Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ալյանսականները խոստանում են Հայաստանում օրենքով վերականգնել մահապատիժը

Ներքաղաքական

Երկուշաբթի աշխատանքային օրվա վերջում հավաքված ալյանսականները հայտարարեցին իրենց նախընտրական խոստումը` Հայաստանում օրենքով վերականգնել մահապատիժը` որպես պետական դավաճանության, պետական մասշտաբի թալանի և այլ ծանրագույն հանցագործությունների համար պատիժ։

«Ալյանս» կուսակցությունը հայտնի է նրանով, որ այն հիմնադրել է նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը քննադատում է նախկին իշխանություններին Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության զավթումը թույլ տալու համար, իսկ վերջինիս նկատմամբ որդեգրել է արմատական, երբեմն սահմաններն անցնող ծայրահեղ ընդդիմադիր դիրքորոշում։

Տիգրան Ուրիխանյանը բացի սոցիալական, իրավական, անվտանգային ծրագրային դրույթներից, շեշտը դրեց ֆեյք հեղափոխության, սադրված պատերազմի, Արցախի հանձնման, ՀՀ-ի տարածքները հենց այնպես հանձնելու և 8 միլիարդ արտաքին պարտք մսխելու համար իշխանություններին օրինական, բայց խիստ պատժի ենթարկելու խոստման վրա։

Հետաքրքիրն այն է, որ չնայած Ուրիխանյանը հակաիշխանական կոչերի համար հետախուզվում և գտնվում է Հայաստանից դուրս, սակայն կուսակցությունը ակտիվ գործում է ու պատրաստվում մասնակցել ընտրությունների։

Ի դեպ, Ուրիխանյանին հաջողվել է պահպանել ՀՀ-ում մշտական բնակության ռեժիմը, սովորելով Մոսկովյան ԲՈՒՀ-երից մեկում, ինչն, ըստ օրենքի, համարվում է հարգելի բացակայություն և չի խանգարում ընտրություններին մասնակցելու։

Եվս մեկ հետաքրքիր հանգամանք՝ համաժողովին էկրանից մասնակցում էր հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), ով ևս հետախուզվում է հայաստանյան իրավապահների կողմից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ