Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Արդյո՞ք ազգի հոգեկան առողջությունը բուժելի է

Վերլուծություն

Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական ​​համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ

– Արթո՛ւր Վլադիմիրովիչ, ի՞նչ է ընդհանրապես սոցիալական հոգեբանությունը։ Թվում է, թե հասարակության ընդհանրացված հոգեբանական դիմանկարը նույնպես Ձեր գիտության ուսումնասիրության ​​նպատակներից մեկն է։ Եվ հասկանալի է, որ այս դիմանկարը որոշ չափով շեղվել է հոգեբանական նորմայից, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է վաղվա օրը պլանավորող ժողովուրդը քվեարկում պարտվողի, իսկ դա նշանակում է՝ նաև գալիք պարտությունների օգտին։

– Ազգի ներկայացուցչի սոցիալական դիմանկարը կամ կերպարը մշտապես կառուցվում ու վերակառուցվում է՝ պահպանելով կայուն, համեմատաբար անփոփոխ գծերը: Ընդ որում, ինչպես ցանկացած ազգի դեպքում, պետք է տարբերակել ազգի ներկայացուցչի կատարյալ և իրական կերպարը: Ցանկացած ազգ պատկերվում է հերոսների, շինարարների, փրկարարների, գիտնականների և այլ կերպարներով, որոնց անհրաժեշտ է ձգտել, և իրենց քաղաքացիներին դեպի դրան պետք է նպատակաուղղեն և՛ կրթական համակարգը, և՛ զանգվածային լրատվամիջոցները, և՛ եկեղեցին, և՛ հասարակության վրա ազդելու այլ միջոցները:

Սակայն այսօր, ցավոք, իդեալներից շեղումները դարձել են զանգվածային, և դա կրթության մեջ դաստիարակչական գործառույթի աստիճանական անկման (դեգրադացիա) հետևանք է, առավել ևս՝ զանգվածային տեղեկատվության համակարգում։ Երեխաներին և երիտասարդներին ուսուցանում են, դասավանդում են, բայց չեն սովորեցնում. նրանց ուսուցանում են գիտելիքներ ու հմտություններ, բայց չեն սովորեցնում լինել ազնիվ, խիզախ, արդարամիտ, պարկեշտ, քաղաքավարի։ Ավելին, ԶԼՄ-ներն ու ԶՀՄ-ները (զանգվածային հաղորդակցության միջոցներ) արմատավորում են «մեր ժամանակի հերոսների» հակաիդեալներ ու կերպարներ՝ մոդելների, աստղերի, բլոգերների, ուղիղ եթեր վարող, արժանահավատության զգացում կամ պատրանք ստեղծող սթրիմերների, ազդեցիկ անձանց (инфлюэнсер)՝ կարծիքի առաջնորդների, ընդ որում՝ ցանկացած տեսակի, և այլ կերպարներ, մինչդեռ իսկական հերոսների կերպարները զանգվածային հաղորդակցություններում աստիճանաբար մղվում են երկրորդ և երրորդ պլաններ՝ դառնալով լուսանցքային (մարգինալ), այսինքն՝ երկրորդական։ Այսպես տեղի է ունենում հասկացությունների նենգափոխում. անհրաժեշտը դառնում է անպետք, և հակառակը։ Սակայն հարկավոր է հիշել. երկիրն ու մարդկանց պաշտպանում են ոչ թե աստղերը, այլ բժիշկները, զինվորներն ու հրշեջները. շենքերը նախագծում են ոչ թե կարծիք ստեղծող ազդեցիկ անձինք, այլ ինժեներները։ Պետության ապագան ապահովում են գիտնականները և ոչ թե շոումենները, և հենց նրանց պետք է առաջ մղել ու ներկայացնել որպես հերոսների։ Բայց քանի որ կերպարների և իդեալների տարածմամբ զբաղվում են փիար անողները, սթրիմերներն ու շոումենները, ուստի նրանք մասսայականացնում են հենց իրենց ու իրենց նմաններին։ Սա է իրականությունը։

– Հասարակությունը պառակտված է, ինչը նշանակում է միավորող կողմնորոշիչների կորուստ, որը համընկնում է «վերահսկելի քաոս» ստեղծելու նպատակների հետ, երբ ոմանք անտառ են գնում, ոմանք՝ վառելափայտի: Հնարավո՞ր է, որ հասարակությունը կրկին միավորվի ազգային գաղափարների շուրջ, և ի՞նչ ժամկետներում:

– Պառակտված է ոչ ամեն մի հասարակություն, և ոչ բոլոր հարցերի շուրջ, այդ պատճառով անհրաժեշտ է խոսել կոնկրետ հասարակությունների, կոնկրետ հատվածների և կոնկրետ հարցերի առիթով: Օրինակ՝ ժամանակակից հայ հասարակությունը այս տարվա հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կարող է բաժանված լինել քաղաքական նախասիրությունների հարցում, սակայն 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ նա ցուցադրեց և, ամենից հավանական է, ցանկացած նմանատիպ իրավիճակում՝ թե՛ ներկայումս, թե՛ ապագայում, հերթական անգամ կրկին կցուցադրի ազգային միասնություն: Ավելին, սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության նույնիսկ լուսանցքում հայտնված և կյանքից վիրավորված անդամները արտաքին սպառնալիքի պայմաններում ցուցադրել են նույնպիսի հայրենասիրություն, ինչպիսին որ ավանդական արժեքների հետևորդներն են ցուցադրել: Դրա հետ մեկտեղ, անկասկած, հասարակական տրամադրությունների վրա արտաքին ազդեցությունը նպատակաուղղված է պառակտմանը. սա հասարակության մեջ քաոսային միտումներ ստեղծելու տարրն է, որոնք կարող են վերահսկվել դրսից, և դրանում ոչ մի նոր բան չկա: Հայտնի է պատմականորեն փորձված «բաժանի՛ր և տիրի՛ր» արտահայտությունը: Հետևաբար, պետական ​​կառավարման համակարգը պետք է հիմնված լինի տվյալ պետության տարածքում ապրող ժողովուրդների միավորման, մեծամասնության համար հասկանալի և ընդունելի գաղափարախոսության, ժամանակակից դրսևորումներով ու հնարավորություններով ավանդական հոգևոր-բարոյական արժեքների, իրական և ոչ թե կեղծ հերոսների կերպարների, փոխազդեցության և փոխօգնության վրա։

– Եթե ​​«գունավոր հեղափոխությունների» դրածոների հոգեբանական պատկերը քիչ թե շատ պարզ է, ապա ինչպիսի՞ն պետք է լինի այն մարդու հոգեբանական պատկերը, որը կարող է ազգին տանել դեպի միասնություն: Եվ, ընդհանրապես, կարո՞ղ եք մի երկու խոսք ասել հոգեբանական պատկերի բաղադրիչների մասին. ի՞նչն է ազդում դրա ձևավորման վրա, և ինչպե՞ս ու որքանո՞վ է այն ենթակա փոփոխությունների:

– Որպես կանոն, խոր պատմական արմատներ ու անցյալ ունեցող ժողովուրդները նախընտրում են անցյալի հերոսներին նմանություն ունեցող հերոսներին։ Սովորաբար, հասարակական գիտակցության մեջ պատկերվում է առաջնորդի մի կերպար, որը շաղկապում է ավանդական մոտեցումներն ու բնութագրերը ժամանակակից միտումների հետ։ Այլ կերպ ասած՝ հասարակական կարծիքի մեջ ցանկալի առաջնորդի առավել տիպային կերպարը նման է ամուր, հիմնարար կերպով կառուցված քարե տան՝ օջախով, հաստ պատերով, բարձր պարսպով, որը պաշտպանում է արտաքին թշնամիներից, բայց դրա հետ մեկտեղ նաև ժամանակակից ձևավորմամբ, տեխնոլոգիական նորամուծություններով։

Առաջնորդի՝ ազգին միավորող գործառույթը բխում է հենց անցյալի կերպարներից։ Հենց պատմական առաջնորդներն են միավորել տարածքներ ու ժողովուրդներ, մինչդեռ առաջնորդի ժամանակակից կերպարն ավելի շատ կապված է ոչ թե տարածքային ձեռքբերումների ու ժողովուրդներին միավորող դերի, այլ տնտեսական ու տեխնոլոգիական խնդիրների հետ, որոնց լուծումն ապահովում է հասարակության յուրաքանչյուր անդամի համար ֆինանսական բարեկեցության և կենցաղային հարմարավետության շոշափելի հեռանկարներ։ Հենց դրա համար, օրինակ, ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կերպարում համատեղված են երկու կերպարներն էլ՝ ավանդականը՝ որպես նոր տարածքներ նվաճողի և ձեռք բերողի, և տնտեսական նախագծերի նախաձեռնողի՝ ազգային տնտեսական աճն ու բարգավաճումն ապահովելու համար։ Ռուսաստանի նախագահը նույնպես համապատասխանում է առաջնորդի կերպարի ավանդական ընկալումներին՝ որպես տարածքներ  ձեռք բերողի և պահպանողի։ Միևնույն ժամանակ, իմ կարծիքով, անհրաժեշտ է նաև ձևավորել առաջնորդի կերպարի ժամանակակից բաղադրիչ՝ որպես խոշորածավալ տնտեսական, գիտա-կրթական, մշակութային-տեղեկատվական և գաղափարախոսական նախագծերի վրա արժեքային կերպով հենված կառավարչի։

2018 թվականի «թավշյա հեղափոխության» հետևանքով Հայաստանում իշխանության եկած վերնախավերը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո զրկեցին հայ առաջնորդի ավանդական հավաքական կերպարին հողեր ձեռք բերողի և պահապանի պատմական դերից և դրա փոխարեն առաջարկում են իրենց  կերպարը որպես համանախաձեռնողների (արտաքին ուժերի հետ միասին), իսկ իրականում՝ որպես հայկական տարածքը տնտեսական հնարավորությունների միջանցք տանող կերպարների։ Հարկավոր է հիշել, որ հնարավորությունների ցանկացած միջանցք միաժամանակ սպառնալիքների ու ռիսկերի միջանցք է կամ միջանցիկ բակ՝ կախված նրանից, թե ով և ինչպես է այն կառավարում։

– Հայերի բավական հայտնի տեսակը քիչ կրթված, բայց չափազանց մեծամիտ մարդն է։ Հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բան անել սրա հետ։ Թեկուզ նվազեցնել ինքնահավանությունը։ Եվ ինչի՞ հետ է դա կապված՝ մանկության տարիներին երեսառածությա՞մբ, թե՞ նրա հետ, որ ոչ միշտ է գրագիտությունը հասցնում նյութական հաջողության։

– Հնարավոր է՝ այս տեսակի հայը տարածված է թե՛ հայ, թե՛ այլ ազգությունների նմանատիպ ներկայացուցիչների շրջանում, բայց ոչ ավելին։ Ինչպես սովորաբար ասվում է նման դեպքերում, ամեն ինչ կախված է նրանից, թե ում հետ եք շփվում։ Չափազանց մեծամիտ մարդիկ ցանկացած հասարակության մեջ նույնքան շատ են, որքան թերարժեքության բարդույթ ունեցողները, մինչդեռ առավել սթափ մտածող, բանական մարդը, որը կարող է օբյեկտիվորեն գնահատել իրեն ու ուրիշներին, քիչ հանդիպող երևույթ է։ Կրկին լսեք Թրամփին, որը պնդում է, թե իր պաշտոնավարման մեկ տարում «դադարեցրել է ինը հակամարտություն ամբողջ աշխարհում»։ Հայկական ինքնագնահատականը, նույնիսկ ամենաուռճացվածը, այս առումով չափազանց համեստ է թվում։ Միևնույն ժամանակ, համեստությունը զարդարում է, զսպվածությունն ու մտքեր արտահայտելու հակիրճությունը արժեքավոր հմտություններ են, բայց կրկին դրանք միշտ չէ, որ դասավանդվում են կրթական միջավայրում կամ տարածվում լրատվամիջոցներում։ Պարծենկոտությունը, բամբասանքը, չափազանց մեծամտությունը կամ թերարժեքությունը, խաբեությունը՝ այս ամենից պետք է ազատվել։ Եվ քաղաքականության, տնտեսագիտության, հակամարտությունների և այլ մասնագիտական ​​հարցերի առնչությամբ չպետք է քննարկեն նրանք, առավել ևս հրապարակայնորեն, ովքեր ունեն այլ աշխատանք կամ անբավարար կրթական մակարդակ, ճիշտ այնպես, որ եթե գլխացավի դեմ անալգին խմեք, դա չի ​​նշանակի, որ բժշկություն գիտեք և իրավունք ունեք դրա մասին դատելու։

– Մեզ, կոպիտ ասած, անհրաժեշտ է զանգվածային հոգեթերապիա՝ ինքնապահպանման բնազդը վերականգնելու համար, երբ պարզ է դառնում, որ առօրյա հարմարավետության ձգտումն այսօր հղի է վաղվա աղետով։ Ավելի հեշտ է մարդուն աղանդի մեջ ներքաշել, քան նրան ազատել կեղծ պատկերացումների գերությունից։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործիքակազմ կպահանջվի դրա համար, և ի՞նչ ժամկետներում կարելի է դրան հասնել։ Հնարավո՞ր է հասցնել մինչև ընտրությունները։

– Ես կզգուշանայի ժողովրդի, հասարակության և պետության վերաբերյալ հոգեթերապևտիկ տերմինաբանություն օգտագործելուց։ Նման բանավեճերը, ցավոք, այսօր շատ տարածված են, ընդ որում, ինչպես քաղաքական առաջնորդների շրջանում՝ հասարակության կամ դրա առանձին շերտերի վերաբերյալ, այնպես էլ սովորական մարդկանց շրջանում՝ իրենց առաջնորդների վերաբերյալ։ Հոգեթերապիա, հոգեգարներ, հիմարներ, ապուշներ, անասուններ, ոչխարներ և այլն՝ զանգվածային հաղորդակցության մեջ նման դիսկուրսը, բացի հակամարտություններից, անմիաբանությունից ու փոխադարձ ատելությունից, ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Եվ հասարակությունները պետք է կառավարվեն ոչ թե բնազդով, այլ իշխանության արդյունավետ ինստիտուտների համակարգի, արդար արդարադատության, որակյալ կրթության, պետության և հասարակության կյանքում իրենց ներդրումն ունեցած անձանց համար սոցիալական արտոնությունների, մարդու իրավունքների ապահովման և իր երկրի առջև յուրաքանչյուր անձի պատասխանատվության գիտակցման, ինչպես նաև արդարության միջոցով։

Անշուշտ, կենցաղային հարմարավետությունը հաճելի, ոչ պակաս կարևոր բան է, բայց դա մեր կյանքի նպատակը չէ, այլ միայն պայմաններից մեկը։ Հայ ժողովուրդն իր ամբողջ բացառիկ երկար պատմության ընթացքում երբեք հարմարավետ չի ապրել, բայց ապրել է հպարտ, քաջ, իմաստուն կերպով, և այդ պատճառով էլ գոյատևել է մինչև մեր օրերը՝ չնայած սպառնալիքների աննախադեպությանը։ Վերջին քսան-երեսուն տարիների ընթացքում մենք սովորեցինք նաև հարմարավետ կյանքին՝ շրջապատելով մեզ մշտապես թարմացվող նյութական բարիքներով, այլ կերպ ասած՝ իրերով։ Երբեմն ուրիշներից ավելի հարմարավետ ենք ապրում, բայց սա մեծամտանալու պատճառ չէ։ Ամբարտավանությունն ու գոռոզամտությունը ծանր մեղքեր են, ավելին՝ պարզապես հիմարություն են. հեշտ է իրերը կորցնելը։ Իսկական հերոսները նրանք են, ովքեր օգնում են ուրիշներին, պաշտպանում են թույլերին, կիսում են հացն ու հագուստը կարիքավորների հետ, ովքեր երախտապարտ են այն ամենի համար, ինչ որ ունեն, ովքեր կերակրում են անօթևան կենդանիներին, խնամում են հիվանդներին, ջրում են ծառերը, մաքրում են բակը և չեն սպասում, մինչև ուրիշները դա անեն։ Ստուգե՛ք ինքներդ ձեզ. բարի գործ կատարեք այսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը... Դա դուր կգա ձեզ։

 

Հարցազրույցը վարեց Արեն Վարդապետյանը

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված