Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

ԹՐԱՄՓԸ ՀԻՄԱ ԷԼ «ՇԱՏ ՎԱՏ ԱՊԱԳԱՅՈՎ» ՆԱՏՕ-ԻՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Միջազգային

Ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը շա­րու­նա­կում է զար­գա­նալ Թ­րամ­փի հա­մար վա­տա­գույն տար­բե­րա­կով: Աս­վա­ծի հիմ­նա­վո­րում­նե­րից մեկն էլ այն պարզ եւ տե­սա­նե­լի փաստն է, որ գլո­բալ տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում բուն ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի թե­ման նկա­տե­լիո­րեն իր դիր­քը սկսել է զի­ջել պա­տե­րազ­մի ա­ռաջ բե­րած հե­տե­ւանք­նե­րի խնդ­րին: Ու այս հար­թութ­յու­նում Թ­րամ­փը դառ­նում է ա­ռա­վե­լա­գույն խո­ցե­լի:

ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Բայց մինչ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մից բխող հե­տե­ւանք­նե­րին հաս­նե­լը` նախ ֆիք­սենք, որ ներ­կա պա­հին Թ­րամ­փի հա­մար խնդիր­նե­րը մի քա­նի ուղղ­վա­ծութ­յան են: Դ­րանց թվում ա­ռաջ­նա­յին դար­ձավ վար­չա­պետ Նե­թան­յա­հու­ի «ան­հե­տա­նա­լու» թե­ման: Ան­ցած շա­բաթ­վա սկզբնե­րին վեր­ջին պա­հին չե­ղարկ­վեց Նե­թան­յա­հու­ի հան­դի­պու­մը Թ­րամ­փի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի` Ո­ւիտ­կո­ֆի եւ Քուշ­նե­րի հետ, ո­րի անց­կաց­ման մա­սին կար հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Այդ պա­հից սկսած Նե­թան­յա­հուն ան­հե­տա­ցել է հրա­պա­րա­կա­յին դաշ­տից: Այն ի­մաս­տով, որ այդ պա­հից սկսած չկան նրա հան­դի­պում­նե­րի, ե­լույթ­նե­րի եւ նման մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին հստակ, ո­րե­ւէ կաս­կած չհա­րու­ցող տե­սան­յու­թեր ու նման այլ ֆիքս­ված փաս­տեր: Նե­թան­յա­հու­ի սպան­վե­լու մա­սին լու­րե­րը հեր­քե­լու հա­մար տա­րած­վեց տե­սան­յութ, սա­կայն շատ ա­րագ պարզ­վեց, որ դա ԱԻ­–ի մի­ջո­ցով է պատ­րաստ­ված, ընդ ո­րում, չա­փա­զանց կո­պիտ. տե­սան­յու­թում վար­չա­պե­տի ա­մեն ձեռ­քին 6 մատ էր, եւ ա­տամ­ներ չկա­յին: Շա­րու­նակ­վող աղ­մու­կից հե­տո նա­խօ­րեին տա­րած­վեց եւս մեկ տե­սան­յութ, որ­տեղ, իբր, Նե­թան­յա­հուն սրճա­րա­նում սուրճ է խմում: Այս­տեղ, ճիշտ է, նա ար­դեն հինգ մատ ու­ներ, սա­կայն շատ ա­րագ նկատ­վե­ցին դե­տալ­ներ, ո­րոնք ակ­նար­կում են, որ այս մի տե­սան­յու­թը եւս կա­րող է սար­քո­վի լի­նել:

Կարճ ա­սած, հստակ ա­պա­ցույց, որ Նե­թան­յա­հուն ողջ է կամ սպան­ված, այս պա­հին գո­յութ­յուն չու­նի, ո­րը տա­նում է եր­կու վար­կա­ծի: Կամ սա դի­տա­վոր­յալ խաղ է, ո­րով փոր­ձում են Նե­թան­յա­հու­ին հա­նել Ի­րա­նի խոս­տա­ցած պա­տաս­խան հար­վա­ծի տա­կից: Սա­կայն այս վար­կածն ար­դեն իսկ լուրջ հար­ված է ա­մե­րի­կա­–իս­րա­յել­յան կոա­լի­ցիա­յի հե­ղի­նա­կութ­յա­նը: Թ­րամփն ա­մեն կերպ փոր­ձում է հա­մո­զել, թե ար­դեն Ի­րա­նին հաղ­թել է, նրա հրթիռ­նե­րից բան չի մնա­ցել, ողջ ի­րա­նա­կան ռազ­մա­կան պո­տենց­իա­լը զրո­յաց­վել է: Բայց երբ այդ ի­րա­վի­ճա­կում նման խո­շոր խա­ղեր են սար­քում, որ Նե­թան­յա­հու­ին թաքց­նեն, ա­պա դա լրիվ ջուրն է լցնում Թ­րամ­փի այդ բո­լոր քա­րոզ­նե­րը` ի հայտ բե­րե­լով ի­րա­վի­ճակ, երբ այլ տար­բե­րակ չու­նե­նա­լով, ստիպ­ված են Նե­թան­յա­հու­ին ի­րա­նա­կան հար­ված­նե­րից հե­ռու պա­հել նրա մահ­վան մա­սին կեղծ լու­րեր տա­րա­ծե­լով: Խաղ, ո­րը լուրջ հար­ված է նախ Իս­րա­յե­լի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ի­րա­վի­ճա­կին, ա­պա` ա­մե­րի­կա­–իս­րա­յել­յան կոա­լի­ցիա­յի ռազ­մա­կան հե­ղի­նա­կութ­յա­նը: Եվ երկ­րորդ տար­բե­րակ­ը. ե­թե Նե­թան­յա­հուն ի­րոք սպան­ված է, ա­պա նույ­նիսկ մեկ­նա­բա­նե­լու կա­րիք չու­նի, թե դա ինչ հար­ված է ա­մե­րի­կա­–իս­րա­յել­յան կոա­լի­ցի­ա­յին: Այն կար­գի, որ նման ի­րա­վի­ճա­կում ոչ թե նույ­նիսկ Ի­րա­նի հաղ­թա­նա­կի, այլ կա­րող է ան­գամ Իս­րա­յե­լի լի­նել–չ­լի­նե­լու թե­ման մտնի գործ­նա­կան օ­րա­կարգ: Ա­մեն դեպ­քում, որ կող­մից էլ խնդրին մո­տե­նաս, Նե­թան­յա­հու­ի թե­ման Թ­րամ­փի հա­մար չա­փա­զանց լուրջ բեռ է դար­ձել:

Թ­րամ­փի հա­մար հիմ­նա­կան` գլխա­վոր խնդիրն է ռազ­մա­կան բա­ցա­հայտ ա­ռա­վե­լութ­յան բա­ցա­կա­յութ­յու­նը: Ի­րո­ղութ­յունը սա է. ար­դեն ըն­թա­նում է պա­տե­րազ­մի եր­րորդ շա­բա­թը, եւ դա նշա­նա­կում է, որ Ի­րա­նը կա­րո­ղա­ցավ դի­մա­նալ ա­մե­նա­ծանր ա­ռա­ջին փու­լին: Ընդ ո­րում, դի­մա­ցավ` ԱՄՆ­–ին եւ Իս­րա­յե­լին հասց­նե­լով այն­պի­սի հար­ված­ներ, ո­րոնց հե­գե­մո­նը եր­բե­ւէ չէր տե­սել. եր­բե­ւէ ա­մե­րիկ­յան դես­պա­նատ­ներ կամ ռազ­մա­բա­զա­ներ հիմ­նա­հա­տակ չէին ա­վեր­վել, ու այս հար­ցով, ի­հար­կե, Թ­րամ­փը ԱՄՆ մյուս բո­լոր նա­խա­գահ­նե­րի ցան­կում դար­ձավ ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տար:

Ն­րա հա­մար ա­մե­նա­վատն այն է, որ պա­տե­րազ­մի ներ­կա­յիս` երկ­րորդ փու­լում ի­րա­վի­ճա­կը ար­մա­տա­պես փո­խե­լու տար­բե­րակ­ներ, այս­պես ա­սենք, տե­սա­նե­լի չեն: Օգ­տա­գոր­ծել է գործ­նա­կա­նում ողջ զի­նա­նո­ցը, բա­ցի մի­ջու­կա­յին զեն­քից, ու արդ­յուն­քը սա է: Իսկ ա­հա Ի­րա­նը շա­րու­նա­կում է նո­րա­նոր զի­նա­տե­սակ­ներ մտցնել մար­տի մեջ` հրթիռ­ներ, ո­րոնք կա­րող են հար­վա­ծել մին­չեւ Եվ­րո­պա, նոր տե­սա­կի ա­նօ­դա­չու­ներ եւ այլն: Փո­խա­դարձ հար­ված­նե­րի ին­տեն­սի­վութ­յունն էլ նվա­զել է, ո­րը եւս ա­մե­նե­ւին էլ ԱՄՆ–Իս­րա­յե­լի օգ­տին ազ­դակ չէ: Նա­խօ­րեին տա­րած­վեց տե­սան­յութ, որ­տեղ ի­րա­նա­կան հրթիռն իր հա­մար հան­գիստ թռչում էր Թել Ա­վի­վի վրա­յով, հար­ված հասց­նում, սա­կայն իս­րա­յել­յան ՀՕՊ­–ի գոր­ծու­նեութ­յան հետ­քեր չկա­յին: Աղբ­յու­րի եզ­րա­կա­ցութ­յու­նը հե­տեւ­յալն է. «Իս­րա­յել­յան «Եր­կա­թե գմբե­թը» ոչ թե «մաղ» է դար­ձել, այլ այն պար­զա­պես չկա»: Այ­սինքն, խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ Իս­րա­յելն ու­նի ՀՕՊ հրթիռ­նե­րի եւ մի­ջոց­նե­րի սուր պա­կաս, սրա­նով հաս­տատ­վում են: Իսկ դա հաս­տա­տում է փոր­ձա­գի­տա­կան այն վար­կա­ծը, որ ինչ­պես Իս­րա­յե­լը, այն­պես էլ ԱՄՆ–ն ու­նի ռազ­մամ­թեր­քի սուր պա­կաս: Մինչ­դեռ ՀՕՊ­–ի, ա­սենք նաեւ հար­ձա­կո­ղա­կան ժա­մա­նա­կա­կից հրթիռ­նե­րի ար­տադ­րութ­յան սահ­մա­նա­փա­կութ­յան պատ­ճա­ռով ա­րագ հա­մալ­րում­նե­րի հույ­սեր չկան: Իսկ ա­հա Ի­րա­նը սկսել է գեր­ժա­մա­նա­կա­կից  դրոն­նե­րի պա­տե­րազմ, որ­տեղ ակն­հայ­տո­րեն դրութ­յան տերն է:

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ

Ա­հա այս բո­լոր ի­րո­ղութ­յուն­ներն էլ Թ­րամ­փին բե­րել են պա­տե­րազ­մի ա­ռաջ բե­րած հե­տե­ւանք­նե­րի գերխն­դ­րին, որ­տեղ, կրկնենք, նա ա­ռա­վե­լա­գույն խո­ցե­լիութ­յուն ու­նի: Ու այս­տեղ, ի­հար­կե, ա­ռաջ­նա­յին է է­ներ­գա­կիր­նե­րի հա­մա­շխար­հա­յին գնե­րի հար­ցը, որ­տեղ ի­րա­վի­ճակն աչ­քի ա­ռաջ վատ­թա­րա­նում է:

Մի պահ Թ­րամ­փին հա­ջող­վեց կանգ­նեց­նել գնե­րի թիչ­քը` ՌԴ­–ի նավ­թա­յին պատ­ժա­մի­ջոց­նե­րը մա­սամբ չե­ղար­կե­լով եւ Հոր­մու­զի նե­ղու­ցը բա­ցե­լու խոս­տում­նե­րով: Սա­կայն այդ­պես էլ նե­ղու­ցի հար­ցով ո­րե­ւէ ռեալ լու­ծում ա­ռա­ջար­կել չկա­րո­ղա­ցավ: Իսկ հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը նա­խօ­րեին լսվեց ԱՄՆ­–ից, ա­մեն բան էլ ա­վե­լի վատ­թա­րաց­րեց: Խոս­քը ԱՄՆ-ի հայ­տա­րա­րութ­յան մա­սին է, որ ստեղ­ծում է կոա­լի­ցիա, որ­պես­զի Հոր­մու­զի նե­ղու­ցում ու­ղեկ­ցեն տան­կեր­նե­րը: Դա չա­փա­զանց վատ ազ­դակ դար­ձավ հա­մաշ­խար­հա­յին շու­կա­նե­րի հա­մար: Այն ի­մաս­տով, որ դրա­նով նախ, ազ­դակ հա­ղորդ­վեց, որ ԱՄՆ-ն չ­կար­ո­ղա­ցավ կամ չցան­կա­ցավ կա­տա­րել իր իսկ մի­ջոց­նե­րով Հոր­մու­զի նե­ղու­ցը բա­ցե­լու կամ այն­տե­ղով անց­նող նա­վերն ու­ղեկ­ցե­լու խոս­տու­մը: Երկ­րոր­դը. կոա­լի­ցիա ստեղ­ծե­լը եր­կար գործ է, եւ այդ ողջ ըն­թաց­քում նե­ղու­ցը փակ կմնա: Եր­րոր­դը. ո­րե­ւէ ե­րաշ­խիք չկա, որ նման կոա­լի­ցիա կստեղծ­վի կամ ստեղծ­վե­լու դեպ­քում է­ֆեկ­տիվ գոր­ծու­նեութ­յուն կու­նե­նա:

Բայց ան­գամ սա չէ ամ­բող­ջը: Կոա­լի­ցիա ստեղ­ծե­լու այդ գա­ղա­փա­րին զու­գա­հեռ, հեր­թա­կան ան­գամ ցայ­տուն ի ցույց դրվեց, թե ինչ վի­ճակ է ՆԱՏՕ­–ի ներ­սում: Բ­րի­տա­նիան հրա­պա­րա­կավ մեր­ժեց մտնել կոա­լի­ցիա, եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­տար­նե­րը` եւս: Մակ­րոնն էլ գե­րա­դա­սեց պատ­վի­րա­կութ­յուն գոր­ծու­ղել Մոսկ­վա: Կա­տա­ղած Թ­րամ­փը հայ­տա­րա­րեց, որ ՆԱՏՕ-ին «շատ վատ ա­պա­գա» է սպա­սում, ե­թե ԱՄՆ դաշ­նա­կից­նե­րը չօգ­նեն Հոր­մու­զի նե­ղու­ցի բաց­մա­նը: «Ե­թե պա­տաս­խան չլի­նի, կամ ե­թե դա բա­ցա­սա­կան պա­տաս­խան լի­նի, կար­ծում եմ, դա շատ վատ կլի­նի ՆԱՏՕ-ի ա­պա­գա­յի հա­մար»,- ա­սել է ԱՄՆ նա­խա­գա­հը: Ընդ ո­րում, ան­գամ այդ սպառ­նա­լիք­նե­րից հե­տո առն­վազն վստահ չէ, որ օգ­նութ­յուն կլի­նի. «Մենք ու­նենք մի բան, ո­րը կոչ­վում է ՆԱՏՕ ... Մենք ստիպ­ված էինք օգ­նել նրանց Ուկ­րաի­նա­յի հար­ցում։ Ուկ­րաի­նան հա­զա­րա­վոր մղոն­ներ հե­ռու է ... Հի­մա կտես­նենք, թե արդ­յոք նրանք կօգ­նե՞ն մեզ»։

Ի­հար­կե, զա­վեշ­տի հաս­նող ի­րա­վի­ճակ է. մի կող­մից, Թ­րա­մփն ար­դեն «հաղ­թել է Ի­րա­նին», մյուս կող­մից, հա­մա­ռո­րեն փոր­ձում է կոա­լի­ցիա ստեղ­ծել, որ գո­նե Հոր­մու­զի նե­ղու­ցում ինչ-որ բան ա­նի: Ընդ ո­րում, նաեւ հայ­տա­րա­րե­լով, որ ԱՄՆ-ին­ ա­ռանձ­նա­պես չի հե­տաքրք­րում նե­ղու­ցի բաց կամ փակ լի­նե­լը, դրա­նից այլ երկր­ներ են օգտ­վում: Բայց դա եւս ի­րա­կա­նութ­յան մի մասն է. մի­գու­ցե Հոր­մու­զի նե­ղու­ցով նավթ եւ գազ ԱՄՆ չի գնում, բայց հա­մաշ­խար­հա­յին գնե­րի ա­ճը նաեւ ԱՄՆ-ում է հան­գեց­րել վա­ռե­լի­քի կտրուկ թան­կաց­ման: Իսկ դա, ի­հար­կե, գու­մար­վում է մյուս բո­լոր հա­կաթ­րամ­փա­կան գոր­ծոն­նե­րին, ո­րոնց հան­րա­գու­մա­րում նա կա­րող է լուրջ պար­տութ­յուն կրել Կոնգ­րե­սի սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րում:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ա­մեն դեպ­քում, այս ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կը նման մեկ հե­տե­ւութ­յան եւս տա­նում է: Նախ, ակն­հայ­տո­րեն Թ­րամ­փի հիմ­նա­կան խնդիր­նե­րից մեկն Ի­րա­նում նավ­թի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յունն էր: Արդ­յուն­քում, ե­թե ի­րա­նա­կան նավ­թը գու­մար­վեր վե­նե­սո­ւե­լա­կա­նին, ա­պա նաեւ ա­մե­րիկ­յա­նին, ԱՄՆ­–ը վե­րած­վում էր հա­մաշ­խար­հա­յին գներ սահ­մա­նող մո­նո­պո­լիս­տի: Իսկ դա լուջ լծակ կդառ­նար ինչ­պես Չի­նաս­տա­նի, այն­պես էլ` Ռու­սաս­տա­նի դեմ: Իսկ ե­թե չի ստաց­վում, ա­վե­լին` Ի­րանն է Հոր­մու­զի նե­ղու­ցի մի­ջո­ցով իր նա­խընտ­րե­լի խաղն ա­ռաջ տա­նում, ա­պա Չի­նաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի դեմ պայ­քա­րում Թ­րամ­փը միան­գա­մայն այլ հար­թութ­յան մեջ է հայտն­վում:

Հա­ջոր­դը` ՆԱՏՕ­–ի հետ կապ­ված այն ընդ­հան­րա­կան խնդիր­ներն են, ո­րոնք այս պա­հին ի ցույց են դրվում: Եվ­րո­պան, որ­քան էլ ԱՄՆ­–ի ՆԱՏՕ­–ա­կան դաշ­նա­կիցն է, ընդգծ­ված կեր­պով դիս­տան­ցիա է վերց­նում թրամփ­յան ԱՄՆ­–ից: Պատ­ճառ­նե­րը մի քա­նիսն են, հիմ­նա­կա­նում` հաս­կա­նա­լի: Բայց բուն փաս­տը դրա­նից չի փոխ­վում. ՆԱՏՕ–ն այն վի­ճա­կում է, երբ հարց է` միաս­նա­կան պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գը գոր­ծո՞ւմ է, թե` ոչ կամ մաս­նա­կի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված