Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան Ուկրաինան սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռները. CNN Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարարը պասիվացել է բժշկական հանրույթին հեգնող տեսանյութից հետո

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը վերջին օրերին փաստացի պասիվացել է սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ հանրությանը ներկայացված տեսանյութում նա հեգնում էր բժշկական հանրույթին։

Ռիլը, որը մի քանի օր առաջ համացանցի ուշադրության կենտրոնում էր, ջնջվեց նախարարի պահանջով։ Նանուշյանն այժմ միայն պաշտոնական հաղորդագրություններ է կիսվում իր էջում՝ փորձելով այդպես ակտիվություն ապահովել։ Նախարարության ներսում պտտվող տեղեկություններով՝ փոխնախարարի դիրքերը թուլացել են, իսկ քաղաքական թիմում ոմանք արդեն նրան համարում են «գնացած»։

ՔՊ քաղաքական շրջանակներում Նանուշյանի պահվածքը լավ չի ընդունվել, քանի որ դրանից հետո ավելի է ակտիվացել ընդդիմության քննադատությունը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ