Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Միութենական պետությունը չի սահմանափակում անդամ պետության ինքնիշխանությունը, չկա նման որեւէ կետ. Այվազյան

Ներքաղաքական

Արցախիհերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է լինի Միութենական պետության կազմում։ Նաը նդգծելէ, որտարածաշրջանի իրավիճակը շատ ծանր է, միջազգային մակարդակում ոչ մի փաստաթուղթ չի գործում, եւ մոտապագայում քաղաքական քարտեզը կարող է փոխվել։ Բալասանյանը նաե ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ լավ հարաբերությունների անհրաժեշտությունը եւ նշել, որ նոր միութենական համակարգը կարող է հիշեցնել Խորհրդային Միության ժամանակաշրջանը։ Այս հայտարարությունը լայն արձագանք է առաջացրել՝ ինչպես իշխանության, այնպես էլ մի շարք ընդդիմադիր գործիչների շրջանում։ Թեմայի շուրջ«Իրավունք»-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ կասեքՎիտալիԲալասանյանի հայտարարության վերաբերյալ իշխանության եւ որոշ ընդդիմադիր շրջանակների ջղագրգիռ արձագանքների մասին:

— Իշխանության առումով ամեն բան պարզ է, թե ինչու տվեցին նման արձագանք:Դա հերթական հակառուսական տրամադրություն հրահրելն էր: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, կասեմ, որ դա ուղղակի տգիտության հետեւանք է, քանի որ հարցն այն չէ, թե՝ մտնո՞ւմ ենք Միութենական կազմ կամ չենք մտնում, հարցն այն է, որՄիութենական պետությունը «գուբեռնիա» դառնալու հետ ոչ մի կապ չունի:Միութենական պետությունը, ինքնիշխան պետություններից ամբողջովին բաղկացած միություն է: Այնտեղ ոչ մի ինքնիշխանության սահմանափակումներ չկան: Եթե նայենքՄիութենական պետության փաստաթղթերն, ապա կտեսնենք, որ չկա որեւէ մի կետ, որով սահմանափակվում է անդամ պետության ինքնիշխանությունը:

Օրինակ` Եվրամիության փաստաթղթերում կան նման կետեր: Ավելին՝ ուղիղ կետ կա, որտեղ ասվում է, որ անդամ պետությունը մի շարք ոլորտներում որոշումներ կայացնելու իրավունքը զիջում է Եվրամիությանը: Իսկ այստեղ նման կետեր չկան:Հետեւաբար,այդպիսի ձեւակերպումները, ամբողջովին հորինված են: Այլ հարց է՝ այնտեղ սպասո՞ւմ են մեզ, թե՝ ոչ:

— Առնվազն վերջին հինգ տարին ակտիվորեն այս մասին խոսվում է, ի՞նչ նոր բան էր ասելՎիտալիԲալասանյանը, որ այսպիսի մեծ աղմուկ բարձրացավ:

—Դե պարզ է. իշխանությունը փչում է հերթական փուչիկը, որ իբր մեզ ցանկանում են ինքնիշխանությունից զրկել,Ռուսաստանը ուզում է մեր իշխանությունը խլել եւ այլ նմանատիպ զառանցանքներ: Իսկ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ էլ խոսում են չիմացությունից կամ ունեն այլ պատճառներ:Հիմնականում կարծում եմ՝ չիմացության արդյունք է:Պարզապես, նման կերպ խոսողները չեն կարդացել, թե իրենից ինչ է ներկայացնում Միութենական պետությունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ