Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«Запах улиц еревана, После дождя, Я иду на сердце рана»

Ներքաղաքական

Ձյունը հալվեց ու տակից դուրս եկան..., չէ, սխալ չհասկանաք, տակից դուրս եկան մեծ փոսեր, որոնք այդպես էլ չեն փակվում: Այս ամիսների ընթացքում, ականատես եղանք զավեշտ հիշեցնող տեսարանների, երբ քաղաքացիները հող էին լցնում փոսերի մեջ, իբր ժամանակավոր լուծումներ տալու համար: Զավեշտ, երբ երկու օր քաղաքապետարանը որոշում է փոսալցմամբ զբաղվել ու դրանով իր միսիան համարում ավարտված:
Զավեշտ, երբ ամեն տարի քաղաքացուց ահռելի գումարներ են վերցնում մեքենաների գույքահարկի եւ բնապահպանման քողի տակ, սակայն ոչինչ չի արվում սպասարկման որակը բարելավվելու առումով: Զավեշտ է, որ այդ փոսերի պատճառով առաջանում են անանցանելի խցանումներ, երթեւեկության կանոնների խիստ խախտումներ, վթարներ եւ այլն: Խորը փոսեր նկատելի են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում։ Իսկ ի՞նչ է անում դրա համար քաղաքապետարանը՝ ոչ մի բան: Ավինյան Տիգրանը փոխարեն լուծի գերծանրացած խնդիրը, քաղաքապետարանում անհասկանալի ցուցահանդեսներ է կազմակերպում, կանանց տոնի առթիվ միջոցառումներ անում եւ այդ ամենը ներկայացնում իբրեւ մեծ գործ:

Այս ամենը խոսում է միայն ու միայն քաղաքապետարանում փող լվանալու, կոռուպցիայի զարգացման մասին: Հակառակ դեպքում, խնդիրը լուծված կլիներ եւ վերահսկողություն կսահմանվեր տենդեր շահած անձանց նկատմամբ: Վերջին հաշվով, դեռեւս չկա մի անձ, մի կազմակերպություն՝ սկսած տենդերներից վերջացրած վերահսկողներով, որ պատասխանատվության ենթարկված կլինի քաղաքում տիրող խայտառակ իրավիճակի համար: Հարց է ծագում՝ իրավապահիներին բնավ չի հուզում իրենց մեքենաների, քաղաքացիների անվտանգության եւ ի վերջո իրենց հարկերի շնորհիվ չկատարվածը:

Մաղթում ենք Ավինյանին եւ քաղաքապետարանում նստած ու իրենց ավագանի համարող մեծամասնությանը, որ գիշերով երթեւեկեն Երեւանի փողոցներով, որտեղ մեծ փոսերը բացարձակ չեն երեւում, ու երգեն.
«Запах улиц еревана, После дождя, Я иду на сердце рана» ...

 

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ