Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Կգա այն օրը, երբ ողջ Հարավային Կովկասն է մտնելու Միութենական պետության կազմ. Հայկ Այվազյան

Ներքաղաքական
«Հայաստանում ոմանց թվում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը օր ու գիշեր մտածում է, թե ինչպես Հայաստանին ժամ առաջ մտցնի Միութենական պետության կազմ։
 
Այնինչ Ռուսաստանը նման նպատակներ ոչ միայն չունի, այլ այսօրվա Հայաստանի մուտքը Միութենական պետություն իրեն նաև ձեռնտու չի։
Միութենական պետությունը ինքնիշխան պետություններից բաղկացած միություն է, որը տնտեսական (սպառման հսկայական շուկա և այլն), ռազմական (միջուկային անձրևանոց, միջուկային զենք և այլն) արտոնություններից բացի նաև մեծ պատասխանատվություն է, այն է՝ լինել կարևոր պատասխանատու պետություն հետխորհրդային տարածքը ՆԱՏՕ-ի ապակայունացնող քաղաքականությունից պաշտպանելու գործում։
Ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանը, ոչ պաշտոնական, ոչ էլ հավաքական քաղաքական մտքի մակարդակով, չի համապատասխանում նման պատասխանատու պետության չափանիշներին։
 
Այսինքն, այսօրվա Հայաստանի մուտքը Միութենական պետություն միայն բեռ է Ռուսաստանի համար։ Միութենական պետության մեջ Ռուսաստանին անհրաժեշտ են ինքնիշխան պետություններ, այլ ոչ թե Արևմուտքին սպասարկող գաղութներ։ Իհարկե կգա այն օրը, երբ ողջ Հարավային Կովկասն է մտնելու Միութենական պետության կազմ։ Սակայն դա ապագայի հարց է»,- գրել է«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ