Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Առաջիկա համագումարում ամեն բան պարզ կլինի. Նարե Արամյան

Ներքաղաքական

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ դեռ դեկտեմբերին հայտարարեց «Նոր ուժ» կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, այլեւս ունի իր նախընտրական ցուցակի առաջին 30 անունները: Թե ովքեր են ցուցակում ներկայացված եւ ինչ ծրագրով է Մարությանը մասնակցելու ընտրություններին, «Իրավունք»-ը պարզեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ զրույցում:

— Տիկին Արամյան, ինչպես գիտենք, Դուք հանդիսանում եք Հայկ Մարությանի թիմակիցը եւ հետեւապես կցանկանայինք ճշտել՝ «Նոր ուժ» կուսակցության նախընտրական ցուցակում Դուք կա՞ք:

— Ենթադրում եմ, որ կլինեմ, ուղղակի, այդ ամենը պարզ կլինի առաջիկա համագումարում, որը կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում: Բնականաբար, ընտրություններին մասնկացելու հայտարարությունից հետո՝ թեման պետք է շարունակվեր, եւ հաջորդ քայլը պետք է լիներ ցուցակների կազմման հարցը:

— Ինպե՞ս եք գնահատում Հայկ Մարությանի շանսերը, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ հիմնական պայքարը մղվում է ընդամենը մի քանի ուժերի միջեւ:

— Ես չեմ գնահատում ինչ-որ մեկի հնարավորություններն ու առաջիկա կարողությունները՝ Ազգային ժողովում հայտվելու հարցում: Ես գնահատում եմ մարդկանց կարողություններն՝ ըստ պայքարի, ունակության պատրաստակամության եւ անհրաժեշտության: Իսկ պայքարել պետք է միշտ, հատկապես երբ դու գտնվում ես հասարակական, քաղաքական դաշտում:

— Իսկ նախընտրական դաշինք կամ հետընտրական կոալիցիայի տարբերակ «Նոր ուժ»-ը քննարկե՞լ է:

— Ընդհանրապես մենք այդպիսի խնդիրներ, բնականաբար, դիտարկում ենք, ինչպես դա անում են բոլորը: Այդ հարցը քննարկվելու է առաջկա համագումարում: Ոչինչ բացառել չեմ կարող:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ