Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Հայկ Բաբուխանյան. «Ընտրություններ Հայաստանում. ո՛չ Փաշինյանին, այո՛ Սահմանադրությանը»

Վերլուծություն

Հարցազրույց հայ քաղաքական գործիչ, «Սահմանադրական իրավունք» կուսակցության ղեկավար և «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանի հետ

– Հա՛յկ Բորիսովիչ, այսօր շատերին է  հուզում այն հարցը, թե ուր է հիմա գնում Հայաստանը։ Որովհետև վերջին տարիներին, նկատի ունեմ սկսած 2018 թվականից, Հայաստանը ջանում է փոխել իր քաղաքական վեկտորը և ավելի ու ավելի հաճախ է նայում Արևմուտքին՝ դեպի Եվրոպայի կողմը։ Եվ շատ տարօրինակ է ու նույնիսկ ցավալի, որ շատերը Հայաստանում չեն հասկանում, որ հենց Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Ռուսաստանի հետ բարեկամությունն են թույլ տալիս տնտեսության մեջ հասնել այն դրական արդյունքներին։  Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

– Գրիգո՛րի Յուրևիչ, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին Հայաստանում, պետական ​​հեղաշրջում էր։ Եվ այդ պետական ​​հեղաշրջումը կազմակերպել էին այն արևմտամետ ուժերը, որոնք էլ և ուրվագծել էին Հայաստանի զարգացումը Ռուսաստանի դեմ ուղղությամբ։ Խնդիրը հենց սա էր՝ տարանջատել Հայաստանը Ռուսաստանից, այս տարածաշրջանը դնել ՆԱՏՕ-ական Թուրքիայի վերահսկողության տակ, ոչնչացնել Արցախը և աննկատ մոտենալ Ռուսաստանի հարավարևմտյան սահմաններին։ Արևմուտքի ծրագիրը սա էր, և ​​հեղաշրջումը նախապատրաստվել ու իրականացվել էր հենց սրա համար։ Հայաստանում ոմանք ուզում են դա։

Շատերը աջակցում են մեր շարժմանը։ Իսկ մեր շարժումը հանդես է գալիս Ռուսաստանի հետ ամենասերտ ինտեգրման գործընթացների օգտին։ Այդ պատճառով հարկավոր է բացատրել մարդկանց, օգնել նրանց հասկանալու, թե ինչ է կատարվում։ Դուք նույնպես մասնակցում էիք անցյալ տարվա վերջին ԵԱՏՄ-ի վերաբերյալ մեր համաժողովին, որտեղ շատ մանրամասն, մանրակրկիտ նկարագրվեց, թե ինչ կարող է պատահել Հայաստանի հետ, եթե նա խզի այս տնտեսական կապերը, որոնք մեր տնտեսությանը զարգացման հնարավորություններ են տալիս. ես նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական կապերը։ Դա կլինի աղետ, հայկական տնտեսության ոչնչացում, որը կհանգեցնի հայկական պետության կործանմանը։

– Շատերը սա հասկանում են, բայց դա միայն ժողովրդի մի մասն է։ Բայց կան մարդիկ, որոնք չեն հասկանում, և նրանք աջակցում են մի իշխանության, որը երկիրը տանում է, կարելի է ասել, դեպի պետականության կորստի։ Իսկ ահա այն մարդիկ, որոնք հասկանում են, իսկ նրանք, ինչպես Դուք ասացիք, քիչ չեն, ինձ թվում է, որ բավարար չափով չեն դրսևորում իրենց հնարավորությունները ոչ միայն նրա համար, որ բացատրեն, այլև այս գաղափարը ինչ-ինչ գործերով առաջ մղեն կյանքում։ Եվ այսօր ամենատարածված հարցը, ինձ թվում է, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, այն է, թե կկարողանա՞ արդյոք Փաշինյանը 2026 թվականի հունիսին պահել իր իշխանությունը։

– Գլխավորն այն է, որ Փաշինյանին աջակցում է ժողովրդի շատ փոքր մասը, երբ խոսում ենք ժողովրդի մասին։ Այո՛, կան մարդիկ, որոնք մոլորվում են, բայց կան մարդիկ, որոնք հասկանում են, որ եթե չլինի Փաշինյանը, իրենք ոչ մեկին պետք չեն լինի։ Սրանք ներկայիս պատգամավորներն են՝ մարդիկ, որոնք բացարձակապես պատրաստ չեն խորհրդարանական աշխատանքին։ Սրանք կառավարության ներկայիս անդամներն են, պաշտոնյաները։ Չէ՞ որ նրանք հասկանում են, որ հիմա իրենց համար լավագույնս դրսևորվելու ժամանակն է։ Որովհետև ներկայումս լուրջ խորհրդարանական աշխատանքի, կառավարական գործերի և այլ փորձ ունեցող մարդկանց թույլ չեն տալիս մտնել իշխանության մեջ և, իհարկե, կառավարություն։ Եվ պարզ է, որ կան մարդիկ, որոնք ստանում են հսկայական պարգևավճարներ, հսկայական աշխատավարձեր, 13-րդ աշխատավարձ և 14-րդ պարգևավճար, և այլն, և այլն. իհարկե, նրանք կկառչեն այս իշխանությունից, կկառչեն Փաշինյանից։ Բայց ժողովրդի մեծ մասը, իհարկե, նրան չի աջակցում։ Կան, հասկանալի է, տարբեր գնահատականներ, սակայն Փաշինյանին աջակցությունը 20 % է, ոչ ավելի։ Ժողովրդի 80 %-ը նրան չի աջակցում։ Տարբեր ընտրություններում հենց սա էլ դրսևորվում է։

– Ներեցե՛ք, ես մի հարց ունեմ, քանի որ խոսում ենք տոկոսների մասին։ Ասենք՝ ընտրությունները վաղն ավարտվեցին, և կառավարությունը Հաշվիչ հանձնաժողովի հետ նկարեց, օրինակ, 51 %։ Ո՞վ կարող է խանգարել դրան։

– Պատասխանեմ։ Անհրաժեշտ է, որ լինի համահայկական ակտիվացում։ Այն մարդիկ, որոնք ընտրությունների չեն գնացել, պետք է գնան ընտրություններին։ Դրա համար գաղափար է պետք։ Այսինքն՝ հարկավոր է այդ մարդկանց մեջ գաղափար հասունացնել։

Ի՞նչ գաղափար կարող է լինել այսօր։ Մի գաղափար, որը մենք առաջարկում ենք, սա է. ո՛չ Փաշինյանին, այո՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը խախտված է շատ պարամետրերով։ Դա և՛ Լեռնային Ղարաբաղն է, և՛ եկեղեցին, և՛ մարդու իրավունքները, և՛ Արարատ լեռան պատկերը՝ որպես հայկական պետության խորհրդանիշ։ Դրանք տասնյակ հոդվածներ են։

– Ներեցե՛ք, բայց չէ՞ որ հենց այս հոդվածներն է Փաշինյանն ուզում փոխել Սահմանադրության մեջ, ճի՞շտ է։ Եվ արդեն աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։

Նա արդեն խախտել է դրանք։

Բայց հիմա ուզում է այս ամենը օրինականացնել։

– Ճիշտ է։ Եվ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են զոհաբերել հենց այս դրույթները։ Սակայն տասնյակ այլ հոդվածներ էլ են խախտվել։ Մի գաղափարը ահա սա է։ Մենք այդ մասին բարձրաձայնել ենք, բայց, ցավոք, չի լինում այնպես, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կենտրոնանան և ընտրություններին գնան մեկ դաշինքով։

Երկրորդ գաղափարը, որը համարում եմ զգալի համախմբող, հայ-ռուսական հարաբերությունների գաղափարն է, որոնք խախտված են, որոնք կարող են խորհրդարան մտնելու հիմք դառնալ այն ուժերի համար, որոնք չեն ընդունում այն քաղաքականությունը, որը վարում է Փաշինյանը՝ թուրքամետ, ադրբեջանամետ, արևմտամետ։

Մեր շարժումը հենց այս գաղափարներն է առաջարկում։ Սա Հայաստանի մուտք գործելն է Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ։ Այստեղ մենք լուծում ենք անվտանգության հարցը, երկրի տնտեսական զարգացման ապահովման հարցը, այստեղ մենք լուծում ենք ժողովրդագրական խնդիրների հարցը, քանի որ այդ ժամանակ Ռուսաստանից շատ հայեր կվերադառնան Հայաստան։

– Եվ ոչ միայն Ռուսաստանից։

– Այո՛, լիովին համաձայն եմ Ձեզ հետ, ամբողջովին։ Քանի որ այն արդեն կլինի անվտանգ երկիր, որը, ինչպես այսօր Բելառուսը, պաշտպանված կլինի և՛ Ռուսաստանի միջուկային հովանոցով, և՛ Ռուսաստանի քաղաքական հովանոցով։ Այսինքն՝  այնտեղ մարդիկ ապրում են բացարձակ անվտանգության մեջ։

Նույնը մենք առաջարկում ենք անել նաև Հայաստանի համար։ Միաժամանակ պահպանելով մեր ինքնիշխանությունը, մեր արևելա-քրիստոնեական արմատները, այն, որ մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որն ընդունել է քրիստոնեությունը, պաշտպանելով մեր եկեղեցին, մեր պատմական երազանքներն ու խորհրդանիշները։ Այսինքն՝ հայերին վերադարձնել հայկականությունը, իրենց վաղնջականությունը։ Ահա այս ամենը կարող է տալ Հայաստանի անդամակցությունը Բելառուս-Ռուսաստան-Հայաստան միությունը։ Մեր ծրագիրը սա է։

– Ահա Դուք առաջարկեցիք այս գաղափարը, և ոչ միայն առաջարկեցիք, այլև, կարելի է ասել, ճանապարհային քարտեզը ուրվագծեցիք, Դուք այս ամենը ունեք, բայց, ցավոք, Ձեր շարժմանը, Ձեր կուսակցությանը չեն հարում ընդդիմադիր ուժերը, որոնք քիչ չեն։ Ինչո՞ւ։

– Եկեք նախ ավարտենք հայ ընտրողին ակտիվացնելու թեման։ Հարկավոր է ակտիվացնել ընտրողին, որպեսզի նա տանը չմնա, այլ գնա դեպի քվեատուփը։ Դրան գումարած՝ հարկավոր է նաև ստեղծել ձայների հաշվարկը վերահսկելու արդյունավետ մեխանիզմ։ Դա հնարավոր է ստեղծել, բայց դրա համար հարկավոր են շատ-շատ լուրջ ռեսուրսներ։ 2000 ընտրատեղամաս, և դրանք բոլորը պետք է լինեն ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ, որպեսզի լինեն արդար, թափանցիկ ընտրություններ։

– Իսկ թույլ կտա՞ն։

– Օրենքը սկզբունքորեն թույլ է տալիս դա, և պետք է ձգտել այն բանին, որ ցանկացած միջոցներով այս օրենքը գործուն լինի։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու որոշակի ընդդիմադիր ուժեր կարծես թե վախենում են արտահայտել իրենց գաղափարները այն մասին, թե ինչպես են իրենք մտադիր լուծել Արցախի հարցը, Հայաստանի անվտանգության հարցը, ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, Հայաստանի այդ նույն խորհրդանիշների՝ Արարատի և այլնի հարցը։ Ներկայումս ադրբեջանցիների ու թուրքերի ճնշման տակ շատ հարցեր կան, որոնց թիկունքում կանգնած են բրիտանացիները, և որոնք նրանք փորձում են լուծել իրենց օգտին։ Եվ ներկայիս իշխանությունները կամ նրանք, որոնք իշխանության եկան Հայաստանում հեղաշրջման միջոցով, այս պահանջները կատարելու համար անընդհատ տեղի են տալիս, զիջում են իրենց դիրքերը։

Այդ պատճառով ընտրողը պետք է պահանջի բոլոր կուսակցություններից, որոնք մասնակցելու են ընտրություններին, կոնկրետ ծրագրեր, թե ինչպես են լուծվելու այս հարցերը։ Այսինքն՝ ասել «Մենք սիրում ենք Արցախը և երազում ենք ինչպես է նա վերադառնալու Հայաստան», սա շատ քիչ է։ Նման բաժակաճառ կարելի է ասել սեղանի շուրջը, կարելի է արտահայտել սեփական ցանկությունը։ Բայց քաղաքական կուսակցությունը պարտավոր է ասել, թե ինչպես է ինքը գործելու, ինչպես է ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ Չէ՞ որ մենք հասկանում ենք, որ Հայաստանում ապրում է 2-ից 2,5 միլիոն մարդ։ Իսկ մեր շուրջը ապրում են 150-160 միլիոն ադրբեջանցիներ ու թուրքեր, որոնք պատրաստ են, և արդեն ցույց են տվել դա, որպես դաշնակից պետություններ, պատերազմ վարել մեր դեմ, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք պաշտպանվելու։ Մենք առաջարկում ենք. վերականգնել Ռուսաստանի հետ այնպիսի միություն, որը կպաշտպանի մեզ։ Ինչը եղել է վերջին 200 տարիների ընթացքում։ Վերջին 200 տարիները ցույց են տվել, որ երբ մենք Ռուսաստանի հետ միության մեջ ենք, մենք պաշտպանված ենք, մենք զարգանում ենք, կառուցում ենք ճանապարհներ, գործարաններ, օդանավակայաններ, կոնսերվատորիաներ, դպրոցներ, համալսարաններ։ Երբ մենք խզում ենք այդ կապերը, գալիս է թուրքական շրջափակումը։ Հետևաբար, պատմականորեն և քաղաքականապես ապացուցված է, որ միայն Ռուսաստանի հետ միությունը կլինի այն հուսալի վահանը, որը կպաշտպանի մեզ թուրքական շրջափակումից։

– Մենք սա հասկանում ենք, և շատերն են հասկանում, բայց, ցավոք, Հայաստանի իշխանությունները այսօր վարում են բոլորովին այլ քաղաքականություն։ Ես չգիտեմ, մինչև վերջ չեմ հասկանում, որտեղի՞ց հայտնվեցին այս մարդիկ, որտեղի՞ց ցած ընկան։

– Դա կոչվում է «ազդեցության գործակալներ»։

– Այո՛, «ազդեցության գործակալներ», բայց ո՞վքեր են նրանց ծնողները։ Որտե՞ղ, ի՞նչ ընտանիքներում են նրանք մեծացել։ Ես չեմ կարողանում հասկանալ։ Լավ, իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում Հաքան Ֆիդանի պատասխանը հաղորդավար Սոլովյովին, թե Թուրքիան Հայաստանը չի տա։ Չէ՞ որ նա պաշտոնատար դեմք է։ Թուրքիայի ղեկավարության մեջ երկրորդ դեմքը։ Ի՞նչ է դա նշանակում։ Որ, անկախ իրերի դասավորությունից, Փաշինյանը կմնա իշխանության գլո՞ւխ։

– 200 տարի Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հետ միության մեջ։ Սկզբում որպես Ռուսական կայսրության մաս, ապա՝ Խորհրդային Միության։ Այնուհետև մեր հարաբերությունները հասան այլ մակարդակի՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ռուս սահմանապահներ, ռուսական բազաներ և այլն։ Թուրքիան 200 տարի երազել է պոկել Հայաստանը, ապա Անդրկովկասը ամբողջությամբ (դե իսկ, Ադրբեջանին պոկելու կարիքը չկա. նա այդպես էլ իր մտածելակերպով և ամեն ինչով առանձնացված է): Ամբողջ Անդրկովկասը վերցնել վերահսկողության տակ։ Թուրքիան 200 տարի երազել է ռևանշի մասին։ Եվ հիմա նա դրա հնարավորությունն ունի։ Նրա  համար հայտնվեցին զգալի լծակներ։

– Եվ արդյունքներ էլ կան։ Ղարաբաղը արդյունք է։

– Ե՛վ արդյունքներ կան, և՛ լծակներ կան։ Եվ ահա նրանք արդեն այս Զանգեզուրի միջանցքը ստացան, ուզում եք անվանեք այն թեկուզ TRIPP կամ Թրամփի...

– Լավ բանը, ներողություն, TRIPP չէին կոչի։

– Այո՛։ Թուրքերն ու ադրբեջանցիները իրականում այն ​​անվանում են Զանգեզուրի միջանցք։ Նրանք հասան այն ամենին, ինչ ուզում էին։ Հաջորդը կլինի ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում։ Պատրաստվում են Հայաստանում վերաբնակեցնել 300,000 ադրբեջանցիների։ Դրանից հետո, պարզ է, որ հայ բնակչությունը կլքի Հայաստանը, նրան կփոխարինեն ադրբեջանցիները, այլ մահմեդական ժողովուրդները։ Ի՞նչի կհանգեցնի սա. նրան, որ 20 տարի անց Հայաստանում հայերը կդառնան ազգային փոքրամասնություն։

– Միանգամայն ճիշտ է։ Պատասխանեք, խնդրում եմ, ուղիղ հարցին։ Մենք մոտեցել ենք ռուբիկոնին։ Չորս ամսից Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Դրանք որոշելու են երկրի ճակատագիրը՝ Հայաստանը գոյություն կունենա՞, թե՞ ոչ, Հայաստանը պետականություն կունենա՞, թե՞ ոչ։ Հավանաբար, Դուք համաձայն եք ինձ հետ։ Եվ ո՞ւմ եք այսօր առաջնորդ տեսնում։ Կա՞ այդպիսի մարդ։

– Ձեր հարցը, ցավոք, բարդ է։ Մեր քաղաքական դաշտում չկա նման մի մարդ։ Բայց կան շատ արժանավոր մարդիկ։ Հայկական քաղաքական դաշտը չի ամայացել։ Կան քաղաքական ուժեր, առանձին առաջնորդներ, շարժումներ, որոնք պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն կրել իրենց երկրի համար։ Եվ, իհարկե, ես իրավունք ունեմ խոսելու այն շարժման մասին, որի մեջ մտնում է մեր կուսակցությունը և այլ կուսակցություններ։ Դա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն է, որը շատ հստակ, պարզ, առանց որևէ շրջանցիկ խուսավարության և ծխածածկույթի հայտարարել է իր քաղաքական ծրագրի մասին։ Բարեբախտաբար, կան նաև այլ առաջնորդներ։

– Այս տարվա մայիսին եվրոպական երկրների, ինչպիսիք են Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան և այլ երկրների առաջնորդներ ցանկանում են գալ Հայաստան՝ ընտրություններին և Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար: Կարծում եմ՝ սա Նիկոլ Փաշինյանի համար հսկայական աջակցություն կլինի, և ինձ թվում է, որ պետք է մարդկանց բացատրել, որ այսպես կոչված այս գագաթաժողովը, որը նրանք պատրաստվում են կազմակերպել, ուղղված է հայ ժողովրդի դեմ:

– Դուք գիտեք, որ այլ երկրների գործերին միջամտելը Արևմուտքի, գլոբալիստների համար վարվելակերպի նորմա է։ Նրանք մշտապես են դրանով զբաղվում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք փորձում են դեռ մեկ ուրիշին, ասենք, Ռուսաստանին, մեղադրել այն երկրների ներքին գործերին միջամտելու համար, որոնք և՛ պատմականորեն, և՛ աշխարհագրականորեն, և՛ տարբեր պարամետրերով ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Խոսքը վերաբերում է այդ թվում նաև Հայաստանին։ Գիտեք, Արևմուտքը բացահայտորեն ասում է. «Ես 15 միլիոն եմ տալիս ընտրությունների ժամանակ Ռուսաստանի դեմ քարոզչություն անցկացնելու համար»։

– Նույնիսկ չեն էլ ամաչում։  

– Այո՛, նույնիսկ չեն թաքցնում, նույնիսկ չեն մտածում, որ դա միջամտություն է ներքին գործերին. դա աջակցություն է որոշակի քաղաքական ուժերին, գործիչներին...

– Միջազգային նորմերի խախտում է...

–Անկասկած, այո՛։ Այսինքն՝ եթե այս 15 միլիոնը իրոք մտնի Հայաստան, ապա այդ պահից մենք կարող ենք հայտարարել, որ ընտրություններն արդեն օրինական չեն։ Որովհետև չի կարող լինել արևմտյան երկրների միջամտություն, և ընտրությունները լինեն օրինական։ Բայց նրանք փորձ ունեն։ Ահա Ռումինիայում նախագահ ընտրվեց, բայց նրան ասացին. «Դու նախագահ չես, որովհետև մերը չես»։ Մոլդովայում եղան ընտրություններ, ասացին. «Գիտեք, ահա սա՛, սա՛ և սա՛ կարող են մասնակցել, իսկ սա՛ և սա՛ չեն կարող մասնակցել, որովհետև նրանք մերը չեն։ Ընտրե՛ք սրանց միջից»։

– Եվ սփյուռքն էլ ՌԴ-ում չէր կարող մասնակցել։

– Այո՛։

– Ի դեպ, հայկական սփյուռքն էլ չի կարող մասնակցել ընտրություններին։

– Այստեղ մի փոքր այլ է։ Ինչո՞ւ. որովհետև Մոլդովայի ընտրական օրենսգիրքը տեսականորեն սփյուռքին թույլ էր տալիս մասնակցել, բայց գործնականում այն սփյուռքը, որը Ռուսաստանում էր, զատեցին։ Հայաստանի օրենքը ոչ մի տեսակ սփյուռքի թույլ չի տալիս մասնակցել։ Բայց սա չի խանգարի Հայաստանի քաղաքացիություն ունեցող և Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին գալ հայրենիք, օգտվել ընտողի իրենց իրավունքից և իրականացնել իրենց կամարտահայտությունը՝ իրենց քաղաքական դիրքորոշումը ցույց տալու համար։

– Հայաստանի կառավարությունը առաջարկում է ուժեղացնել լրատվական շփումների կարգավորումը. նրանք իսկապես վախենում են ճշմարտությունից, և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է օրենքում փոփոխություններ, որոնք նախատեսում են օտարերկրյա հեռուստատեսության և ռադիոյի տարածման արգելք: Սա բոլորովին նոր տեղեկատվություն է: Խախտումը կպատժվի տուգանքներով և լիցենզիայի կասեցմամբ կամ չեղարկմամբ: Ձեր կարծիքով՝ Փաշինյանը սրանով խեղդո՞ւմ է զանգվածային ազատ լրատվամիջոցները, թե՞ իշխանությունը պատրաստվում է գրաքննության: Կամ և՛ սա, և՛ մյուսը:

–Այո՛, դուրս է գալիս, որ սկզբունքորեն դրանք նույն ծառի պտուղն են։ Ե՛վ՛ գրաքննություն, և՛ տեղեկատվության ազատության սահմանափակում. սա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտում է։

– Հերթականը։

– Հերթականը։ Այդ պատճառով, երբ մենք ասում ենք՝ «Ո՛չ Փաշինյանին, այո՛ Հայաստանի Սահմանադրությանը», մենք հենց դա էլ նկատի ունենք. որ տեղի է ունեցել հակասահմանադրական հեղաշրջում։ Եվ այն շարունակվում և ընդլայնվում է ամեն օր։ Վերջին օրինակը հենց այն է, ինչի մասին Դուք նոր ասացիք։ Հետևաբար, անկասկած, նրանք կդիմեն և՛ գրաքննությանը, և՛ կխեղդեն այն զանգվածային լրատվամիջոցները, որոնք իրենց ձեռնտու չեն։ Պետք է ասել, որ խոսքը առաջին հերթին ռուսական լրատվամիջոցների մասին է, որպեսզի արգելեն դրանք։ Որովհետև այսօր դրանք շատ լուրջ ազդեցություն ունեն հայ հասարակության վրա։ Շատերը դիտում են ռուսական ալիքներ, լսում ռադիո, կարդում թերթեր։ Մենք նույնպես «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ վերահրատարակում ենք մեր թերթը։ Իսկ Ձեր ռուս-հայկական «Նոև Կովչեգ» թերթի հետ համատեղ մենք այն հրատարակում ենք հայերեն։ Եվ Ձեր նյութերը նույնպես իրականում շատ օգտակար են տեղի ունեցողը հասկանալու, վերլուծելու համար։ Իհարկե, նրանք կփորձեն խեղդել ամեն ինչ։ Բռնապետությունը մեզանում արդեն սկսվել է։ Բանտում կա մոտ 50 քաղբանտարկյալ։

– Այո՛, և ազատ Եվրոպան հանգիստ նայում է, թե ինչպես են Հայաստանի բանտերում նստած Հայ եկեղեցու ներկայացուցիչները։

–Այո՛, և՛ եկեղեցու ներկայացուցիչներ, և՛ քաղաքական գործիչներ, և՛ իշխանությանը ոչ ձեռնտու զինվորականներ, և՛ հասարակական ակտիվիստներ, և՛ լրագրողներ։ Բռնակալությունն արդեն լիակատար թափով ծավալվում է։ Ի՞նչ մարդու իրավունքների մասին կարելի է խոսել, եթե եթերում ասված մի բառի համար կարող են քեզ պարզապես բանտարկել, և դու այնտեղ այդպես էլ նստած կմնաս։ Բայց, այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ ահա այսպիսի տեսքով բռնապետությունը՝ ամեն ինչ խեղդելու և բոլորին բանտ նստեցնելու փորձերը, վերջիվերջո ավարտվում են ձախողմամբ։ Ես կարծում եմ՝ այս իշխանության վերջը հենց այդպիսին էլ կլինի։

– Մեր զրույցի ավարտին ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին։

– Նախ, ես ցանկանում եմ և հույս ունեմ, որ ընթերցողները կդրսևորեն իրենց ազգային և քաղաքացիական դիրքորոշումը (առաջին հերթին ես խոսում եմ քաղաքացիությունը պահպանած ՀՀ քաղաքացիների մասին) և կարտահայտվեն հայ-ռուսական հարաբերությունների օգտին, կաջակցեն մեր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժմանը, կաջակցեն Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու մեր գաղափարին և ոչ միայն կարտահայտեն՝ գալով ընտրատեղամաս, այլև կաջակցեն մեր թերթերին, մեր գործիչներին, որոնք հաճախ վտանգում են իրենց ազատությունը։ Ինչպես, օրինակ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա արտահայտվեց Հայաստանի՝ Ռուսաստանի հետ միության օգտին, և նրան դրա համար բանտարկեցին։ Նրան մեղադրեցին իբր թե ՀՀ Սահմանադրությունը խախտելու հոդվածով և այլն։

Հետևաբար, ովքեր ցավում են Հայաստանի համար, թող աջակցեն այն քաղաքական ուժերին ու լրատվամիջոցներին, որոնք պայքարում են Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության համար, պայքարում են Հայաստանի գոյատևման համար նման շատ ծանր քաղաքական ժամանակահատվածում։

– Հա՛յկ Բորիսովիչ, շատ շնորհակալ եմ այսպիսի հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ հետ միշտ հետաքրքիր է, միշտ ինչ-որ նոր բան կա իմանալու։ Եվ շատ շնորհակաություն մեր աշխատանքի բարձր գնահատականի համար*։ Կարելի է ասել՝ Ձեզ հետ համատեղ աշխատանքի։

– Ձե՛զ շատ շնորհակալություն։ Հուսով եմ, որ ընթացիկ տարում ռուս-հայերեն անկախ «Նոև Կովչեգ» թերթը կծաղկի, կզարգանա և իր ընթերցողներին կհասցնի իսկապես օբյեկտիվ տեղեկատվություն ու ճշմարտություն։

Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը

*Հ.Գ. Հարցազրույցի սկզբում Հ.Բաբուխանյանը Գ.Անիսոնյանին հանձնեց «Իրավունք» մեդիա-հոկդինգի կողմից վերջինիս «Սփյուռքի լավագույն գործիչ» ճանաչվելու պատվոգիրը:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Մրցանակը հանձնել է Ղրիմի Հանրապետության Պետական ​​խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը: 2024թ.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված