⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Ով էր «մեծարգո պարոն վարչապետ»-ից շատ շնորհակալ արցախցին

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ եւ անելիքներ» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին եւ դրանց լուծման քայլերին։

«Կարծում եմ՝ պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որպեսզի՝ նախ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդ՝ տնավորվեն ՀՀ-ում եւ իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրը հարատեւ կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Սա շատ կարեւոր է ե՛ւ քաղաքական, ե՛ւ հոգեբանական առումով»,- ասել է երկրի ղեկավարի աթոռին նստածը։

Ավելի կոնկրետ ասած՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական առաջնահերթությունն է հոգեբանական այնպիսի ազդեցություն ունենալ արցախցիների վրա, որ ո՛չ պատմական հիշողություն ունենան, ո՛չ տուն վերադարձի հույս, տեղները լինի տաք, տակները լինի չոր եւ դառնան ՀՀ հպարտ քաղաքացի ընդմիշտ: Էլ ի՞նչ Արցախ, ի՞նչ Արցախի անկախ Հանրապետություն, ի՞նչ հայկական Արցախ՝ միավորված մայր Հայաստանին, մոռացե՛ք… Իսկ այն, որ արցախցիներն իրենց բնօրրանում էլ ունեին ՀՀ քաղաքացու անձնագիր, էլ ոչ ոք չի հիշում, հիմա պետք է նիկոլական Հայաստանի անձնագիր ունենան, որ հասցեն հանկարծ արցախյան չլինի, որպեսզի վաղը, եթե ասի բռնի տեղահանված է, համարեն զառանցանք ու ոչ ավելին:

Իհարկե, առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն հայտարարում է, որ իրենց քաղաքականությունն արցախուրացությունն է, արցախցուն հայաստանցիաֆիկացնելը: Բայց ցավալին այն է, որ արդեն իսկ այս քաղաքականությունը տալիս է իր «պտուղները»:

«Համաժողովի ընթացքում հնչել է հարց, որով Աշտարակում բնակվող ԼՂ մեր հայրենակիցների անունից վարչապետին խնդրել են վերանայել ծրագիրը, մասնավորապես, Աշտարակ համայնքում բնակարան ձեռքբերելու համար տրամադրվող 3 մլն դրամը դարձնել 4 մլն։ Ի պատասխան, վարչապետն արձագանքել է եւ տեղում հարցին տվել դրական լուծում՝ նշելով, որ առաջիկա ամիսներին տրամադրվող գումարը կդառնա մեկ անձի համար 4 մլն դրամ։ Ուրախ եմ նաեւ ընդգծելու, որ այն ընտանիքները, որոնք Աշտարակ համայնքում արդեն տուն են ձեռք բերել եւ ստացել են 1 անձի համար 3 մլն դրամ, հետադարձ կստանան ավելացված գումարները, տվյալ դեպքում, մեկ անձի համար եւս 1 մլն դրամ», - նշել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Իսկ հիմա գուշակեք, թե ո՞վ էր «լրիվ պատահական», բայց լավ բեմադրված այդ հարցը հնչեցնողը, որ Նիկոլ Փաշինյանն ունենար նախընտրական հերթական անվճար գովազդը: Այո՛, համացանցում լայն արձագանք գտած այն արցախցին, որը «մեծարգո պարոն վարչապետ» Նիկոլ Փաշինյանից շատ շնորհակալ էր՝ Արագածոտնի մարզպետի խորհրդական Վահե Հարությունյանն է:

«Մեծարգո պարոն վարչապետ, ես Վահե Հարությունյանն եմ, տեղահանվել եմ 2023 թվականի սեպտեմբեր ամսին, այժմ ապրում եմ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում: Մեծարգո պարոն վարչապետ, մինչ հարցս հնչեցնելը ցանկանում եմ ձեզ եւ Հայաստանի Հանրապետության ամբողջ կառավարությանը իմ պարզ եւ մարդկային շնորհակալությունը հայտնել՝ տեղահանության առաջին օրերից սկսած մինչ օրս կատարված ամեն ինչի համար: Հավատացեք, եթե այս վերաբերմունքն, այդ ամեն ինչը չլիներ, տեղահանվածներից շատ-շատերը երկրում չէին լինի եւ կլքեին: Շատ շնորհակալություն ձեզ», - այսպես է քծնել 35-ամյա Հարությունյանը՝ իր ելույթով բորբոքելով անտուն մնացած, գերեզման ու եկեղեցիներ թողած մի շարք արցախցիների արդարացի զայրույթը:

Իսկ ո՞վ է եղել Վահե Հարությունյանը մինչեւ նիկոլական մարզպետի խորհրդական դառնալը՝ բավական ուշագրավ է: Նա եղել է Արցախի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության 1-ին կարգի տեսուչ, ապա ֆինանսների  նախարարության ՖՎՏ տեսչության 2-րդ բաժնի առաջատար տեսուչ, ՊՎԾ պետաիրավական ոլորտի վերահսկողության գլխավոր մասնագետ։ Այնուհետեւ Արցախի նախագահի վերահսկողության ծառայության տարածքային կառավարման եւ ենթակառավարման ոլորտների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ, ՊՎԾ աշխատակազմի տնտեսական ոլորտի վերահսկողության բաժնի պետ։ Ու, փաստորեն, ամբողջ կյանքն Արցախի կառավարությունում աշխատած սույն անձը շատ շնորհակալ է Փաշինյան Նիկոլից՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու եւ Աշտարակում տուն ձեռքբերելու դիմաց՝ մեկ շնչին 4 միլիոն տրամադրելու համար: Լավ, հասկացանք, որ ամեն ինչ իր գինն ունի, բայց հայրենի՞քն էլ…

Այս ամենը բավական դիպուկ է գնահատել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ փորձելով տեղավորվել ցենզուրայի մեջ: Ըստ նրա, սա նույնն է, որ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարից «պրծած» հրեաները գերմանացիներին շնորհակալություն հայտնեին ջերմ վերաբերմունքի համար..

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված