Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Երրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. Փաստաբան Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ)

Երբ հասարակությունը դատապարտում է մարդուն ցմահ. «Իրավունքը» շարունակում է բացառիկ իրավունքով ներկայացնել հայտնի փաստաբանի հոդվածաշարը

ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
    ՄԱՍ 3

ԵՐԲ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ ՑՄԱՀ

Դատարանը կարող է դատապարտել մարդուն տարիների ազատազրկման։
Բայց հաճախ կա մի դատավճիռ, որը շատ ավելի երկար է տևում։
Այդ դատավճիռը կայացնում է հասարակությունը։
Դատարանի վճիռը ունի ժամկետ։
Հասարակության վճիռը՝ հաճախ ոչ։

Երբ մարդը կատարում է ծանր հանցագործություն, հասարակության բնական արձագանքը վրդովմունքն է։
Սա հասկանալի է և նույնիսկ արդարացված։
Բայց իրավունքը հենց այդ պատճառով է ստեղծվել, որպեսզի մարդու նկատմամբ վերաբերմունքը որոշվի ոչ թե զայրույթով, այլ օրենքով։
Երբ դատարանը կայացնում է դատավճիռ, ենթադրվում է, որ դրանով ավարտվում է պետության պատժի իրավունքը։
Այնուհետև սկսվում է մի այլ գործընթաց՝
մարդու վերադարձը դեպի հասարակություն։

Սակայն իրականում այդ ճանապարհը հաճախ փակվում է ոչ թե օրենքով, այլ մարդկանց վերաբերմունքով։

Մարդը կարող է կրել իր պատիժը, անցնել տարիներ, փոխվել, հասկանալ իր կատարածի ծանրությունը, սակայն երբ նա փորձում է վերադառնալ հասարակություն, հաճախ բախվում է անտեսանելի պատի։
Այդ պատը կոչվում է անվստահություն։
Երբեմն այն արտահայտվում է լուռ հայացքներով,
երբեմն՝ աշխատանքի մերժումով,
երբեմն՝ հասարակական պիտակով, որը մարդուն ուղեկցում է ամբողջ կյանքում։
Մարդը դառնում է ոչ թե իր անունով, այլ իր անցյալով։

Եվ այդ պահին հասարակությունը անգիտակցաբար ստեղծում է մի նոր պատիժ՝
կյանքի վերջը մինչև կյանքի վերջը կրելու պատիժ։
Սակայն այստեղ կա մի լուրջ հարց։
Եթե մարդը երբեք չի կարող վերադառնալ հասարակություն, ապա ինչու՞ պետք է նա փորձի փոխվել։
Եթե մարդը գիտի, որ հասարակությունը երբեք չի ընդունելու իրեն, ապա ինչու՞ պետք է նա հավատա իր փոփոխության իմաստին։
Այս հարցը ոչ միայն բարոյական է, այլ նաև իրավական։

Քրեակատարողական համակարգի ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այն համոզման վրա, որ մարդը կարող է վերադառնալ հասարակություն։
Եթե այդ հնարավորությունը փակվում է, ապա բանտերը դադարում են լինել ուղղման վայր և դառնում են պարզապես մեկուսացման տարածքներ։
Սակայն պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ մարդը կարող է փոխվել։
Կան մարդիկ, ովքեր բանտում սկսում են կարդալ, սովորել, մտածել իրենց կյանքի մասին, վերագտնել հավատը, վերագտնել խիղճը։
Երբեմն բանտի խցում մարդը առաջին անգամ է հասկանում կյանքի արժեքը։
Երբեմն հենց այնտեղ է մարդը առաջին անգամ հասկանում, թե ինչ է նշանակում պատասխանատվություն։
Եվ հենց այդ պահին սկսվում է ամենակարևոր փոփոխությունը։
Բայց եթե հասարակությունը չի հավատում այդ փոփոխությանը, ապա այդ ամբողջ ճանապարհը կորցնում է իր իմաստը։
Քանի որ մարդը չի կարող ապրել առանց հավատալու, որ իր կյանքը կարող է նորից արժեք ունենալ։
Հասարակությունը հաճախ պահանջում է արդարություն։
Բայց արդարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ողորմության։
Քանի որ իրավունքը առանց ողորմության վերածվում է մեխանիկական համակարգի, որտեղ մարդը դադարում է լինել մարդ և դառնում է պարզապես գործ։
Քրիստոնեական ուսմունքը վաղուց տվել է այս հարցի պատասխանը։
Ամենածանր մեղքը կատարած մարդը նույնպես չի զրկվում ապաշխարելու հնարավորությունից,բացառությամբ,կարծում եմ' դավաճանությունը։
Եթե մարդուն նույնիսկ Աստված տալիս է ապաշխարության հնարավորություն, ապա հասարակությունը ի՞նչ իրավունք ունի վերջնականապես փակելու այդ ճանապարհը։
Սա չի նշանակում մոռանալ հանցագործությունը։
Սա նշանակում է ընդունել, որ մարդը չի կարող հավերժ մնալ իր ամենամեծ սխալի մեջ փակված։
Քանի որ եթե հասարակությունը մարդուն թողնում է իր անցյալի մեջ փակված, ապա իրականում դատապարտում է ոչ միայն նրան, այլ նաև ինքն իրեն։
Քանի որ հասարակությունը, որը չի հավատում մարդու փոխվելու հնարավորությանը, վաղ թե ուշ սկսում է կորցնել հավատը նաև սեփական ապագայի նկատմամբ։
Եվ այդ ժամանակ ամենամեծ վտանգը ոչ թե հանցագործությունն է։
Ամենամեծ վտանգը դառնում է անհույս հասարակությունը։
Իսկ այստեղ, որտեղ չկա հույս, արդարությունը նույնպես չի կարող երկար ապրել։
Ուստի իրական հարցը սա չէ, թե ինչ հանցագործություն է կատարել մարդը։
Իրական հարցը սա է.
Արդյո՞ք մենք պատրաստ ենք հավատալ, որ մարդը կարող է նորից մարդ դառնալ։
Քանի որ եթե մենք կորցնում ենք այդ հավատը,
ապա այդ օրը մենք կորցնում ենք նաև արդարադատության ամենակարևոր հիմքը։
Եվ հենց այդ պահին հասարակությունը աննկատ կերպով սկսում է կառուցել ոչ թե արդարության աշխարհ,
այլ վախի և անտարբերության բանտ։

(շարունակելի)

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Փաստաբան

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալՀավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀայաստանինՀայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային երկու հանդիպումԱսում էին՝ ջրի գույնը բնական չէ, Երևանում մեծ վթար էր եղել, ահազանգեր, խնդիրներ կայինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՇվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԵրրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. ՓաստաբանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ ՕվերչուկԵԱՏՄ-ում պահպանվում են ՀՀ-ի հանդեպ սահմանափակումները, դրանք դժվարություններ են ստեղծումTRIPP-ը «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչն է. ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կստեղծի երկաթուղային կապԻնչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն ՀովասափյանՀանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբUcom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՈվ է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասինԱրթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան իր գործով հերթական նիստինՈրոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված