Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան

Հայտնի «Կոնտրաբաս»-ը իջել է բեմի տակ եւ ասում է այն, ինչի մասին լռում ենք

Մշակութային

ԱՌԱՋՆԱԽԱՂ

Թե՛ լրագրողներիս, թե՛ թատերասեր հանրությանը միշտ հետաքրքրել է՝ ինչ է կատարվում բեմի կուլիսներում։ Սակայն այսօր իրավիճակ է փոխվել. հետաքրքրությունը աստիճանաբար տեղափոխվում է ավելի խորք՝ բառացիորեն բեմի տակ։ Հենց այնտեղ՝ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մեծ բեմի ներքեւում, որտեղ սովորաբար հանդիսատեսի մուտքը փակ է, այս անգամ բացվել են դռները նոր ներկայացման համար։

Այդ կուլիսային միջավայրում բեմադրվել է գերմանացի գրող եւ կինոսցենարիստ Պատրիկ Զյուսկինդի հայտնի «Կոնտրաբաս» պիեսը, որը գրվել է 1980 թվականին եւ համարվում է համաշխարհային դրամատուրգիայի լավագույն մոնոներկայացումներից մեկը։

Ներկայացման բեմադրիչ, դերասանուհի ԵԼԵՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով՝  այս պիեսը աշխարհի գրեթե բոլոր երկրներում բեմադրվել է տղամարդ դերակատարով, սակայն այս անգամ գլխավոր հերոսը կին է:

«Զյուսկինդի «Կոնտրաբասն» ուղղակի աներեւակայելի պիես է: Պիեսն, իհարկե, տղամարդու մասին է գրված, բայց մենք համարձակվեցինք այս ներկայացման գլխավոր հերոս դարձնել կնոջ: Իհարկե, դրա համար անհրաժեշտ էր ադապտացիա: Ադապտացիան կատարելու ընթացքում ես մոտեցա տեքստին այնպես, որ այն համահունչ լինի դրամատիկ դերասանի մեր մասնագիտությանը եւ չլինի միայն նվագախմբի, օպերային երաժիշտների մասին, ինչպես գրված է պիեսում: Գլխավոր ասելիքը պիեսի հենց սա է, որ յուրաքանչյուր հանդիսատես, անկախ իր մասնագիտությունից, դիտելիս կարողանա նույնանալ եւ իր մասնագիտությունը կապել այս ներկայացման հետ՝ լինի թատերագետ, դերասան, մաքրուհի, քննադատ, թե՝ մետաղագործ: Այստեղ շատ կարեւոր է մարդու զգացմունքները, ասոցիացիաները, սերը հանդեպ իր սեղծագործական գործունեությանը, մասնագիտությանը եւ հույսը՝ լուսավոր ապագայի նկատմամբ», – ասում է Ելենա Վարդանյանը:

Պիեսի հիմքում ոչ միայն երաժշտի պատմությունն է, այլ մարդու՝ իր մասնագիտության, անցած ճանապարհի եւ ինքնության մասին։ Այս առումով Զյուսկինդի ստեղծագործությունը հաճախ անվանում են «մաթեմատիկական ճշգրտությամբ կառուցված» դրամատուրգիա։

Ի դեպ, թեեւ ներկայացումը դասական իմաստով մոնոներկայացում է, բեմում միայն գլխավոր հերոսը չէ։ Նրան ուղեկցում են եւս չորս դերասան, ովքեր ամբողջացնում են պատմությունը եւ ստեղծում յուրահատուկ թատերական միջավայր։ Կոնտրաբասահարի դերում հանդես է գալիս դերասանուհի ԼԻԼԻԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, ով սկզբում երկմտել է՝ ընդունե՞լ առաջարկը, թե՝ ոչ. «Ես խաղում եմ տղամարդու կերպար, ինչի մասին երկար տարիներ երազել եմ: Սա մարդու մասին պատմություն է՝ շատ խտացված, հոգեբանական վիճակում: Ամեն հանդիսատես, եթե անկեղծ, կտեսնի ինքն իրեն՝ իր իսկ կյանքը»:

Ըստ դերասանուհու, ներկայացումը հանդիսատեսի համար ծառայում է որպես հոգեբանական հայելի. «Հայելին բավականին դաժան է՝ ոչ մի բան չի շրջանցում. չի անում ակնարկներ, ուղղակի ասում է այն, ինչ բոլորը գիտեն, բայց հաճախ լռում են: Երբեմն յուրաքանչյուրս հայտնվում ենք մի կետում, որտեղ այլեւս շարունակելու ճանապարհ չենք տեսնում: Բայց այդ ճանապարհը կա, հանդիսատեսը տեսնելու է: Նույնիսկ վստահ եմ, որ երիտասարդ հանդիսատեսին այն օգնելու է որոշումներ կայացնելու հարցում»:

Ներկայացման մեջ կա կարեւոր մենախոսություն, որը դառնում է պատմության առանցքը. յուրաքանչյուր մարդ իր տեղում անում է այն, ինչ կարող է՝ չնայած դժվարություններին:

«Մենք անչափ ուրախ ենք, որ ներկայացումը տեղի ունեցավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի պատերի ներքո, քանի որ ե՛ւ ես, ե՛ւ Լիլիան արդեն 18 տարի աշխատում ենք այստեղ: Մեզ համար շատ կարեւոր է, թե ինչպես է հենց ռուսական դրամատիկական թատրոնի հանդիսատեսն ընկալում մեր ներկայացումը։ Երբ ներկայացման առաջնախաղից մեկ օր առաջ եղավ փակ ցուցադրություն մեր սիրելի եւ հարազատ ստեղծագործական թիմի համար, այդ ժամանակ արդեն հասկացանք, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով ինչպես նրանց, այնպես էլ մեր հանդիսատեսի հետ նայելով նույն ուղղությամբ: Շնորհակալություն եմ հայտնում մեր ամբողջ ստեղծագործական թիմին եւ հատկապես թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանին՝ մեզ այսպիսի հնարավորություն տալու համար», – եզրափակեց Ելենա Վարդանյանը:

Նկատենք, որ այս ներկայացումը հանդիսատեսի համար եւս մեկ բացառիկ հնարավորություն է՝ ոչ միայն բացահայտելու պիեսի խորքային ասելիքը, այլ նաեւ առաջին անգամ տեսնելու թատրոնի այն տարածքը, որը սովորաբար փակ է։ Այո՛, երբեմն ամենահետաքրքիր պատմությունները ծնվում են հենց այնտեղ, որտեղ սովորաբար ոչ ոք չի նայում, օրինակ, բեմի տակ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. Ուշակով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված