Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Հայաստանում օտարերկրացիների շրջանում հանցագործությունների քանակը աճում է

Վերլուծություն

Չնայած նրան, որ “Numbeo” միջազգային հարթակի տվյալներով Երեւանը կայուն կերպով ընդգրկվում է աշխարհի տասը ամենաապահով քաղաքների շարքում, տեղական Ներքին գործերի նախարարության հանցագործությունների վիճակագրության ամփոփագրերը ուղղում են (սրբագրում են) պատկերը հակառակ կողմից։

 Փորձագետների կարծիքով՝ Երևանն անվտանգ էր մինչև Խորհրդային Միության փլուզումը և վերադարձավ իր անխռով հանգստությանը միայն 1990-ականների քաոսից հետո, ինչը բազմիցս նշել են Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը: Հենց նրանց սուբյեկտիվ տվյալներն են ընկած ագրեգատորի սիրողական մեթոդաբանության հիմքում՝ իրենցով փոխարինելով զբոսաշրջության ոլորտի փորձագետների լուրջ վերլուծությունը: Այդ պատճառով  համաշխարհային 140 անվանակարգերի շարքում Հայաստանը համարվում է հանցագործության դեմ պայքարի առաջատարը՝ Սլովենիայից, Վրաստանից, Հոնկոնգից և Ճապոնիայից հետո: «Հատկապես Հոնկոնգից ու Ճապոնիայից, որոնց հիշատակումը այս համատեքստում անմիջապես հիշեցնում է այնտեղի հանցավոր «Յակուձա» և «Տրիադ» սինդիկատները,– բաց չթողեցին իրավիճակը թեթև հումորային երանգով մեկնաբանելու հնարավորությունը սոցցանցի օգտատերերը։

Սակայն ՆԳՆ-ում համարում են, որ Հայաստանում սպանությունների մակարդակը երկու անգամ քիչ է համաշխարհային միջինից՝ մոռանալով դրա հետ մեկտեղ նշել իր համեստ քանակով բնակչության համամասնությունը «մեկ շնչի հաշվով»: Վերջին մարդահամարի համաձայն այս թիվը չի հասնում նույնիսկ երեք միլիոնի: Ինչպես նշել է նախկին նախարար Վահե Ղազարյանը, 2019-ից 2023 թվականներին ավելի հաճախ կատարվել են այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, զենքի անօրինական շրջանառությունը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, խուլիգանությունը, գողությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խարդախությունը: Ընդ որում, ամենահանցավոր քաղաքներն են Երևանն ու Վաղարշապատը, որոնցում գրանցվել է ծանր և հատկապես ծանր հանցագործությունների ամենամեծ քանակը: Սակայն ներկայիս ուժային գերատեսչության ղեկավար Արփինե Սարգսյանի խոսքով՝ «քրեական ոստիկանությունում հաջողվել է գրանցել չբացահայտված սպանությունների զրո դեպք»,  իսկ հանցագործությունների աճի դինամիկան բացատրվում է հետաքննությունների թափանցիկությամբ:

«2025 թվականի ինը ամիսների տվյալներով՝ գրանցվել է թաքնված հանցագործությունների, թմրանյութերի ապօրինի վաճառքի, զենքի ապօրինի շրջանառության դեպքերի աճ»,– ասում է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ նկատվում է անչափահասների շրջանում հանցագործությունների թվի 4 տոկոսով նվազում: Սակայն այս վերջին հայտարարությունը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ոստիկանության ամփոփագրերի համաձայն դանակակռիվներով և հաճախ ողբերգական հետևանքներով դեռահասների դաժան հաշվեհարդարները երկրում դարձել են սովորական երևույթ: Մինչ կին պաշտոնյան հաղթականորեն շեփորում էր անչափահասների կատարած հանցագործությունների տոկոսային նվազման մասին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 13-ամյա դպրոցականին հոսպիտալացրին Երևանի հիվանդանոցում: Ոստիկանության տվյալներով՝ փետրվարի կեսին նրան դաժանորեն ծեծել էին երեք համադասարանցիներ:

Ներքին հանցավորության պատկերին այսօր ակտիվորեն խառնվել է օտարերկրացիների աշխարհագրությունը, որոնք Հայաստան են եկել Իրանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բանգլադեշից, Ֆիլիպիններից, Պակիստանից և նույնիսկ Ադրբեջանից։ Մասնավորապես, ինչպես հաղորդվել է ոստիկանության ամփոփագրերում, առանց փակագծերը բացելու, 2024 թվականին մեր երկրի տարածքում գրանցվել են պետական սահմանի ապօրինի հատումներ, սպանություններ և զենքի անօրինական օգտագործում Ադրբեջանի քաղաքացիների կողմից։ Օտարերկրացիների շրջանում կատարված քրեական հանցագործությունների ընդհանուր զանգվածի մեջ առաջին տեղում են Ասիայից եկած միգրանտ աշխատողները և ոչ թե 2022 թվականից հետո Հայաստան լցված ռուս և ուկրաինացի ռելոկանտները։ Սկզբում իրենց քաղաքական գործողությունների համար աջակցություն չգտնելով հայ հասարակության մեջ՝ նրանք անցան զուտ սեփական կյանքը կազմակերպելու կենցաղային խնդիրներին։ Մնացած միջադեպերում դիտվում է քրեական հանցանքի բաժանում ըստ կատեգորիաների։

Այսպես, վրացիները մյուսներից ավելի հաճախ են մասնակցում գողությանը: Թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեջ ներգրավված են հիմնականում Իրանի քաղաքացիները, ընդ որում, ոչ թե Երևանում Նովրուզի տոնակատարության նպատաով զանգվածաբար գալու ժամանակ, այլ կլոր տարվա ընթացքում: Հնդկաստանի քաղաքացիները մասնակից են խուլիգանական գործողությունների՝ մարմնական վնասվածքներ պատճառելով, այդ թվում՝ իրենց հայրենակիցներին: Ամեն դեպքում, տեղական մամուլը կանոնավոր կերպով տեղեկացնում է նմանատիպ հանցագործությունների մասին անկեղծ վերնագրերով. «Երևանում Հնդկաստանից եկած վեց հոգի առևանգել են իրենց հայրենակցին հայ քաղաքացու հրամանով», «Հնդիկները դանակակռիվ են կազմակերպել Էրեբունու շրջանում», «Երևանի հանրակացարաններից մեկում հնդիկների միջև վեճը վերածվել է արյունալի դանակահարության»: Հրազենի կիրառմամբ վերջին «մարտերից» մեկը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 30-ին «Ֆլամինգո» հոսթելում:

Միևնույն ժամանակ օտարերկրացիների շրջանում հանցագործությունների թիվը կայուն միտում ունի աճելու։ Եթե 2021 թվականին իրավախախտումների մեջ ներգրավված են եղել 76 օտարերկրացներ, 2022 թվականին՝ 139, իսկ 2023 թվականին՝ 146, ապա 2024 թվականին հանցագործությունների մեջ ներգրավված են եղել արդեն այլ պետությունների մոտ 215 քաղաքացիներ։

2025 թվականի ընթացքում օտարերկրացիների կատարած հանցագործությունների քանակի վերաբերյալ ստույգ պաշտոնական տվյալներ բաց աղբյուրներում չկան: ՀՀ գլխավոր դատախազության կամ Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվություններում նույնպես ըստ ազգային հատկանիշների, այդ թվում՝ Հնդկաստանի քաղաքացիների կատարած հանցագործությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ վերջին ժամանակներս չկան, ինչն արդեն որոշակի մտքերի տեղիք է տալիս: Երկրում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների քանակի վերաբերյալ նույնպես ճշգրիտ վիճակագրություն չկա, սակայն ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը տատանվում է 20-ից մինչև 40 հազարի սահմաններում: Ընդ որում, Հայաստանում հնդկական համայնքը շարունակում է շեշտակի աճել՝ դառնալով օտարերկրացիների երկրորդ ամենամեծ խումբը՝ ռուսաստանցիներից հետո: Ու թեև հնդիկների հիմնական գանգվածը գալիս է փող աշխատելու աշխատանքային վիզաներով, 2024 թվականին գրանցվել է Հնդկաստանից մոտ 12 հազար անօրինական միգրանտ: Հաշվի առնելով անօրինական միգրացիայի և անօրինական բնակության նշանակալի աճը, նույն թվականին Հայաստանի կառավարությունը խստացրեց Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Այժմ նրանց առաջարկվում է Հայաստանում օրինականացման երկու ճանապարհ՝ մշտական ​​բնակություն կամ ՀՀ քաղաքացիություն, ինչը, ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների, թույլ է տվել Հայաստանին տարանցիկ երկրի կարգավիճակից վերածվել մուտքի կետի:

Հասարակության մեջ նրանց նկատմամբ խառը զգացմունքներ կան՝ սկսած հյուրընկալությունից մինչև դժգոհություն և նույնիսկ տարակուսանք, թյուրիմացություն, օրինակ՝ 2023 թվականի սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հայտարարության՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք իրավունք ունեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, եթե վերջին մեկ տարվա ընթացքում հաշվառված են Երևանում։ Երևանում այդպիսիք 14,653-ն էին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 11,890 և Հնդկաստանի 89 քաղաքացի։ Սակայն, դատելով կեղծ ոգևորությունից և դեպի ընտրատեղամասեր հանդիսավոր զանգվածային երթերից,  պարզվեց,  որ մեծամասնությունը «ռետինե առաձգական» բնակարաններից եկած հնդիկներ էին, այլ ոչ թե ռուսաստանցիներ։ Կոգնիտիվ դիսոնանսն այն էր, որ մանիպուլյատիվ գործիք դառնալով՝ ՀՀ մայրաքաղաքի և անմիջականորեն երևանցիների ճակատագիրը որոշեցին մեր երկրում ժամանակավորապես բնակվող մարդիկ։ Կամ, ինչպես ասում են, նրանք կգնան, իսկ մենք ստիպված կլինենք տակից դուրս գալ։

Միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը իբր թե փորձում է ներդնել իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ծրագրեր, սակայն խնդիրը շարունակում է սուր մնալ։ Հայրենակիցների մեծ մասը առաջվա պես չի շտապում վերադառնալ իր հայրենի օջախը՝ տնտեսական լճացման, անբավարար կենսամակարդակի, պատրանքային անվտանգության և պետական ծառայությունների անհամարժեք որակի փոխարեն ընտրելով մեկ այլ երկրում հաստատած իր կյանքի կայունությունը։

Ինչպես նշում է ազգագրագետ և պատմական գիտությունների դոկտոր Արտաշես Բոյաջյանը, Հայաստանում ժողովրդագրական աղետ է տեղի ունենում։ «2022 թվականից ի վեր Երևան են գալիս տասնյակ հազարավոր ռուսներ, ուկրաինացիներ, Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի քաղաքացիներ, և հետևանքները մեր հանրապետության համար կարող են վատ լինել։ Մի կողմից օտարերկրացիների գալը Հայաստան ունի իր դրական կողմերը՝ լրացուցիչ ֆինանսական հոսքի տեսքով, սակայն ժամանակի ընթացքում կարող են առաջանալ հակամարտություններ տեղի բնակիչների և նորեկների միջև, որոնց պատճառը կարող են դառնալ մրցակցությունը աշխատաշուկայում, սովորույթների ու մտածելակերպի տարբերությունները։ Հնարավոր է սա հիմա չի նկատվում, սակայն 5-10 տարի անց ակնհայտ կդառնա, երբ էթնոժողովրդագրական պատկերը կարող է ամբողջությամբ փոխվել»,– կարծում է նա՝ միաժամանակ նշելով, որ տարածաշրջանի անկայուն աշխարհաքաղաքական իրադրությունը կարճ ժամանակահատվածում կարող է ամբողջությամբ վերափոխել երկիրը։ Նրա խոսքով՝ եթե բնիկ բնակչությունը նվազի թեկուզ 1000 մարդով, դա աղետ կլինի ամբողջ հանրապետության համար։

Ի դեպ, այս խնդիրները այսօր անհանգստացնում են շատ հետխորհրդային հանրապետությունների, ինչի մասին անցյալ տարվա սեպտեմբերին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա տեսակամուրջի ժամանակ հայտարարել էր Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես պարզվեց, միգրացիոն մարտահրավերները ազդել են նաև Ղրղզստանի վրա, որտեղ նույնպես Հնդկաստանի ու Պակիստանի քաղաքացիների մեծ ներհոսք է զգացվում։ Տեղի բնակիչների անհանգստությունն է առաջացնում նաև այն փաստը, որ 8000 պակիստանցի արդեն ստացել է Ղրղզստանի քաղաքացիություն, ինչը շուտով կարող է Ղրղզստանը վերածել Պակիստանի։ Այս դեպքում ի՞նչ ասենք Հայաստանի վերաբերյալ՝ կրկնակի քիչ բնակչությամբ։ Ամեն դեպքում, եվրոպական բազմամշակութայնությունը, որը սկզբում կողմնակից էր տարբեր մշակույթների խաղաղ համակեցությանը՝ առանց հարկադիր ձուլման, փաստացի ավարտվեց ճգնաժամով և դրա ձախողման ճանաչմամբ՝ առաջատար եվրոպացի քաղաքական գործիչների կողմից։ Այն հանգեցրել է փակ էթնիկ անկլավների ձևավորմանը, սոցիալական պառակտման աճին և ներգաղթյալների ու ընդունող հասարակությունների միջև լարվածությանը, ինչը հաճախ առաջացնում է անկարգություններ և բռնության աճ։

Ու թեև Հայաստանը համաշխարհային վարկանիշներում շարունակում է մնալ որպես խաղաղ ու հյուրընկալ երկիր՝ հարուստ պատմությամբ, վառ մշակույթով և ապշեցուցիչ ճարտարապետությամբ, այնուամենայնիվ, որոշ զբոսաշրջային օպերատորներ արդեն զգուշավոր հիշեցումներ են հրապարակում Երևան անվտանգ ճանապարհորդության վերաբերյալ։ Ճամփորդական հրահանգներում նշվում է, որ «գրպանահատները կարող են գործել մարդաշատ վայրերում և հասարակական տրանսպորտում, ուստի հարկավոր է խուսափել պիկ ժամերին ուղևորություններից՝ գողության ռիսկը նվազագույնի հասցնելու համար», «խուսափել ծայրամասի տարածքներից, հատկապես գիշերը, և կապ պահպանել ընկերների կամ ընտանիքի հետ՝ հաղորդելով ձեր գտնվելու վայրի մասին»։ Նրանք միանգամից նշում են քաղաքի առավել արտահայտված քրեածին միջավայրով շրջանները՝ Կոնդը, Էրեբունին և Մալաթիա-Սեբաստիան, որտեղ զբոսաշրջիկները պետք է զգույշ լինեն ու խուսափեն այդ տարածքներից, հատկապես մութն ընկնելուց հետո։

Սակայն Երևանի քրեական աշխարհի շուրջ կրքերը առայժմ խիստ չափազանցված են, բայց նման խորհուրդների ի հայտ գալը արդեն իսկ զգաստացնում է։ Հանցագործությունը ազգություն չունի։ Առանցքային է մնում հետևյալ հարցը. ինչո՞վ են զբաղված իրավապահ մարմինները, որոնց աշխատավարձերը որոշ ստորաբաժանումներում տասնյակ անգամներով գերազանցում են միջին կենսաթոշակը։ Փոխարենը անցած տարին նշանավորվեց «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի, արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և Արշակ Խաչատրյանի, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի, բլոգերներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի, Գյումրու և Մասիսի քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի և Դավիթ Համբարձումյանի դեմ հարուցված աննախադեպ քրեական գործերով։

Նոր տարվա սկիզբն էլ արդեն նշանավորվել է սկանդալային տեսանյութերով, որոնք լայն արձագանք առաջացրին: Դրանցից մեկում օպերլիազորը ծեծում է հարցաքննվող տղամարդուն և անպարկեշտ վիրավորում է նրան ոստիկանության մայրաքաղաքի վարչությունում։ Ինչպես հայտնեցին գլխավոր դատախազությունից, փետրվարի 4-ին քրեական գործ է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից խոշտանգում): Ոստիկանը երկու ամսով տնային կալանքի տակ է առնվել: Մնացածը առայժմ «քննչական գաղտնիք» է: “News.am” գործակալության մեկ այլ տեսանյութ ներկայացնում է բացառիկ կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են դիպուկահարները բարձր դիրքերում տեղ զբաղեցնում վարչապետ Փաշինյանի և նրա շքախմբի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն գալուց առաջ Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը՝ հունվարի 27-ին: Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում թաղված զինվորների և զինվորականների ծնողները հայտնաբերել և կոշտ նախատել են չհրավիրված պատվիրակության պաշտպանությունն ապահովող դիպուկահարներին:

«Մեզ պատմեցին, որ զոհված զինվորների ծնողների մի խումբ հայտնաբերել է նրանց, կանգնել զինված ուժայինների առաջ և կոշտ նախատել՝ ասելով. «Ո՞ւմ եք պաշտպանում։ Դավաճանի՞ն, Եռաբլուրը մեծացնողի՞ն։ Ո՞ւմից եք նրան պաշտպանում։ Իրենց որդիներին կորցրած ծնողների՞ց»,– գրում է հրատարակությունը՝ միանշանակ նշելով, որ երիտասարդները, որոնք իրենց կամքին հակառակ հայտնվել էին «Եռաբլուրում», լուռ լսում էին այս ամենը՝ ոչ մի բառ չարտաբերելով։

Նրանց համար հարցի գինը մնում է քաղաքացիական խղճի և սեփական ստամոքսի միջև տատանումների լայնույթում։ Ստամոքսը, ինչպես երևում է, հաղթում է առողջ բանականությանը, նույնիսկ խորհրդարանական հերթական ընտրությունների նախաշեմին, երբ հունիսին կորոշվի Հայաստանի պետականության ճակատագիրը։ Հայաստանի, որը կառուցել են 30 տարի, և որը վերջին ութ տարիների ընթացքում կործանել են իմաստները, խորհրդանիշները, ավանդույթները, հավատքը և այլն փոխելով...

 

Ալեքսանդր Մարկոսյան

 

Լուսանկարում՝

Հնդկաստանի քաղաքացիները Երևանի «ռետինե առաձգական» բնակարաններից առանձնահատուկ ոգևորությամբ գնում են Երևանի ավագանու ընտրություններին

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված