Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Արդյո՞ք Վենսի Բաքու և Երևան կատարած այցը նշանավորում է ԱՄՆ-ի նոր դերը Կովկասում

Վերլուծություն

Փետրվարի 9-11-ը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը լայնորեն գովազդված այցով եղավ Երևանում ու Բաքվում։ Հիշենք  առնվազն երկու տասնյակից ավելի ռազմա-փոխադրական ինքնաթիռները, որոնք ժամանեցին Հայաստան ու Ադրբեջան «սպիտակ պարոնի» այցի նախօրեին: Երկու կովկասյան պետությունների մայրաքաղաքներ թռիչք կատարեց նաև ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ինքնաթիռը՝ “Lockheed Martin MC-130J Commando II”-ը։ Այստեղ արժե հիշեցնել, որ ամերիկացի քաղաքական գործիչը ուղիղ Կովկաս ժամանեց Միլանում ձմեռային օլիմպիական խաղերի բացումից հետո, որտեղ շրջագայում էր բազմաթիվ զրահապատ մեքենաների շարքի ուղեկցությամբ՝ ապշած իտալացիներին ավելի շատ վրդովվեցնելով: Պետք է ենթադրել, որ այդ մեքենաները (և, հնարավոր է, ոչ միայն դրանք, հաշվի առնելով Թրամփի վարչակազմի սևեռուն հետաքրքրությունը Իրանի նկատմամբ) Վենսի հետ ճամփորդում են աշխարհով մեկ՝ նրա անվտանգությունն ապահովելու պատրվակով:

Պետդեպի տվյալներով՝ այցը կնպաստի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնություններին և միջազգային “TRIPP” (“The Trump Route for International Peace and Prosperity”) նախագծի առաջմղմանը, որի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 2025 թվականի օգոստոսին։ Սկզբում որոշ դիտորդներ, ոչ առանց հիմքի, պնդում էին, որ ժողովրդականությունը կորցնող նախագահ Թրամփի հնարավոր (բայց ոչ միակ) իրավահաջորդի թիմին խիստ անհրաժեշտ է ցույց տալ կովկասյան նախագծի հաջողությունը՝ որպես առաջիններից մեկը նորաթուխ Խաղաղության խորհրդի շրջանակներում։

Բացի դրանից, պատշաճ ջանասիրության դեպքում, Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի հիմնական տարածքի միջով Մեղրիի ճանապարհը կարելի էր հանձնել Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ավարտին՝ փորձելով բարձրացնել այդ իրադարձության շուրջ հերթական քարոզչական ալիքը: Եվ ակնհայտորեն պատահական չէ, որ վերջերս ստեղծված “TRIPP Development Company”-ի մասնագետները աճապարանքով իջան Արաքսի ափերին՝ անցնելով տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակմանն ու միջսահմանային հաղորդակցությունների անցկացման ենթադրյալ տարածքի ուսումնասիրմանը։

Սակայն այս թեմային դեռ կվերադառնանք, իսկ այժմ նկատենք, որ Վենսի բանակցությունները Երևանում ակնհայտորեն «Թրամփի ճանապարհով» չսպառվեցին։ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո ԱՄՆ-ի փոխնախագահը խոսեց փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) համար մինչև 5 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան տեխնոլոգիաների առաջիկա արտահանման, ինչպես նաև 4 միլիարդ դոլարի վառելիքի մատակարարման ու տեխնիկական սպասարկման համար երկարաժամկետ պայմանագրերի մասին։ Ինչպես տեսնում ենք, ոչ մի բարեգործություն չկա. խոսքը վարկի մասին է, որն այս կամ այն ​​կերպ հարկավոր է մարել։ Վենսի խոսքով՝ «փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաներ կմատակարարվեն այստեղ։ ԱՄՆ-ը շատ քիչ դեպքերում է այսչափ վստահորեն փոխանցում իր տեխնոլոգիաները այլ երկրներին»։

Նկատենք, որ Միացյալ Նահանգներում իսկ այս կառույցների շահագործման կուտակված փորձ չկա, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին բազմիցս առաջարկել է փոխշահավետ համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ փետրվարի 6-ին, «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը պատմել է նրան Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) շահագործման երկրորդ ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքի մասին՝ մանրամասն կանգ առնելով Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի վրա։ «Ռոսատոմի» մամուլի հաղորդագրության համաձայն՝ հայ գործընկերներին առաջարկվում է «համալիր համագործակցություն՝ ներառյալ խոշոր, միջին և փոքր հզորության կայանների կառուցումը և հարակից նախագծերի իրականացումը, այդ թվում՝ ոչ միջուկային բնույթի»։ Այնուամենայնիվ, ՀՀ ներկայիս իշխանությունները ընտրություն կատարեցին անկանխատեսելի հետևանքներով հղի ամերիկյան տեխնոլոգիաների օգտին, ինչը պայմանավորված է բնավ ոչ միայն զուտ տնտեսական բնույթի նկատառումներով։

Սեփական ատոմակայանից և էներգետիկ ինքնիշխանությունից Հայաստանի հրաժարումը ի սկզբանե Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների պահանջներից մեկն էր, և, ինչպես տեսնում ենք, ամերիկացիները գործում են ճիշտ այդ նույն ուղղությամբ։ Ենթադրվում է, որ «փոքր մոդուլային ռեակտորները» էլեկտրաէներգիայով կսնուցեն տվյալների ապագա կենտրոնը Հրազդանում, ինչի մասին մենք մանրամասն գրել ենք «Նոև կովչեգ» հրատարակության հունվարյան համարում։

Հաշվի առնելով այն, որ շատ տեխնոլոգիաներ երկակի նշանակություն ունեն, Հայաստանն իրեն վտանգի է ենթարկում՝ վերածվելու ռադիոէլեկտրոնային հետախուզության կարևոր կենտրոնի, ինչին կնպաստի նաև Վենսի կողմից Երևանում հայտարարված ևս մեկ գործարքի իրականացումը, որը կոչված է ամերիկա-հայկական ռազմա-տեխնիկական համագործակցության նոր փուլ բացելուն: Փաշինյանի կողմից հաստատված 11 միլիոն դոլարի “V-BAT’’ հետախուզական անօդաչու թռչող սարքերի վաճառքը Հայաստանին համեմվում է ամենաբարի նկատառումներով: «Խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպումն է, իսկ զսպում ստեղծելու լավագույն միջոցը աշխարհում լավագույն ռազմական տեխնոլոգիաներին տիրապետելն է»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ Վաշինգտոնն ունի նման տեխնոլոգիաներ և մտադիր է զարգացնել պաշտպանական համագործակցությունը Երևանի հետ:

Անհասկանալի է մնում, իհարկե, թե ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների օգնությամբ Երևանը հատկապես ո՞ւմ պետք է «իրականում զսպի»՝ ադրբեջանա-թուրքական տնտեսական և այլ նախագծերին Հայաստանի ինտեգրումը Սպիտակ տան կողմից ակտիվորեն խրախուսվելու պայմաններում: Առանձնակի գաղտնիք չէ, որ դրանք Ռուսաստանն ու Իրանն են, որոնց դեմ թիրախավորվում է Պենտագոնի հարվածային խմբավորումը Պարսից ծոցում: Պետք է ենթադրել, որ Մերձավոր Արևելքում հերթական զինված հակամարտության սանձազերծման սցենարում կովկասյան պետությունների համար պատրաստված է «երկրորդ ճակատի» աննախանձելի դերը: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ եթե արևմտյան ռազմական տեխնոլոգիաների հասանելիության տրամադրումը նախկինում պաշտոնապես սահմանափակված էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության փաստով, ապա այժմ, դատելով ըստ ամենայնի, իրավիճակը փոխվել է, ինչը վկայում է հայ-ամերիկյան հարաբերությունների որակապես նոր փուլը:

Դժվար չէ հասկանալ, որ բարձր տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության վրա հիմնված  «նոր աշխարհակարգի» (կամ էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի, ինչպես որ կնախընտրեք) կողմնակիցներին, մեղմ ասած, այնքան էլ հետաքրքիր չեն մարդասիրական հարցերը, որոնք կարող են ստվերել Վաշինգտոնի երկխոսությունը Երևանի ու Բաքվի միջև, որը լուրջ թափ է առել: Վենսի ժամանման նախօրեին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ բարձրաստիճան հյուրը կնպաստի Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի և Հայաստանում հոգևորականության հետապնդումների դադարեցման հարցերի լուծմանը: Փետրվարի 9-ին՝ բարձրաստիճան հյուրի ժամանման օրը, Հայաստանի նախագահի նստավայրի ճանապարհին տեղի ունեցավ ակցիա՝ Ադրբեջանում պահվող գերիների և Հայաստանում քաղբանտարկյալների թեմայի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Փետրվարի 10-ին՝ Երևանից Բաքու թռիչքից առաջ, Վենսը կարծես թե հայ լրագրողներին խոստացավ Ալիևի հետ զրույցում արծարծել Բաքվում գտնվող հայ գերիների հարցը, բայց դա արտաբերվեց ավելի շատ ձևի համար:

«Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը վերջ դրեցին բազմամյա պատերազմին։ Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է»,– հերթական անգամ  ասաց ամերիկացին Բաքվում անցկացված բանակցություններից հետո ամփոփիչ մամուլի ասուլիսում։ Ի դեպ, այն լրագրողներին, որոնք կարող էին անհարմար հարցեր տալ, թույլ չէին տվել մասնակցել դրան։ Բացի դրանից, փետրվարի 9-ին՝ Վենսի ժամանման նախօրեին, Բաքվում ընդունեցին ԱՄՆ-ի Առևտրի պալատի պատվիրակությանը՝ Խուշ Չոքսիի գլխավորությամբ։ Ամերիկյան պատվիրակության կազմում էին ավելի քան երեք տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ “Apple”, “Meta”, “ExxonMobil”, “Boeing Global”, “Visa”, “Mastercard”, “J. P. Morgan”, “Baker Hughes”, “Honeywell” և այլն։ Առաքելության գլխավոր խնդիր էր հռչակվել առևտրային նախագծերի արագացումը էներգետիկայի, թվային փոխակերպման, պաշտպանության, տրանսպորտի, գյուղատնտեսական արդյունաբերական համալիրի, առողջապահության և ֆինանսական ոլորտներում։ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից բացի, հյուրերը պարզեցին իրենց հետաքրքրող հարցերը նախագահի վարչակազմում, կառավարությունում և մի քանի նախարարություններում, ինչպես նաև հանդիպելով Ադրբեջանի առաջատար պետական ​​ու մասնավոր ընկերությունների հետ, ինչպիսիք են SOCAR-ը, SOFAZ-ը և “PASHA Holding”-ը։ Չի բացառվում, որ նրանց կխնդրեն աջակցել “TRIPP” հիմնադրամի համալրմանը, որը կոչված է երկաթուղիների և խողովակաշարերի կառուցման համար «մասնավոր կապիտալ» կուտակելուն։

Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Վենսի այցելության վերաբերյալ տեղեկության հեռացնելը Սպիտակ տան սոցիալական ցանցերից նույնպես լիովին վառ վկայում է Վաշինգտոնի տարածաշրջանային առաջնահերթությունների մասին. Հայաստանի թյուրք հարևանների հետ երկխոսությունը Թրամփի վարչակազմի համար շատ ավելի կարևոր է, քան Փաշինյանի կառավարությանը տված քիչ պարտավորեցնող խոստումները: Պաշտոնական արարողակարգի համաձայն՝ Վենսն ու նրա կինը ծաղկեպսակ են դրել «Շեհիդների ծառուղու» հավերժական կրակի մոտ: Այցի գործնական մասն անցել է առանց անակնկալների՝ լիովին համապատասխանելով Դոնալդ Թրամփի ծրագրերին, որը սոցիալական ցանցերի միջոցով ավելի վաղ խոստացել էր Ադրբեջանին վաճառել «ԱՄՆ-ում արտադրված ռազմական տեխնիկա՝ ներառելով զրահաբաճկոններ, մոտորանավակներ և շատ այլ  բաներ»։

Ռազմական գնումներից և էներգետիկ համագործակցության հեռանկարների քննարկումներից բացի, Վենսն ու Ալիևը ստորագրեցին ռազմավարական գործընկերության խարտիա, որը լիովին տրամաբանական էր 2025 թվականի հունվարին Հայաստանի հետ նմանատիպ փաստաթղթի ստորագրումից հետո: Խարտիան սահմանում է ամերիկա-ադրբեջանական համագործակցության հիմնական ուղղությունները լայն շրջանակով, այդ թվում՝ տարածաշրջանային առևտուրը և տարանցումը, ներդրումները՝ ներառյալ արհեստական ​​բանականությունը, թվային ենթակառուցվածքները, ինչպես նաև պաշտպանական համագործակցությունը: Սպիտակ տնից եկած հյուրը նշեց երկրի հատուկ դերը «Միջին միջանցքի» նախագծի և դրա մեջ մտնող «Թրամփի ճանապարհի» իրականացման գործում: Իր հերթին Իլհամ Ալիևն ընդգծեց, որ Ադրբեջանը ածխաջրածիններ է մատակարարում 16 երկրների, որոնցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ են: Ջ. Դ. Վենսը հույս հայտնեց, որ ածխաջրածինների արտահանումից բացի, Ադրբեջանը մասնակցություն կունենա համաշխարհային (այսինքն՝ ամերիկյան) շուկաներին Կենտրոնական Ասիայի հազվագյուտ հանքանյութերի մատակարարման գործում։

«Ամերիկացիները ցանկանում են իրենց ձեռքը վերցնել բոլոր առաջատար երկրներին ու բոլոր մայրցամաքներին էներգակիրներով ապահովող բոլոր  երթուղիները»,–  վերջերս տված հարցազրույցներից մեկում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հազիվ թե  կանխատեսելի ապագայում Կովկասում ԱՄՆ-ի դերը գերիշխող լինի, սակայն չի կարելի ժխտել Թրամփի վարչակազմի ակտիվ ջանքերը Կովկասը տնտեսական, քաղաքական ու ռազմական հարթակի վերածելու ուղղությամբ՝ լայնարձակ տարածության մեջ ամերիկյան «գրանցումով» միջազգային կորպորացիաների շահերը առաջ մղելու համար։

Անդրեյ Արեշև

 

Լուսանկարում՝

Երևանում ԱՄՆ-ի փոխնախագահը խոսեց մինչև 5 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորի (ՓՄՌ) ամերիկյան տեխնոլոգիաների առաջիկա արտահանման, ինչպես նաև վառելիքի մատակարարման ու տեխնիկական սպասարկման համար 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ պայմանագրերի մասին: Ինչպես տեսնում ենք, ոչ մի բարեգործություն. խոսքը վարկի մասին է, որն այս կամ այն կերպ հարկավոր է մարել:

Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է զարգացնել պաշտպանական համագործակցությունը Երևանի հետ: Անհասկանալի է մնում, իհարկե, թե ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների օգնությամբ Երևանը հատկապես ո՞ւմ պետք է «իրականում զսպի»՝ ադրբեջանա-թուրքական տնտեսական և այլ նախագծերին Հայաստանի ինտեգրումը Սպիտակ տան կողմից ակտիվորեն խրախուսվելու պայմաններում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված