Ծվունները հանեք. Փաշինյանը նոդ հրահանգ է իջեցրել Եթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողին Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը ԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին Օրվա խորհուրդ. Մայիսի 7 Երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու» Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա

Ղազախստանում հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել նոր սահմանադրությանը

Ղազախստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով երկրի նոր սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների 87.18 տոկոսը կամ 7 միլիոն 954 հազար 667 մարդ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրել է Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հայտնել է, որ երկրի նոր Սահմանադրության հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 9 միլիոն 127 հազար 192 մարդ  կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների 73.12%-ը։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել էր հանրաքվեի քարոզարշավին ակտիվորեն մասնակցած երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և անդրադարձ կատարել քվեարկության դրված փաստաթղթի կարևորությանը:

«Այս օրը, անկասկած, ընդմիշտ կմնա երկրի տարեգրքերում։ Այսուհետ մարտի 15-ը կնշվի որպես Սահմանադրության օր։ Ես կարդացել եմ բազմաթիվ երկրների սահմանադրություններ և վստահորեն կարող եմ ասել, որ մեր հիմնական օրենքը ամենաառաջադեմներից է», – ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը շեշտել է, որ նոր սահմանադրությունը հիմնականում կենտրոնացած է երիտասարդության վրա, նրանում առկա են այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են կամավորությունը, գիտությունը, նորարարությունը և արհեստական ​​բանականությունը։

«Կատարվել է լայնածավալ արշավ։ Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Այս ամռանը խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, և մենք պետք է դրանք անցկացնենք միասնական՝ որպես մեկ երկիր։ Ես կարծում եմ, որ նոր խորհրդարանը պետք է լինի երիտասարդների խորհրդարան»,-հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ղազախստանում նոր սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է մարտի 15-ին՝ տեղական ժամանակով 7:00-ից մինչև 20:00-ն:

Հանրաքվեում Ղազախստանի քաղաքացիներին տրվել է մեկ հարց. «Դուք ընդունո՞ւմ եք Ղազախստանի Հանրապետության նոր սահմանադրությունը, որի նախագիծը լրատվամիջոցներում հրապարակվել է 2026 թվականի փետրվարի 12-ին»։

Քվեաթերթիկն առաջարկել է պատասխանի երկու տարբերակ՝ «Այո՛, ընդունում եմ» կամ «Ո՛չ, չեմ ընդունում»։

Նոր սահմանադրության տարբերակի առանձին գլուխների կամ հոդվածների համար առանձին քվեարկություն նախատեսված չի եղել։ Այն պարզապես ընդունվել կամ մերժվել է ամբողջությամբ։

Սահմանադրության նախագծի տեքստը ղազախերենով և ռուսերենով, ինչպես նաև աուդիո տարբերակը հասանելի է եղել բոլոր ընտրատեղամասերում։

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ նոր սահամանդրության վերաբերյալ հանրաքվեին մասնակցելու հնարավորություն ուներ ավելի քան 12 միլիոն ընտրող։

Հանրաքվեի ընթացքը վերահսկելու համար հավատարմագրվել էին 359 միջազգային դիտորդներ և 206 օտարերկրյա լրագրողներ։ Բացի այդ, 54 երկրներում բնակվող կամ ճանապարհորդող Ղազախստանի քաղաքացիները հանրաքվեին մասնակցելու հնարավորություն են ունեցել ընդհանուր առմամբ 71 ընտրական հանձնաժողովներում, որոնք ստեղծվել են Ղազախստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում։

Ընդհանուր առմամբ փոփոխությունները վերաբերում են երկրի հիմնական օրենքի տեքստի 84 տոկոսին։

Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Ռուսերենի կարգավիճակը երկրում մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Նոր սահմանադրության ընդունման պայմաններում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Արդեն նոր՝ մեկպալատանի խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել հուլիսին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ծվունները հանեք. Փաշինյանը նոդ հրահանգ է իջեցրելԵթե ՀԱՊԿ-ը պարտականությունները չի կատարում, ինչ անեմ, քֆուր մի հատ տա՞մ, դուրդ կգա՞. Կարապետյանը՝ լրագրողինՀաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ ՊեսկովՏարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՓաշինյանն օրենքից դուրս ամեն միջոցի կդիմի, որ իշխանությանը հավակնող բոլոր ուժերին խաղից դուրս թողնի․ Տիգրան ԱբրահամյանՔԿ նախագահը Բագրատ Սրբազանի ձեռքով գրված թղթի մասով իր խոսքերից հրաժարվեց․ «Ձեզ մոլորեցրել են». Տեսանյութ«Սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրայինի հետ լարվածության մասին․ արձագանք Լուսինե Թովմասյանի և Սմբատյանի շուրջ աղմուկին»Նախանձում է. Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ Բելառուսին ուղղված քննադատությանըԴատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում․ ՔՊ ցուցակից դուրս է գալիս, որ փոխքաղաքապետ մնաԶելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքըՀՀ ժամանած Լատվիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողինՊարո՛ն ընկեր Փաշինյան ջան, էս մարդիկ մի կենացը զոռով են հիշում, պռավի 2500 հարցը ո՞նց հիշենՄեքենայի մեջ մաhացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ ԿալոշյանըԱնդրանիկ Քոչարյանը «Մարտի 1-ի» մասին խոսելու փոխարեն թող 44-օրյայի զեկույցը մեզ ներկայացնի. ՕհանյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունըՍիրելի' ընդդիմություն, ես ձեզ հաջորդ ԱԺ-ում չեմ կարոտի, միայն Արծվիկ Մինասյանին. Ռուբեն ՌուբինյանԻմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման ՀՀԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կառավարության նիստ. ուղիղ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված