Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել

«Փաստ». Ագարակում Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը նույնիսկ չի էլ դիմավորել

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության կողմից վերջին շրջանում ակտիվացած մարզային նախընտրական այցելությունները, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, հիմնականում անարդյունավետ են։ Չնայած նախօրոք իրականացվող իրազեկումներին, ամբողջ վարչական ռեսուրսի ներգրավմանն ու կազմակերպչական աշխատանքներին Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցությանը, համայնքներում ակնկալվող բազմամարդ հանդիպումները չեն կայանում։

Օրինակ՝ վերջերս Նոյեմբերյանում, Մեղրիում, Ագարակում և այլ բնակավայրերում, ինչպես նշում են տեղացիները, կրկնվել է միևնույն պատկերը. իշխանության ներկայացուցիչները ժամանում են համայնք, երկխոսություն ունենում հավաքված փոքրաթիվ անձանց հետ, արվում է մի քանի լուսանկար և տեսանյութ, որոնք հետո տարածվում են պաշտոնական էջերում, և այցը ավարտվում է առանց լայն հանրային մասնակցության։

Ավելին, որոշ դեպքերում (օրինակ՝ Ագարակում) Նիկոլ Փաշինյանին ոչ մեկը նույնիսկ չի էլ դիմավորել:

Նման իրավիճակը ցույց է տալիս իշխանության հանդեպ հանրության իրական՝ ոչ սոցցանցային վերաբերմունքը: Ու թեկուզ մարզային այցերի պաշտոնական լուսանկարներն ու տեսանյութերը հաճախ ստեղծում են ակտիվ քաղաքական գործընթացի պատկեր, սակայն տեղերում իրավիճակը բացարձակ չի համապատասխանում այդ ցուցադրվող պատկերին։

Հնարավոր է՝ նաև դա է պատճառը, որ այդ հանդիպումներին քաղաքացիների հարցերին Փաշինյանը ավելի ու ավելի հաճախ է սուր և նյարդային ռեակցիաներ տալիս։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ