Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Մոմը վերադառնում է քաղաքական ասպարեզ

Ներքաղաքական

­Նա­խօ­րեին ցնցող բո­ղո­քով էր հան­դես ե­կել ՀՀ Ա­ռա­ջին նա­խա­գահ Լե­ւոն Տեր-­Պետ­րոս­յա­նի գրա­սեն­յա­կը: Տե­ղե­կաց­նում էին, որ Լե­ւո­նի ա­ռանձ­նա­տան եւ գրա­սեն­յա­կի լույսն ան­ջա­տել են։

­Թե­րեւս սկսենք ա­ռա­ջին նա­խա­գա­հի գրա­սեն­յա­կի բո­ղո­քի վեր­ջից. «Սա ոչ թե սո­վո­րա­կան վթար է, այլ Ա­ռա­ջին նա­խա­գա­հի եւ նրա ըն­տա­նի­քի հան­դեպ կի­րառ­ված եւ չդա­դա­րող սա­դիզ­մի դրսե­ւո­րում»։ Դե լավ է­լի, մի հա­սա­րակ հո­սան­քազր­կու­մը սար­քե­ցին «սա­դիզմ»: Դե ա­րի ու մի հի­շի անց­յա­լը. բա երբ տա­րի­նե­րով մի ամ­բողջ եր­կիր մթի ու ցրտի մեջ էր ԼՏՊ–ն թա­ղել, այդ ժա­մա­նակ սա­դիզմ բա­ռը դեռ հո­րին­ված չէ՞ր: Թե՞ պետք է ի­րեն ա­ռանց լույ­սի ու մո­մի հույ­սին թող­նե­ին, որ գո­նե մեկ ան­գամ պատ­կե­րա­ցում կազ­մեր, թե դա «սա­դիզմ» է:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈ՞ՒՄ

­Լավ, չչա­րախն­դանք, մեկ է` ԼՏՊ­–ի պա­րա­գա­յում դա բան չի փո­խի: Ա­վե­լի լավ է գանք բուն բո­ղո­քին, որ­տեղ եւս հե­տաքր­քիր մտքեր կան: Տեր-Պետ­րոս­յա­նի թի­մում կար­ծում են, որ այդ հո­սան­քազր­կու­մը դի­տա­վո­րութ­յուն է: Նախ, քա­նիցս զան­գել են, սա­կայն ՀԷՑ­–ից խոս­տա­ցել են, որ շուտով կմիացնեն ու չեն միաց­րել: Հե­տո «Ա­ռանձ­նա­տան շրջա­կայ­քի գրե­թե բո­լոր տներն ու շի­նութ­յուն­նե­րը ո­ղող­ված էին լույ­սով»։ Կարճ ա­սած, դա ոչ միայն նշա­նա­կում է «Նա­խա­գա­հի նկատ­մամբ կի­րառ­ված եւ շա­րու­նակ­վող տմար­դի դրսե­ւո­րու­մ», այլ` քա­ղա­քա­կան հաշ­վե­հար­դա­րի պես մի բան. «Հո­սան­քազր­կու­մը, հաս­տա­տա­բար, տե­ղի է ու­նե­ցել իշ­խա­նութ­յան վե­րին օ­ղակ­նե­րից մե­կի հրա­հան­գով։ ՀԷՑ-ը չէր հա­մար­ձակ­վի դի­մել այդ­պի­սի ստո­րութ­յան, ա­ռանց հրա­հան­գի»:

Ի­հար­կե, դա չենք բա­ցա­ռում. Նի­կո­լից միշտ էլ սպա­սե­լի է, որ դու­րը չե­կած­նե­րին ոչ միայն բան­տե­րում կփա­կի, այլ նաեւ նման մանր–­մու­նր քի­նախնդ­րութ­յամբ կպատ­ժի: Չ­նա­յած, ե­թե ան­գամ սա է, է­լի Տեր–­Պետ­րոս­յա­նը բո­ղո­քե­լու տեղ չու­նի. իր սնած–­մե­ծաց­րած, գուր­գու­րած ու փայ­փա­յած, ա­մեն շառից-փոր­ձան­քից հե­ռու պա­հած Նի­կոլն է, հի­մա ու­մի՞ց է դժգո­հում: Բայց մեկ է, ե­թե ի­րոք ԼՏՊ­–ի գրա­սեն­յա­կի ա­սա­ծի պես, Նի­կո­լը հո­սան­քազր­կել է Լե­ւո­նի տու­նը, ու, պատ­կե­րա­վոր ա­սած, «մութ ու խա­վար տա­րի­նե­րի» մո­մը վե­րա­դառ­նում է քա­ղա­քա­կան աս­պա­րեզ, դա ար­դեն մտա­ծե­լու ա­ռիթ տա­լիս է: Ա­ռա­վել եւս, որ ՀԷՑ­-ը Կա­րա­պետ­յա­նից խլե­լուց հե­տո հո­սան­քազր­կում­նե­րի մտա­հո­գիչ ա­ճը հու­շում է, որ բո­լորս միա­սին մո­մի հույ­սին մնա­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ մեծ է: Էլ չա­սած, ե­թե ար­դա­րա­նան հայտ­նի մտա­վա­խութ­յուն­նե­րը, որ հա­յաս­տան­յան է­ներ­գե­տի­կան կա­մաց–­կա­մաց կա­րող է անց­նել թուր­քե­րին:

Ի դեպ, այդ խո­սակ­ցութ­յու­ննե­րի ֆո­նին նկա­տենք, որ Նի­կո­լը, թե­րեւս, Տեր-Պետ­րոս­յա­նին հենց «հո­սան­քով պատ­ժե­լու» պատ­ճառ կար­ծես թե ու­ներ: Հի­շեց­նենք, որ վեր­ջերս Ա­ռա­ջին նա­խա­գա­հը հան­դես ե­կավ հրա­պա­րակ­մամբ` ա­ռաջ տա­նե­լով այն միտ­քը, որ Փա­շին­յա­նի արեւմտ­յան տե­րե­րը Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի հաղ­թա­նա­կը հա­մա­րե­լու են Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան վե­րա­հաս­տա­տու­մը: Սա կլու­ծի նաեւ ՀԷՑ­-ի հար­ցը, կփա­կի այն թուր­քե­րին տա­լու մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը: Բա ի­հար­կե, Նի­կո­լին նման հեռ­ան­կա­րը կա­րող է զայ­րաց­նել:

Ա­ռա­վել եւս, որ Տեր-­Պետ­րոս­յա­նը նաեւ ա­ռաջ է տա­նում այն­պի­սի մտքեր, ինչ­պի­սիք են`«­Հա­յաս­տա­նի բնա­կան դաշ­նա­կից­նե­րը ոչ թե հե­ռա­վոր ա­րեւմտ­յան երկր­ներն են (բա­ցա­ռութ­յամբ Ֆ­րան­սիա­յի, ո­րի հետ մեր հու­մա­նի­տար եւ մշա­կու­թա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հաս­տատ­վել են դե­ռեւս 20-րդ դա­րի սկզբին), այլ Ռու­սաս­տա­նը, Վ­րաս­տա­նը եւ Ի­րա­նը», «Ար­ցախ», «հա­մախմ­բում», «ազ­գա­յին ե­կե­ղե­ցի» եւ այլն, ո­րոն­ցից մեն մե­կի հա­մար Նի­կո­լը կա­րող է մի եր­կու­–ե­րեք ժամ­վա «հո­սան­քազր­կու­մով պատ­ժել»:

Ա­ռա­վել եւս, որ, ինչ­պես մար­զա­յին աղբ­յուր­ներն են հու­շում, ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յու­ննե­րի հետ կապ­ված մտա­վա­խութ­յուն­նե­ր Փա­շին­յա­նը, կար­ծես թե, ի­րոք ու­նի: Օ­րի­նակ` Ս­յու­նի­քի վեր­ջին այ­ցի ժա­մա­նակ, ճիշտ է, Ա­ռուշ Ա­ռու­շան­յա­նը կաշ­վից դուրս ե­կավ նրան ըն­դու­նե­լու ժա­մա­նակ, սա­կայն «չար լե­զու­նե­րը» հու­շում են, որ դա բան չի փո­խում. հան­րութ­յու­նը, մեղմ ա­սած, այս այ­ցե­րի ժա­մա­նակ պա­սիվ է: Վար­չա­կան ռե­սուրս­նե­րով մի քա­նի մարդ են հա­վա­քում, հետ­նե­րը նկար­վում, եւ խո­սակ­ցութ­յուն­ներն այլ ուղ­ղութ­յուն տե­ղա­փո­խե­լու հա­մար Նի­կոլն ու Ա­լե­նը ստիպ­ված են տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ ինչ­-որ բան ծա­մե­լով հետ վե­րա­դառ­նալ:

Այս­քա­նից զատ էլ, ինչ­պես մեր միան­գա­մայն վստա­հե­լի աղբ­յուր­ներն են պատ­մում, Փա­շին­յա­նի մոտ մռայլ տրա­մադ­րութ­յուն­նե­րը սրում են նաեւ Ի­րա­նից ե­կող լու­րե­րը: Սկզբ­նա­կան սպա­սե­լիք­նե­րը, ո­րոնք ձե­ւա­վոր­վել էին դրսե­րից ե­կած հա­վաս­տիա­ցում­նե­րի վրա, փաս­տա­ցի չեն ար­դա­րա­նում: Այ­սինքն, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը շատ ա­րագ ծնկի կբե­րեն Ի­րա­նին, ին­չը միան­գա­մից գլխի­վայր կշրջի ա­մեն բան` բա­ցե­լով «Թ­րամ­փի ու­ղու» եւ նման բա­նե­րի ճա­նա­պար­հը: Իսկ այդ կե­տից մին­չեւ ռու­սա­կան բա­զան հա­նելն ըն­դա­մե­նը կես քայլ էր: Բայց չէ, ա­րագ հաղ­թա­նակ չե­ղավ, ու հի­մա թե ինչ է սպաս­վում, մնում է լիո­վին մշու­շոտ: Եվ այս ֆո­նին, երբ Լե­ւո­նը, ո­րի ա­սած­նե­րին, ի դեպ, Փա­շին­յա­նը շա­րու­նա­կում է մեծ նշա­նա­կութ­յուն տալ, խո­սում է, ըստ էութ­յան, Ռու­սաս­տան–Վ­րաս­տան–­Հա­յաս­տան–Ի­րան գծի մա­սին, ա­պա նաեւ Ազ­գա­յին Ե­կե­ղե­ցու եւ նման բա­նե­րը, դա, ըստ աղբ­յու­րի, ի­րոք Փա­շին­յա­նի վրա միան­գա­մայն նյար­դա­յին ազ­դե­ցութ­յուն է թո­ղել:

ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԽԱՂԻ ՄԵՋ Է

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում էլ նա­խընտ­րա­կան խա­ղի մեջ մտավ նաեւ Երկ­րորդ նա­խա­գա­հը: Նախ, սրա­նով տրվեց ինտ­րի­գի պա­տաս­խա­նը, թե ով է ղե­կա­վա­րե­լու «Հա­յաս­տան» դա­շին­քը: Ընդ ո­րում, ա­սում են, որ Ռո­բերտ Քո­չար­յա­նի «ա­ռա­ջին տե­ղով» գնա­լը ՀՅԴ­-ի հիմ­նա­կան պա­հանջն էր, եւ ե­թե ցու­ցա­կը ղե­կա­վա­րեր Լեւոն Քո­չար­յա­նը, դա­շինք` որ­պես այդ­պի­սին, չէր լի­նի:

­Թեեւ մյուս կող­մից էլ, այլ ինտ­րիգ­նե­րի պա­կաս` կապ­ված «Հա­յաս­տան» դա­շին­քի հետ, չկան: Ու հիմ­նա­կա­նում հիմն­ված այն հա­մոզ­մուն­քի հետ, որ նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րի հա­ջո­ղութ­յունն այս ան­գամ կրկնել չի լի­նի: Այս պա­հին էլ կան խո­ցե­լի կե­տեր, սկսած դա­շին­քի նա­խընտ­րա­կան կար­գա­խո­սից` «Միա­սին մենք կա­րող ենք»: Ի՞նչ միա­սի­նի մա­սին է խոս­քը, ընդ­դի­մութ­յա՞ն: Այն դեպ­քում, երբ ինչ­պես այս, այն­պես էլ` նա­խորդ ընտ­րութ­յուն­նե­րում Քո­չար­յանն ա­ռա­ջին­նե­րից մեկն էր, որ հայ­տա­րա­րեց ա­ռան­ձին ընտ­րութ­յուն­նե­րի գնա­լու մա­սին` դրա­նով փլու­զե­լով հան­րա­յին մեծ պա­հանջ ու­նե­ցող «միաս­նա­կան ըն­դի­մութ­յան» գա­ղա­փա­րը: Հա­ջոր­դը, դա­շին­քը փոր­ձե­լու է հիմ­նա­կան քա­րո­զար­շա­վը կա­ռո­ւցել «քո­չար­յա­նա­կան ժա­մա­նակ­նե­րի ձեռք­բե­րում­նե­րի» գա­ղա­փա­րի վրա: «Թեկ­նա­ծու­նե­րից ոչ մե­կը պե­տա­կան ​​կա­ռա­վար­ման, անվ­տան­գութ­յան, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան, տնտե­սա­գի­տութ­յան եւ բիզ­նե­սի ո­լորտ­նե­րում այն­քան փորձ չու­նի, որ­քան ես»,– հայ­տա­րա­րեց Քո­չար­յա­նը: «տա­րե­կան 45 հա­զար աշ­խա­տա­տեղ», «բարձր կեն­սա­մա­կար­դակ» եւ այդ­պես շա­րու­նակ: Միայն թե սա այն է, ինչ ա­ռա­ջար­կում են մյուս բո­լո­րը` նույ­նիսկ ա­վե­լի ճոխ թվե­րով: Մինչ­դեռ այն ի­րա­վի­ճա­կը, ո­րի շուրջ հան­րա­յին հա­մախմ­բու­մը նա­խորդ ընտ­րութ­յու­ններին գե­նե­րաց­վեց Քո­չար­յա­նի շուրջ, ակն­հայ­տո­րեն չկա: Այդ հա­մախմ­բու­մը կգե­նե­րաց­վի Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի՞, մեկ այլ թեկ­նա­ծո­ւի՞ շուրջ, կտես­նենք: Բայց հաս­տատ` ոչ Քո­չար­յա­նի: Իսկ ա­ռանց դրա պետք է պայ­քա­րել ըն­դա­մե­նը ան­ցո­ղի­կութ­յան շեմի հա­մար, ո­րը, ինչ­պես էն գլխից էր սպաս­վում, նե­գա­տիվ գոր­ծըն­թաց­ներ է սկսում եւ դեռ կխո­րաց­նի թի­մի ներ­սում` ով­քեր են ներ­կա կազ­մից դուրս մնա­լու խորհր­դա­րա­նից թե­մա­յի շուրջ:

­Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ ե­թե հի­մա ան­գամ Տեր-­Պետ­րոս­յանն է խո­սում Ռու­սաս­տան–Վ­րաս­տան–Ի­րան ուղ­ղութ­յամբ «պատ­մա­կան բա­րե­կա­մութ­յու­նից»` դրա­նից բխող ակ­նար­կով հան­դերձ, ա­պա Քո­չար­յա­նի մոտ դեռ միայն վեր­ջերս «Թ­րամ­փի ու­ղուն» Հա­յաս­տա­նի հա­մար շա­հա­վետ տեսք տա­լու գա­ղա­փարն էր գե­րիշ­խում: Իսկ «Թ­րամ­փի ու­ղի» աս­վա­ծը, ինչ սոու­սով էլ, որ հրամց­վի, մեկ է, ա­նըն­դու­նե­լի է մնում ինչ­պես Ի­րա­նի, այն­պես էլ` Ռու­սաս­տա­նի հա­մար:

Ու սա այն դեպ­քում, երբ, ակն­հայ­տո­րեն հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի հե­տա­գա ըն­թաց­քը շատ բա­նով կախ­ված է մնում Ի­րա­նում ըն­թա­ցող պա­տե­րազ­մից, այն է` աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից: Ընդ ո­րում, ինչ­պես հու­շում է ժա­մա­նա­կա­կից փոր­ձը, «եր­կու ա­թո­ռի վրա խա­ղա­լու» տար­բե­րա­կի դեպ­քում, սո­վո­րա­բար, հար­ված է գա­լիս միան­գա­մից եր­կու կող­մից:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ