Էվերեստը Հայաստան է եւ վերջ Մոսկվան Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալը Նիկոլի «գրպանը գցեց» Քաղաքական հայացքների դեմ ուղղված ճղճիմ հաշվեհարդար էր․ Գեւորգ Ստեփանյան Սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը խիստ վտանգավոր են Հայաստանի համար․ Սուրենյանց Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ուղիղ չեն ասում՝ այսօր կո՞ղմ են ԼՂ-ի հայաստանին միացնելուն Շեֆի մուտքը Ռուսաստան արգելել են, բայց բիզնեսներին չեն ասել չէ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբինյանը հո՞րն էլ է թշնամի համարում․ ԶԱՐՄԱՆՔ Գազի ձմեռ պապ աշխարհում չգտնվեց Հաջորդը լինելու է Ստամբուլյան կոնվենցիան․ Հայկ Այվազյան ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը

Սա է Վաշինգտոնի «խաղաղարար» քաղաքականության իրական դեմքը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի փողոցները հերթով դատարկվում են ծառերից, իսկ քաղաքապետարանը շարունակում է դա ներկայացնել որպես քաղաքային «բարեկարգում»: Վերջին ծառահատումը Ամիրյան փողոցում է ընթանում: Քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ղեկավարած վարչակազմը շարունակում է քաղաքային կանաչ տարածքների «բարեփոխումը», որն ընդդիմադիր շրջանակներում վաղուց արդեն անվանում են պարզապես ծառերի զանգվածային սպանդ: Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանը, արձագանքելով հերթական ծառահատումներին, նշում է. «Ամիրյան էլ միացավ «խաղաղությամբ» լի, ստվերազուրկ փողոցների ցանկին…2023 թ.-ից ի վեր, Երեւանի իշխանության ձեռագրով գրվեց հազարավոր ծառերի սպանդի պատմությունը՝ «փայլուն հաջողած» ծրագիր: Շատ հարմար կատարող էլ ունեն, ում վստահում են անվերապահորեն եւ ծառահատումները նշում՝ որպես «սիրած գործ»… Բարբարոսություն, ուրիշ ոչինչ: Այս թիմի «գիտնականները» բոլոր քաղաքապետերին՝ նախկին եւ ներկա, «գիտական փորձից ելնելով»՝ համոզեցին, որ թեղիները խորը էտով պետք է բուժել… Հիմա էլ նույն հաջողությամբ պնդում են, որ նախկինում արված «խորը էտի պատճառով» ծառերը հատել է պետք…»: Վարդանյանի խոսքով՝ երեք տարի շարունակ նա փորձել է քաղաքապետարանի ղեկավարությանը բացատրել ծրագրի վտանգները: «Երեք տարի՝ ինձ վստահված մանդատով, առավելագույնն արեցի, որ բացատրեմ իշխող ուժին այս ծրագրի կործանարար հետեւանքները բոլորիս կյանքի համար: Ցավոք, իմ եւ նրանց շահը տարբեր է», - ասում է ավագանու անդամը եւ հարց բարձրացնում. «Մի հարց է տանջում ինձ, ռմբակոծվող Իրանի պարագայում, ինչո՞ւ եք բացում քաղաքը, նպատակը ո՞րն է…»:

Զարմանալի զարգացումներ կան նաեւ աշխարհում: Մինչ Ուկրաինան օրեցօր կորցնում է թե՛ տարածքներ, թե՛ մարդկային ու տնտեսական ռեսուրսներ, երկրի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ որոշել է զբաղվել ուրիշների խնդիրներով; Այո՛, հենց այդպես: Ինչպես գրում է The New York Times-ը, վերջինս հայտարարել է, որ Ուկրաինան որսիչ-անօդաչուների եւ ԱԹՍ-ների գծով փորձագետների խումբ է ուղարկել Հորդանան՝ այնտեղ գտնվող ամերիկյան ռազմաբազաների պաշտպանությունն ապահովելու համար: Ըստ Զելենսկու, ԱՄՆ-ն օգնություն է խնդրել, իսկ ուկրաինական մասնագետներն էլ արդեն հաջորդ օրը ճանապարհ են ընկել: «Ես անմիջապես ասացի՝ այո, իհարկե, կուղարկենք մեր փորձագետներին», - հպարտությամբ հայտարարել է նա: Սակայն այստեղ հարց է առաջանում. իսկ ո՞վ է պաշտպանելու հենց Ուկրաինան: Երկիրը, որը երեք տարի շարունակ պատերազմի մեջ է, այսօր իր հազվագյուտ մասնագետներին ուղարկում է հազարավոր կիլոմետրեր հեռու ամերիկյան բազաներ պահելու համար որ ի՞նչ անի: Եվ սա այն դեպքում, երբ անգամ Սպիտակ տունը դեռ չի հաստատել՝ արդյոք պաշտոնապես դիմե՞լ է նման օգնության համար: Այսինքն՝ Զելենսկին այնքան է շտապել «այո» ասել, որ նույնիսկ պարզ չէ՝ խնդրանքն իրականում որքանով էր պաշտոնական:

Իսկ ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ հերթական աղմկահարույց հայտարարությունը նորից հիշեցրեց՝ ինչպիսին է Վաշինգտոնի «խաղաղարար» քաղաքականության իրական դեմքը: Լրագրողների հետ զրույցում Թրամփը փաստացի չի բացառել, որ առաջիկա հակամարտությունից հետո կարող է փոխվել Իրանի քարտեզը: Երբ լրագրողները հարցրել են՝ արդյոք Իրանի քարտեզը կմնա նույնը հնարավոր պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ ղեկավարը պատասխանել է բավականին անկեղծ. «Ես դա չեմ կարող ասել: Հավանաբար՝ ոչ»։ Այս մի քանի բառը, ըստ էության, շատ բան է ասում Վաշինգտոնի իրական ծրագրերի մասին: Նման հայտարարությունները հազիվ թե նպաստեն խաղաղության հաստատմանը Մերձավոր Արեւելքում։ Ավելի շուտ՝ հակառակը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ