Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt

Սպորտ

 

Transfermarkt հեղինակավոր պորտալը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները։

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է 2,5 միլիոն եվրոյով և ներկայումս գնահատվում է 10 միլիոն եվրո։

Վնասվածքների պատճառով բաց թողած բարդ ժամանակահատվածից հետո ֆուտբոլիստը կրկին սկսել է կայուն խաղաժամանակ ստանալ իր ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կսզմում Լա լիգայում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Փոխարենը նա 1 գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղարկությունում, որտեղ մասնակցել է 4 հանդիպման։

Նշենք նաև, որ Իսպանիայի առաջնության 28 տուրերից հետո բասկյան ակումբը վաստակել է 38 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ