Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել

«Հրապարակ»․ Առուշը երկու լարի վրա է խաղում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հրաժարականի դիմումը պայմանավորված է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական դիրքորոշմամբ, ավելի կոնկրետ ասած՝ ճամբարափոխությամբ։

Ժամանակին ընդդիմադիր եւ Նիկոլ Փաշինյանին «սյունյաց ողջույններով» դիմավորելու ակցիան կազմակերպած Առուշանյանը, որը կալանք կրեց, 2021 թվականին էլ «Հայաստան» դաշինքի անդամ էր, սահուն անցում է կատարել դեպի իշխանական ճամբար եւ վերջերս անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին է մասնակցել։

Բայց նա փորձում է երկու լարի վրա խաղալ՝ համայնքապետարանում վստահեցրել է, որ ընտրություններին ՔՊ-ի օգտին չի աշխատելու, ՔՊ-ին էլ վստահեցնում է, որ Գորիսն իրենցն է, եւ նախօրեին ինքնակամ միացել էր Փաշինյանի քարոզարշավին, երբ վերջինս Գորիսում էր։ Հենց այս քայլն է, ըստ լուրերի, Յոլյանի համար որոշիչ։

Նա, մեր տեղեկություններով, ընդդիմադիր մի քանի շրջանակներից առաջարկներ ունի, բայց որոշել է ընդունել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» առաջարկը եւ առաջիկայում կհայտարարի այդ մասին։ Համայնքապետարանի մեր աղբյուրը պատմեց, որ երեկ կոլեկտիվում սգի տրամադրություն է եղել, ոմանք ափսոսել են Յոլյանի հեռանալու առիթով, մյուսներն էլ հասկացել են, որ կորցրել են ե՛ւ երբեմնի ընդդիմադիր համայնքապետին, ե՛ւ նրա տեղակալին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ