի տրամաբանությունը վերցնենք, ապա թանգարանում անցակալի է այդ բաժինը պահել, քանի որ, ըստ իրենց, դա սադրիչ է: Եվ նաեւ պետք է պահանջի այդ բաժնի բոլոր աշխատակիցների հրաժարականը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ոչ թե ցույց տվեց, որ ինքն է որոշողը, այլ նա ցույց տվեց իր եւ իր թիմակիցների, աշխատակազմի ապաշնորհ գործելաոճը:

— Կարծում եք՝ դրսից հանձնարարակա՞ն են կատարում…

— Նրանք ցանկանում են ցույց տալ, որ հասկանում են ամեն ինչից, սակայն ակնհայտ է, թե թե որտեղից է գալիս այդ հանձնարարականները: Դրանք Ալիեւի հանձնարարականներն են, որոնց նա սպասարկում է՝ հիմնավորելով, որ դա արտաքին խաղաղություն է: Բայց այդպիսի խաղաղության օրակարգ մենք ամեն օր չենք տեսնում Բաքվից, մենք տեսնում ենք պատերազմի հավակնությունների օրակարգ: Երբ ուժի դեմ դու թույլ ես ձեւանում, այդ ուժը միշտ գալիս է քեզ մոտ: Դա բնության բանաձեւն է՝ ուժը միշտ օգտվելու է թուլությունից: Հիմա Փաշինյանը քարոզում է ոչ թե խաղաղություն, այլ` թուլակամություն: Դա իր խաղաղության այլ բանաձեւն ու այլ անվանումն է: Իրենք խաղաղություն են անվանում, սակայն իրականում դա թուլություն է, որովհետեւ դրա կողքին մենք զուգահեռ խաղաղություն չենք տեսնում:

— Ի՞նչ կասեք Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարի մասին:

— Որքանով տեղյակ եմ, բերել են թեմայի հետ կապ չունեցող, վերահսկիչ ֆունկցիա ունեցող մի անձի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ