Սամվել Կարապետյանին միանշանակ աջակցում եմ. Սերժ Սարգսյանի հետ շփումներ ունեմ. Կարեն Կարապետյան
Aysor.am-ը գրում է.
Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցով դատական նիստը։
Դատարան է եկել նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա լրագրողների հարցերին չպատասխանեց, ասաց՝ հարցազրույց տալու տրամադրվածություն չունի։
«Ես իրավունք ունե՞մ հարցազրույց չտալու, խնդրում եմ՝ հարգել իմ այդ իրավունքը»,- նշեց Կարապետյանը։
Հայաստանի նախկին վարչապետը միայն ասաց, որ աջակցում է Սամվել Կարապետյանին։
Հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ շփումներ ունի՞՝ նա արձագանքեց. «Շփումներ ունեմ»։
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2026/03/13/%D5%AF%D5%A1%D6%
