Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Ժողովուրդ». ՔՊ-ական առնվազն 29 գործող պատգամավոր այլևս մանդատ չի ունենա

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մեկնարկել են առաջիկա ընտրություններին նախապատրաստական գործընթացները, և արդեն իսկ պարզ է դառնում, որ գործող պատգամավորների մի զգալի հատված հաջորդ խորհրդարանում չի լինի։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս են մնում հաջորդ խորհրդարանի կազմից։ Նրանցից մի մասը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, մի մասին կուսակցությունը թույլ չի տվել մասնակցել ներկուսակցական գործընթացներին, որպեսզի համապետական ցուցակում ներառվի, իսկ մի մասն էլ ներկուսակցական ռեյտինգային ցուցակում անգամ առաջին 100-ի մեջ չի ընդգրկվել։
Չառաջադրվելու որոշում կայացրած պատգամավորներ

«Ժողովուրդ» օրաթերթը ի մի բերեց տվյալները, համաձայն որոնց մի շարք պատգամավորներ ինքնակամ չեն պատրաստվում մասնակցել առաջիկա գործընթացներին։ Նրանք են՝
• Հակոբ Արշակյան
• Մերի Գալստյան
• Լիլիթ Կիրակոսյան
• Հրաչյա Հակոբյան
• Լենա Նազարյան
• Քրիստինե Պողոսյան
• Խաչատուր Սուքիասյան

Մասնակցությունը կուսակցության կողմից արգելված պատգամավորներ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ որոշ պատգամավորների ՔՊ-ն թույլ չի տվել մասնակցել ներկուսակցական գործընթացներին։ Նրանք են՝
• Ջուլիետա Ազարյան
• Դավիթ Դանիելյան (հեռացվել է ընտրացուցակից խախտումների համար)
• Հռիփսիմե Հունանյան
• Հայկ Սարգսյան (Ալեն Սիմոնյանի հետ կոռուպցիոն բախումների արդյունքում)
• Կարեն Սարուխանյան
• Հայկ Ցիրունյան

Ռեյտինգային ցուցակի առաջին 100-ից դուրս մնացած պատգամավորներ

Մյուս խումբը կազմում են այն պատգամավորները, որոնք ներկուսակցական ռեյտինգային ցուցակում չեն հայտնվել առաջին 100 տեղերում, ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց խորհրդարան վերադառնալու հնարավորությունը։ Նրանք են՝
• Հերիքնազ Տիգրանյան
• Շիրակ Թորոսյան
• Էսթեր Այվազյան
• Գուրգեն Մելքոնյան
• Հռիփսիմե Գրիգորյան
• Ալեքսանդր Ավետիսյան
• Նարեկ Բաբայան
• Գայանե Եղիազարյան
• Միքայել Թումասյան
• Դավիթ Կարապետյան
• Արմենուհի Ղազարյան
• Մարինա Ղազարյան
• Արտյոմ Մեհրաբյան
• Տիգրան Պարսիլյան
• Անուշ Քլոյան
• Վանիկ Օհանյան

Ներկուսակցական ֆիլտրի առաջին արդյունքները

Այսպիսով, իշխող կուսակցության ներսում արդեն նկատվում է լուրջ կադրային ֆիլտր, որի արդյունքում գործող 69 հոգանոց խմբակցության պատգամավորներից 29-ը կարող է դուրս մնալ հաջորդ խորհրդարանի կազմից, ինչը կազմում է մոտ 42.03%։ Հավելենք, որ սա, անշուշտ, նախնական պատկերն է, որը կարող է որոշակի փոփոխության ենթարկվել՝ քաղաքական իրավիճակով պայմանավորված, բայց ոչ շրջադարձային»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ