ՌԴ զորքերն ամբողջությամբ գրավել են Դոբրոպոլեն Ինձ շատ են ցավացրել․ Շպռոտն անկեղծացավ Խարկովն այս պահին խոշոր հարձակման տակ է Այս ի՞նչ «ճանճ է կծել» Փաշինյանին ու Ալիեվին Իրանում ռուսական ռազմաբազաներ կհայտնվե՞ն  Լաչակս գլխիդ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ Նարիմանյանը պատրաստ է պատմել ողջ իրականությունը, որից հետո Խորխոռունու գործը նոր ընթացք կստանա Մամուլի ուժը բարձրախոսների քանակը չէ, այլ իշխանավորին անհարմար, երբեմն ցնցող հարց տալու, անարդարությունը բացահայտելու և սեփական սխալն ընդունելու համարձակությունը Լուցկում գերմանականը «Kromberg & Schubert» գործարան հարձակման է ենթարկվել (Տեսանյութ)

Ուշադրություն. Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

«Իրավունք» թերթի 20 ամյակ

Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանների՝ Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոց շրջայցի ժամանակ դպրոցի տնօրեն, Երևանի բնակիչ 62-ամյա Գայանե Ղ․-ն և ծնողկոմիտեի նախագահ, Երևանի բնակիչ 38-ամյա Գայանե Ն․-ն հայտնել են, որ մի երիտասարդ մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները, որից հետո հեռանում է։ Տրամադրել են նաև նշված երիտասարդի լուսանկարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիայի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարող անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 20-ամյա Արման  Օ․-ն, ում անառակաբարո արարք կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և իր կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արման Օ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ