Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Պրեմիերան հունիսի 7-ին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

(2025 ԹՎԱԿԱՆԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԵՆՑ ԴԻՐՔԵՐԸ ԱՌԱՋ ԲԵՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՊՆ-ից հայտնում են, որ ոչ միայն այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, այլ ուղղակի Իլհամը «խաղաղության» փաստաթղթի իր պատկերացմամբ մի քիչ դեմարկացիա ա արել։

**

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ` ԻՐԵՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ԿԻՆ ԵՎ ԱՂՋԻԿ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Այ մարդ, Կոտայքի թեմի բազմազավակ «առաջնորդ» էլբեկ Քյարամյանին թողած, իմ կենցա՞ղն եք քրքրում։

 **

ՊՐԵՄԻԵՐԱՆ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

(ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ 30 ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Թատերական գործիչների միությունից հայտնում, որ ուսումնասիրելով վերոնշյալ ցուցակը, հայտնաբերել են, որ հիմնականում ցուցակում անփորձ կլոուններ են, քանի որ քյոհնա կլոունները դեռ Նիկոլի ցիրկում են։

**

ԱԽՈՐԺԱԿԻՆ ՔԱՑԱԽ

(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ՍՊԻՏԱԿԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՎԵՀԱՓԱՌԻ ԱՆՎԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՄԲ ՊԱՏԱՐԱԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը կիրակի օրը ավտոբուսի մեջ սուջուխն ուտելուց ու բերանը քաղցրացնելուց հետո, Սպիտակի եկեղեցում  նաեւ թարս չափալախ էլ  է կերել։

**

ՊՐԵՄԻԵՐԱ

(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ` ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՏԺԺԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մոսֆիլմից հայտնում են, որ Աննա Հակոբյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում նկարահանում են «Եղեք իմ ամուսինը» փաստավավերագրական կինոնկարը։

**

ՆԻԿՈԼԻ ՓՈՍԵՐԸ

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ՔՊ-ի նախընտրական քարոզչությանն աջակցելու նպատակով Բաքուն որոշել է Նիկոլին բիտում նվիրել` ճանապարհների փոսերը լցնելու նպատակով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ